Последние новости

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՔԿ-ի. ՕԿԱՄՊՈՅԻ ՑՈՒՑԱԿԸ ՄՆՈՒՄ Է ՈՒԺԻ ՄԵՋ, ԳՈՒՄԱՐԱԾ ՓԱՇԻՆՅԱՆԸ

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է պատասխանատվության ենթարկվի ցեղասպանության համար, քանի որ հենց նա է գլխավորում պետական ապարատը և վերահսկում որոշումները քաղաքական, ռազմական և դիվանագիտական ոլորտներում։ Նա ցուցադրաբար չենթարկվեց ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումներին։ Անհրաժեշտ է հետաքննություն սկսել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և պետական սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիևի դեմ»,- հոկտեմբերի 13-ին հայտարարել է ՄՔԴ նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, հաղորդում է @armnationalfront տելեգրամ-ալիքը:

Թե հետեվում է արդյոք պարոն Օկամպոն հայկական լրատվական կայքերի հաղորդագրություններին՝ հանձն չեմ առնի դատել. հավանաբար նրան տեղեկացնում են համապատասխան թեմաների վերաբերյալ։ Ամեն դեպքում, այս հայտարարությունը հնչեց որպես արձագանք նախօրեին հայտնված հրապարակմանը. ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը՝ ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ 2020 թվականին Արցախի վրա հարձակման առնչությամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված քրեական գործը դեռևս նախաքննության փուլում է։

ՔԿ-ում թվարկել են այն փաստերը, որոնցով հարուցվել և ընթանում է քննությունը. ագրեսիվ պատերազմի սանձազերծում 2020թ. սեպտեմբերի 27-ից, նախապես հավաքագրված վարձկանների օգտագործում, պատերազմ վարելու արգելված մեթոդների և միջոցների կիրառում, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի վրա համակարգային և նպատաուղղված հարձակում, ահաբեկչություն և դրա ֆինանսավորում և այլն: Սակայն մանրամասներ հաղորդել հրաժարվել են, վկայակոչելով «հրապարակման ոչ ենթակա նախաքննական տվյալները»։

Աշխատանքի ծավալն ու բարդությունը հասկանալի են, բայց մի՞թե 4 տարվա ընթացքում չի հաջողվել «նախաքննության» կետից շարժել այն գործը, որը բոլոր չափանիշներով պետք է լիներ Հայաստանի իրավապահ մարմինների գլխավոր առաջնահերթությունը: Ընդ որում խոսքը միայն 44-օրյա պատերազմի դեպքերի մասին է՝ առանց այն ամենի, ինչ տեղի ունեցավ արդեն նոյեմբերի 9-10-ին ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումից հետո։ Բայց ընդամենը՝ «նախաքննության» փուլ, ինչը հանգեցնում է միանգամայն որոշակի մտքերի։ Հատկապես եթե ՔԿ գործողությունների ակնհայտ պասիվությանը և, մեղմ ասած, դանդաղկոտությանը վերադրենք պատերազմի հետ կապված մյուս բոլոր հանգամանքները, իսկ ամենակարևորը՝ իշխանությունների վարած քաղաքականությունը։

Եվ ի հայտ է գալիս գլխավոր հարցը. իսկ ընդհանրապես քննություն ընթանում է, թե՞ գործը սառեցվել և ուղարկվել է արխիվ՝ Ադրբեջանի հրեշավոր հանցագործությունները հետաքննելու և հրապարակավ, դատական հայցի միջոցով դրանց կոնկրետ մեղավորներին՝ գիտակցաբար հանցավոր հրամաններ տվողներին նշելու փաշինյանական ռեժիմի որևէ ցանկության ակնհայտ բացակայության պատճառով։

Անցած 4 տարիների ընթացքում անցկացվել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի այս կամ այն դրվագների և փաստերի վերաբերյալ բազմաթիվ հետաքննություններ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կողմից։ Դեռևս պատերազմի ընթացքում Հայաստանի և Արցախի օմբուդսմենները տաք հետքերով հրապարակում էին հրատապ զեկույցներ՝ ներկայացնելով բազմաթիվ ականատեսների վկայություններն ու փաստերը վերոնշյալ գրեթե բոլոր թեմաների վերաբերյալ։

Մի շարք ուսումնասիրություններ եվ զեկույցներ հրապարակվել են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից (Լեմկինի ինստիտուտ, Amnesty International և այլն), առանձին դրվագներ ուսումնասիրել են նույնիսկ միջազգային ԶԼՄ-ները՝ դրանց հավաստիությունն ապացուցելու նպատակով (օրինակ՝ Հադրութում երկու քաղաքացիական անձանց վայրագ սպանության, Շուշիում հայ ծերունու գլխատման տեսագրությունը)։

Անշուշտ, ամբողջ 4 տարվա ընթացքում, մասնագիտական և շահագրգիռ աշխատանք վարելու դեպքում, հնարավոր էր և՛ ուսումնասիրել այդ բոլոր նյութերը, և՛ սեփական հետաքննությունն իրականացնել այնպես, որ գոնե նախաքննությունն ավարտված լիներ: Հետաքրքիր է, ինչքա՞ն ժամանակ է պետք Քննչական կոմիտեին դրա համար։ Եթե, կրկնեմ, առկա չէ այդ կարևորագույն աշխատանքի սաբոտաժ և, հակառակը՝ Ալիևի ու նրա ռեժիմի հանցագործությունները կոծկելու ու մոռացության մատնելու փորձ։

2023 թվականի օգոստոսին դոկտոր Օկամպոն հրապարակեց 28 էջանոց աշխատություն՝ «Փորձագիտական կարծիք։ Հայոց ցեղասպանությունը 2023թ.» վերնագրով։ Այո, դա վերաբերում էր ոչ թե պատերազմին, այլ հաջորդած շրջափակմանը՝ Ադրբեջանի կողմից հայերի ցեղասպանության բաղկացուցիչ մասին։ Սակայն այն ժամանակ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազը տվեց նրանց անունները, ովքեր անմիջականորեն և լիովին պատասխանատու են այդ ցեղասպանության համար։ «Օկամպոյի ցուցակը» հետևյալն է.

1. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև՝ ցեղասպանության «ոգեշնչող»:

2. Զաքիր Հասանով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար։

3. Էլչին Գուլիև՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ:

4. Ակշին Մեհերամով՝ Ադրբեջանի պետական սահմանի պահպանության սահմանապահ ստորաբաժանման շտաբի պետ:

5. Միսիր Ալիև՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության արագ արձագանքման ուժերի արագ արձագանքման բրիգադի հրամանատար:

6. Ֆարիդ Շաֆիև՝ Ադրբեջանի միջազգային հարաբերությունների ուսումնասիրության կենտրոնի աշխատակից:

Որևէ կասկածից վեր է, որ Բաքվի նույն այդ պաշտոնյաներն են, լեզուդ չի պտտվում նրանց մարդ անվանել, գլխավոր դահիճի գլխավորությամբ առաջին հերթին պատասխանատու 44-օրյա պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների համար: Սակայն ՔԿ-ն բնավ չի շտապում մեղադրանքներ ներկայացնել նրանց և միջազգային հետախուզում հայտարարել, ինչպես բազմիցս առաջարկել է Լուիս Մորենո Օկամպոն։ Ինչը այս իշխանության օրոք հաստատ չի արվի. Դուք կարո՞ղ եք պատկերացնել, թե նիկոլական որևէ կառույց հետախուզում հայտարարի Ալիևի նկատմամբ։ Ես՝ ոչ:

Փոխարենը Հայաստանի դե ֆակտո իշխանությունները բավական հաջողել են արցախցի զինվորականների և պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր հարուցելու հարցում։ 2022 թվականի օգոստոսից՝ ավելի քան 2 տարի կալանքի տակ է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, և նրա գործով քննության որևէ շարժի մասին հանրությանը հայտնի չէ։ Ընթացիկ տարվա գարնանն ու ամռանը իսկական որս կազմակերպվեց Արցախի քաղաքապետների՝ Ասկերանի, Ստեփանակերտի, Մարտակերտի ղեկավարների նկատմամբ, գործ հարուցվեց Արցախի նախագահի հասարակական հիմունքներով օգնական Աշոտ Դանիելյանի դեմ, ամենաբռի ու ցուցադրական ձևով առգրավվեց իր՝ Սամվել Շահրամանյանի ավտոմեքենան

Իսկ այ Բաքվի դահիճների նկատմամբ հետաքննությունը դեռ լոկ նախնական փուլում է, և նրանց նկատմամբ հետախուզում չի հայտարարվել։ Ամեն ինչ այնքան պարզ ու ակներև է, որ եզրակացություններն արձանագրելու կարիք անգամ չկա. փաշինյանական ոհմակի համար հանցագործներն արցախցիներն են, բայց բնավ ոչ Ադրբեջանի ղեկավարությունը։ Եվ ՔԿ-ն իր պատասխանով հերթական անգամ հաստատեց այդ անվիճելի փաստը։

Ի դեպ, առայժմ ձայն-ծպտուն չկա նաև 44–օրյա պատերազմի հանգամանքները քննող «խորհրդարանական», իսկ իրականում՝ Անդոն Քոչարյանի գլխավորած ՔՊ-ական հանձնաժողովի զեկույցի հրապարակման մասին։ Նույնիսկ կրճատված տեսքով, ինչպես բազմիցս հայտարարվել է, այն չեն շտապում ներկայացնել հանրությանը, թեև աշխատանքը կարծես թե ավարտված է։ Ո՞նց այստեղ չհիշես հայտնի սկզբունքը. քննչական գործողությունների ընթացքում կարևորը ինքդ քո հետքին չընկնելն է

Ասենք, մեր դեպքում այդ արտահայտությունը պետք է վերաձևակերպել: Ամենայն հավանականությամբ, ՔԿ-ն ադրբեջանական ռազմական հանցագործների նկատմամբ քննությունն իրականացնում է այնպես, որ արդյունքում չընկնի ոչ միայն Ալիևի ու նրա նմանների, այլև «յուրայինների»՝ Փաշինյանի և նրա նմանների հետքին

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • НЕТ АРЦАХА – НЕТ БЕЖЕНЦЕВ, ЗАТО МИД РА ГОТОВ К «ИНТЕГРАЦИИ» АЗЕРБАЙДЖАНЦЕВ
    2025-06-23 09:31

    Ведомство, возглавляемое Арабатом Мирзояном и беспрекословно следующее в фарватере антиармянской политики Пашиняна, отметилось очередным проявлением беспрецедентного цинизма. 21 июня сия структура разместила в соцсети Х коротенькую запись ко Всемирному дню беженцев. МИД страны, которая за последние 4 с половиной года приняла порядка 140 тысяч соотечественников, бежавших с малой Родины, спасаясь от геноцида, в своем заявлении по случаю этого дня ни словом об этом не обмолвился.

  • ВЕРНЕТСЯ ЛИ ПАШИНЯН ИЗ АНКАРЫ В СОПРОВОЖДЕНИИ ТУРЕЦКОГО СПЕЦНАЗА?
    2025-06-18 09:49

    «Ни один логически мыслящий человек не удивится, если бегущий на карачках в Анкару Никол вернется в Ереван в сопровождении турецких войск. Повторяю: у Никола нет другого ресурса для сохранения власти, кроме вилайетизации Армении. Кажется, турки уже назначили цену вилайетизации Армении, взятия Никола под свою опеку и сохранения его власти на турецко-азербайджанских штыках: это разрушение Церкви и вывод российской базы», - написал в Фейсбук экс-депутат НС РА Мигран Акопян. 

  • РЕГИОН ГОРИТ, МИР НА ГРАНИ ТРЕТЬЕЙ МИРОВОЙ – МИД АРМЕНИИ ОТДЫХАТЬ ИЗВОЛИТ
    2025-06-16 09:13

    В ночь на 13 июня Ближний Восток оказался буквально взорван нападением Израиля на Иран, которое поставило планету на грань Апокалипсиса – никогда еще за последние как минимум полвека третья мировая война не казалась такой близкой. Сообщения о взаимных ударах следуют одно за другим, и прекращение конфликта дипломатическими средствами выглядит труднодостижимым. Происходит все это между странами, в которых армянское присутствие более чем ощутимо – как в смысле общин, имеющих важное значение для нации, так и в плане бесценного историко-культурного и духовного наследия.

  • АРАБАТ НАГРАДИЛ АЗУЛЕ ЗА ТО, ЧТО ЮНЕСКО ЗАКРЫВАЕТ ГЛАЗА НА ВАНДАЛИЗМ АЗЕРБАЙДЖАНА
    2025-06-12 09:14

    «Генеральный секретарь ЮНЕСКО Одри Азуле награждена армянским "Орденом дружбы". Награду Азуле "за значительный вклад в укрепление и развитие сотрудничества между Арменией и ЮНЕСКО, а также защиту гуманитарных ценностей" вручил глава армянского МИД Арарат Мирзоян на встрече в Ницце. Собеседники обсудили вопросы, связанные с активным участием Армении в ЮНЕСКО, защитой культурного наследия в кризисных ситуациях и реализацией различных программ. Они коснулись программ по поддержке армян, насильственно перемещенных из Нагорного Карабаха», - говорится в сообщении, опубликованном на официальном сайте МИД РА.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ