ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի հետ տրանսպորտային կապն ապաշրջափակելու վերաբերյալ
Մենք ելնում ենք այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակով եռակողմ ձևաչափի շրջանակում։ Դրա մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապի ապաշրջափակման վերաբերյալ լրագրողի հարցին։
«Ինչպե՞ս է Ռուսաստանը գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը եռակողմ հայտարարության 9-րդ կետը մեկնաբանելու՝ որպես Ադրբեջանի արևմտյան շրջանների և նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների մոնիտորինգի գործառույթը Ռուսաստանի ԱԴԾ-ին տրամադրելու հնարավորություն, բայց ոչ այս հաղորդակցության վերահսկում»,- հարցրել է լրագրողը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ մեծ աշխատանք է տարվել ղեկավարների որոշմամբ ստեղծված եռակողմ խմբում, որը համանախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը, ապաշրջափակման հիմնական պարամետրերի շուրջ համաձայնեցվել է երկաթուղային հաղորդակցությունը՝ ներառյալ Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տարանցումը։
«Եվ խնդրի շահերից ելնելով, մնացած հարցերն ու տարաբնույթ մեկնաբանությունները նպատակահարմար է համակարգել նույն ձևաչափով, որտեղ դրանք քննարկվել են։ Հետևաբար մենք դրան այլընտրանք չենք տեսնում և կշարունակենք աշխատել այս ուղղությամբ»,- հավելել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.