Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԺ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ՆԵՂ ԹԻՄԱՅԻՆ «ԳԶՎՌՏՈՑՆԵՐԸ»
Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ «ռազբոռկաները» ցույց են տալիս ոչ միայն գործող իշխանությունների բուն էությունն ու որակական սնանկությունը, այլ ներսում նեղ թիմային «գզվռտոցները», անառողջ դրսևորումները, հովանավորչության դրսևորումներն ու քաղաքական կոռուպցիայի լայն ներկայացվածությունը: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում լսումների ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ու ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպին:
Նա նշել է, որ այդ լսումների նման ցածր մակարդակով անցկացման գլխավոր հովանավորն ու երաշխիքն էլ դրա նախագահողն էր, ում այս երկրում բացառապես ինքն ու իր նեղ անձնական շահերն են հետաքրքրում:
«ԱԺ-ում երեկ տեղի ունեցածում այլ` երկու հիմնական ինքնախոստովանական հայտարարություններ էլ եղան:
Քննչականի նախագահն ակնարկում էր իշխանության ներսում գործող ընտրողական արդարադատության և միջնորդական ինստիտուտի մասին:
Բնական է` գործող իշխանության պահպանման գլխավոր երաշխիքներից մեկը գործածվող կոմպրոմատային քաղաքականությունն է, որի ողջ մանրամասներից ու սխեմաներից, բնականաբար, ի պաշտոնե տեղյակ է ՔԿ նախագահը և սպառնաց այն հանրայնացնել:
Երկրորդ, Հովիկ Աղազարյանը խոստովանեց մի բան, որի մասին ընդդիմադիր ողջ դաշտն ու իրավապաշտպաններն են տարիներով խոսում` իշխանությունը կալանքն օգտագործում է որպես ճնշման միջոց:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի շինծու գործից մինչև իշխանության ընդդիմախոս բազմաթիվ քաղաքացիներ, իրենց մաշկի վրա զգացել են աղազարյանական խոստովանության ծանր հետևանքները»,- գրել է Աբրահամյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 14:07
В Армении официально открыт армяно-американский металлургический завод GTB Steel, ранее перенесенный из Ерасха в Арарат.
-
2025-03-15 13:58
В Первопрестольном Святом Эчмиадзине состоялось заседание Высшего духовного совета под председательством Верховного Патриарха, Католикоса всех армян Гарегина II.
-
2025-03-15 13:55
Армянский национальный комитет Америки (ANCA) призвал обеспечить реальный мир на фоне сообщений о навязывании Армении одностороннего "соглашения" с Азербайджаном.
-
2025-03-15 12:36
В тюрьме в армянском городе Армавир пятеро осужденных начали бессрочную голодовку. Как заявила в беседе со Sputnik Армения начальник управления по связям с общественностью Уголовно-исполнительной службы Минюста Армении Нона Навикян, голодовку они начали 13 марта.