Последние новости

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՍԻՐԱՇԱՀՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՂ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ

Տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ փաստաբանների խումբը և Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն շատ ավելի մտահոգված են գերեվարված հայերի ճակատագրով, քան ՀՀ իշխող վերնաշերտը: Հենց նրանք են СОР29-ից առաջ հանդես գալիս նախաձեռնություններով՝ փորձելով միջազգային համաժողովի բոլոր մասնակիցների ուշադրությունը հրավիրել հայ գերիների ճակատագրի վրա։ Արցախի հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել Մեծ Բրիտանիայում՝ այդ երկրի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի գլխավորությամբ:

Նրա խոսքերով՝ «եթե միջազգային հանրությունը ոչինչ չձեռնարկի 23 գերիների վերադարձի ուղղությամբ, ապա դա կնշանակի, որ Ադրբեջանին ներվել են էթնիկ զտումներն ու ցեղասպանությունն Արցախում»։ Եպիսկոպոսը կոչ է արել երիտասարդներին սոցցանցերում գտնել Օկամպոյի էջը և տարածել գերիների վերաբերյալ նրա գրառումները: Ակցիային միացել են բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպություններ, եպիսկոպոսը միանալու կոչ է արել բոլոր հայերին

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱ, ՈՐ ԻՐԵՆ ՉԻ ՆԵՐՎԵԼՈՒ, ՈՐՔԱՆ ԷԼ ԿԱՇԱՌԻ ԱՇԽԱՐՀԻՆ ԻՐ ՄԻԼԻԱՐԴՆԵՐՈՎ»,- հայտարարել է եպիսկոպոս Մանուկյանը՝ ցավով արձանագրելով, որ ժողովուրդն ընդարմության մեջ է։ Այդ վիճակում է մարդկանց պահում իշխող ռեժիմի քարոզչությունը։ Փաշինյանի և նրա քաղաքական ծառայանու վերջին հայտարարությունները վկայում են, որ ռեժիմի վերնաշերտն ամենևին էլ շահագրգռված չէ տասնյակ հայ գերիների, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցիչների վերադարձով։

Նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ինչպեսև ադրբեջանական գերության մեջ գտնվող մյուս բոլոր հայերը, ենթարկվում են խոշտանգումների և ծանակման: Ալիևի վերջին պահանջը՝ Արցախյան ազատամարտերի մասնակից «պատերազմական հանցագործներին» Հայաստանում պատժելու վերաբերյալ, ցրեց հայ գերիների ապագայի վերաբերյալ վերջին պատրանքներն ու հույսերը: Ալիևն ընդգծեց, որ Ադրբեջանում այդ մարդիկ արդեն պատասխանատվության են ենթարկվում, և պահանջեց, որ Հայաստանում էլ նախաձեռնեն համանման դատավարություն:

2023 թվականի դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը վերադարձրեց 32 հայ գերիների, ինչը դրական սպասումներ ծնեց, որոնք սակայն իսպառ չքացան այդ պահանջից հետո։ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարված 8 ներկայացուցիչներից երկուսը մարտական գեներալներ են, երեքը՝ գերագույն գլխավոր հրամանատարներ

Վերջին շաբաթներին իշխանական ճամբարից պարբերաբար հնչում է մարդկային տարրական էթիկայի տեսանկյունից բացարձակ զազրելի վայրահաչ հայկական երկրորդ հանրապետության առաջին դեմքերի հասցեին։ Այդ անմարդկային վերաբերմունքին տոն տվեց անձամբ Փաշինյանը՝ ՌԴ քաղաքացիությունից Վարդանյանի հրաժարվելու և այլնի մասին իր հարցերով։

«ՔԱՆԻ ԴԵՌ ԱՅԴ ՄԱՐԴԻԿ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ, ՄԵՆՔ ՀԱՆԳԻՍՏ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ։ Կերած հացը չպետք է կուլ գնա այն մտքից, որ մեր եղբայրները ցավի ու զրկանքների մեջ են»,- հայտարարել է եպիսկոպոսը։ Հայրենակիցների տառապանքներին այդ համարժեք արձագանքը, ավաղ, չեն կիսում ռեժիմի պարագլուխն ու նրա ընչաքաղց ծառայանին։ Այդ մարդիկ սեփական որկորից այն կողմ ոչինչ չեն տեսնում, նրանց բացատրելու փորձերը, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող հայրենակիցներն արժանի են առնվազն կարեկցանքի, ապարդյուն են։ Օրուելի անասնաֆերմայի բնակիչների ինտելեկտով այդ մարդկանց խորթ են մարդասիրության ցանկացած դրսևորումներ

Ֆրանսիական «Le Point»-ին տված հարցազրույցում նախկին պետնախարարի որդին՝ Դավիթ Վարդանյանը հիշեցրել է, որ իր հայրը ադրբեջանական գերության մեջ արդեն մեկ տարի շարունակ սպասում է դատի: Նա դիմել է միջազգային հանրությանը՝ խնդրելով «ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի ազատ արձակի գերեվարված բոլոր հայերին»։ Դավիթ Վարդանյանը հայտնել է, որ միջազգային փաստաբաններին թույլ չեն տալիս այցելել իր հորը, որը գտնվում է հատուկ բանտախցում: Որդու խոսքերով, հորը 48 ժամ ջուր չեն տվել և ստիպել են անդադար ոտքի վրա լինել, ինչը, միջազգային կոնվենցիաների նորմերով, խոշտանգումների հատկանիշներ է պարունակում:

Դավիթ Վարդանյանը հաղորդել է, որ «դատը նշանակված էր 2024 թվականի հունվարին, սակայն հետաձգվեց մինչև մայիս, հետո ևս մեկ անգամ հետաձգվեց։ Հետո նշանակեցին հոկտեմբերին, սակայն երաշխիք չկա, որ այն կրկին չի հետաձգվի, թեև առանց մեղադրանք առաջադրելու մարդուն երկար ամիսներ կալանքի տակ պահելն արգելված է»։ Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի կոնվենցիայի մասնակիցների 29-րդ նստաշրջանը տեղի է ունենալու նոյեմբերին Բաքվում: «Ինչպե՞ս կարելի է СОР29-ը վստահել նավթային պետությանը, որի եկամուտների 90%-ը ստա՚ցվում են նավթի և գազի արտահանումից, և որտեղ իսպառ անտեսվում են Մարդու իրավունքները։ Կարծում եմ՝ անհնար է տարանջատել կլիմայական արդարությունն ու Մարդու իրավունքները»,- հայտարարել է նախկին պետնախարարի որդին։

Ավաղ, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստ չեն հետևել Փարիզի քաղաքապետ տիկին Իդալգոյի օրինակին, որը հայտարարել է, որ չի մեկնի Բաքու՝ մասնակցելու СОР29-ին: Այդ երկրներից Ալիևի հասցեին լոկ քաղաքավարի խնդրանքներ են հնչում, թե լավ կլիներ, եթե մինչև СОР29-ը խաղաղության համաձայնագիր ստորագրեր Հայաստանի հետ և ազատ արձակեր գերեվարված հայերին։ Ցեղասպան պետության նախագահին ու պատերազմական հանցագործին համոզում են, հաճոյանում, խնդրում, քաղաքավարի ակնարկում, որ СОР29-ը կարող է զրկվել որոշ մասնակիցներից, ոչ ավելին։ Սիրաշահող հորդորները հանգեցնում են նրան, որ Ալիևն օրեցօր ավելի է լկտիանում անպատժելիությունից

Ադրբեջանի ազատության ինդեքսը (Freedom House-ի տվյալներով) 7-ի մակարդակում է՝ 100 ցուցանիշից։ Ընդ որում արևմտյան դերակատարները չեն շտապում պատասխանատվության ենթարկել ցեղասպան պետությանը՝ դրանով իսկ արձակելով ռազմական հանցագործ Ալիևի ձեռքերը նոր ոճիրների համար։ Լոնդոնն ու Բեռլինը իրենց շահերն ունեն տարածաշրջանում, չենք խոսում արդեն ԱՄՆ-ի շահերի մասին, ուստի Ալիևին ներվում է նույնիսկ սերտ համագործակցությունը Պուտինի հետ։ Նույնիսկ Ռուսաստանի հետ դիմակայության գագաթնակետին արևմտյան հանրությունը շարունակում է Հարավային Կովկասի տարածաշրջանում սիրաշահել ցեղասպան պետությունը գլխավորող պատերազմական հանցագործին։

Բավական է հիշել Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հանձնակատար Վոլքեր Թյուրքի լղոզված պատասխանը Արցախի ղեկավարներին գերությունից ազատելու մասին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին։ Դա այս տարվա հունիսին էր։ Թյուրքն ասաց, որ երկխոսության մեջ է Երևանի և Բաքվի հետ՝ լուծում գտնելու նպատակով։ Լուծումը չկա, կա Ալիևի հռետորաբանության կոշտացում Արցախյան պատերազմների մասնակից հայերի հասցեին

Դեռևս 3-4 տարի առաջ Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի կոնվենցիայի մասնակիցների նստաշրջանը դժվար թե տեղի ունենար Բաքվում (նույնիսկ պաշտոնական Երևանի ինքնաբացարկի դեպքում), սակայն աշխարհը փոխվում է բնավ ոչ դեպի լավը, և միջազգային իրավական նորմերը երկրորդ պլան են մղվում: Արևմտյան հանրությունը պատերազմական հանցագործին սիրաշահելու և հաճոյանալու վարպետության դաս է ցուցադրում լոկ այն պատճառով, որ նա նավթ ու գազ ունի։ Գերեվարված տասնյակ հայերի և քաղբանտարկյալ ադրբեջանցիների մասին արևմտյան հանրությունը նախընտրում է հիշատակել բացառապես ձևականորեն. չէ որ կլիմայի խնդիրները «ավելի կարևոր» են, քան մարդկային ճակատագրերը

Նման վերաբերմունքի համար մեղքի իր բաժինն ունի նաև հայ հասարակությունը։ Լռության մատնելով խնդիրը, չհարցնելով Փաշինյանին, թե ինչու գերիների վերադարձի կետը ներառված չէ խաղաղության համաձայնագրի տեքստում, քաղաքականացված հանրությունը, ըստ էության, կրկնում է խոսնակ Ալեն Սիմոնյանի դիրքորոշումը: Հիշեցնեմ, որ չնկատելով խորհրդարանի միջանցքում գտնվող տեսախցիկը, խոսնակը մասնավոր զրույցում ամենայն անկեղծությամբ հայտարարեց, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերն իր համար այլևս գոյություն չունեն

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • "ВОССТАВШИЙ ЛЕВ" ИЗ ПРОБИРКИ, ОТЦЫ-ОСНОВАТЕЛИ АМЕРИКИ ПЕРЕВОРАЧИВАЮТСЯ В МОГИЛАХ
    2025-06-26 09:01

    Официальный Ереван осудил агрессию Израиля против Ирана, однако, никак не отреагировал на включение США в ирано-израильский конфликт. Иран уже нанес ответные удары по базам США в Катаре, под прицелом оказались базы в Ираке, Сирии и др., невзирая на решение Трампа поиграть в мораторий. Если, как утверждает президент, удары США уничтожили ядерную программу Ирана, то, почему Израиль продолжил бомбовые удары после 22 июня? Ложь президента США потрясла мировую общественность, вряд ли Трамп в полной мере отдает себе отчет о последствиях своей лжи: дал срок 2 недели и нанес удар. Кто после этого поверит Штатам?

  • ШАГАЛ С ПАШИНЯНОМ, ТЕПЕРЬ ШАГАЕТ С АГАЗАРЯНОМ
    2025-06-24 10:19

    Последние годы лидер ОНС Паруйр Айрикян не любит вспоминать, как примкнул к пешей прогулке Никола 31 марта 2018 г. из Гюмри в Ереван. Айрикян прошагал немного с группой соратников Пашиняна, после чего те шутили, дескать, во время похода на Ереван к ним прибились дворняжка, которую Никол назвал Чало, и Айрикян. Чало, в отличие от Айрикяна, дошла до Еревана и даже поселилась на правительственной даче.

  • "ЛЕГКАЯ КАВАЛЕРИЯ" НА НИЗКОМ СТАРТЕ
    2025-06-23 09:35

    Главной фишкой завершившегося 15 июня выдвижения кандидатов на членство в составе нового правления ГД стало то, что в числе выдвиженцев оказались почти все женщины-депутаты парламентской фракции из нынешнего состава правления. Исключение составила Арпи Давоян, которая в составе действующего правления чересчур активно борется с коррупцией в рядах ГД. К тому же, как уже сообщалось ранее, она ждет ребенка.

  • Р. КОЧАРЯН И С. САРГСЯН НЕ ИМЕЛИ НИКАКОГО ОТНОШЕНИЯ К ВЫБОРАМ КАТОЛИКОСА 27 ОКТЯБРЯ 1999 г.
    2025-06-23 09:25

    "В те самые дни, когда Иран и Израиль обменивались мощными ракетными ударами, главарь правящей верхушки РА Никол Пашинян закрывал пункты общепита "Ташир пицца". Наивно полагать, будто эти действия остались незамеченными со стороны внешнего мира…" - заявил, комментируя текущую ситуацию, известный ученый-историк Рубен Мелконян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ