Հայ ժողովրդի պատմության դասագրքի գործով ԿԳՄՍՆ-ն պարտվել է դատարանում
Հայ ժողովրդի պատմության դասագրքի հետ կապված գործով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարտվել է դատարանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ նախորդ տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարը 7-րդ դասարանի Հայ Ժողովրդի պատմության երկու դասագիրք էր երաշխավորել գործածության համար: Մեկը Աշոտ Ղուկասյանի և Ա․Տերյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքն էր, մյուսը՝ մեծ սկանդալ առաջացրած «Մասնակցային դպրոց» ԿՀ միջգիտակարգային նախագծի շրջանակում Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքը։
«Նախարարը, տեսնելով հանրության և մասնագիտացված շրջանակի խիստ բացասական արձագանքը սկանդալային դասագրքի վերաբերյալ, և հասկանալով, որ դպրոցները և ուսուցիչները այդ երկու դասագրքերից սկանդալային դասագիրքը չեն կիրառի, խորամանկ և անօրինական քայլի է գնում: Չունենալով դրա իրավունքը՝ արդեն իսկ հաստատված Ղուկասյանի դասագիրքը ներկայացրել է կրկնակի փորձաքննության և հրամանով հանել է գործածությունից՝ դպրոցների և ուսուցիչների համար թողնելով միայն մեկ տարբերակ՝ սկանդալային դասագիրքը»,- նշում է Զոհրաբյանը։
Փաստաբանները հայց են ներկայացրել Վարչական դատարան, և այսօր դատարանը վճռել է ճանաչել նախարարի հրամանի (Ղուկասյանի դասագիրքը գործածությունից դուրս թողնելու վերաբերյալ) ընդունման արդյունքում ծագած իրավահարաբերության բացակայությունը:
Սա նշանակում է, որ դպրոցները և ուսուցիչները կունենան 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի այլընտրանքային տարբերակ:
Զոհրաբյանը հայտնում է, որ Վարչական դատարանում քննվում է նաև սկանդալային դասագիրքը երաշխավորած նախարարի հրամանի վիճարկման գործը:
Դեռ այս տարվա փետրվարին հայտնել էինք, որ Արա Զոհրաբյանը մի շարք ծնողների հետ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ–ի դեմ հայտնի սկանդալային դասագրքի համար։
Դասագիրքը խոտանելու պահանջով նաև բողոքի ակցիաներ էին իրականացվում ԿԳՄՍՆ-ի մոտ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.