Զախարովա․ Մոսկվան «3+3» ձևաչափը կայուն խաղաղության հասնելու արդյունավետ մեխանիզմ է համարում
Ռուսական կողմը «3+3» հարթակի ձևաչափը դիտարկում է որպես Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության և կայունության հասնելու տարածաշրջանային խմբերի ջանքերը համակարգելու արդյունավետ մեխանիզմ, ինչպես նաև առևտրատնտեսական, տրանսպորտի, լոգիստիկայի, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խթանելու հնարավորություն։ Դրա մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան հաստատել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս շաբաթ կմասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը, որում, Ռուսաստանի Դաշնությունից բացի, ինչպես նշել է խոսնակը, ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը և Թուրքիան։
«Հոկտեմբերի 17-18-ը ՌԴ ԱԳՆ ղեկավարը կայցելի Ստամբուլ՝ մասնակցելու համար «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ըստ նրա՝ այս հանդիպման շրջանակում Սերգեյ Լավրովը նաև երկկողմ հանդիպումներ կունենա։
Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ձևաչափի նախաձեռնությամբ 2020 թվականի վերջին հանդես են եկել Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ավելի ուշ այն ստացավ «3+3» անվանումը: Ռուսաստանը և Իրանը ողջունեցին այս գաղափարը, և Հայաստանը նույնպես միացավ այդ ձևաչափին։ Վրաստանը հայտարարել է, որ չի նախատեսում մասնակցել նախաձեռնությանը։
2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ հինգ երկրների փոխարտգործնախարարների մակարդակով խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը։
Արտաքին գործերի նախարարների մակարդակով վերջին հանդիպումը Թեհրանում անցկացվել է 2023 թվականի հոկտեմբերին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.