Բագրատ Սրբազան․ Մարդիկ պետք է հասկանան, որ պետությունը կործանման է գնում
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր՝ հոկտեմբերի 17-ին այցելել է Ազգային ժողով՝ մասնակցելու «Հայաստան» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումներին, որի ընթացքում կքննարկվի խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
Նախքան լսումները, լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանն ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պետության վտանգման, կործանման ընթացք է. «Մարդիկ պետք է պատկերացնեն, թե ինչ իրական վիճակում ենք գտնվում: Արդյունքը մեկն է՝ այս իշխանությունը պետք է հեռանա»,- նշեց Սրբազանը։
Բագրատ Սրբազանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը իշխանության բոլոր անդամներին հանցակից է դարձնում բոլոր գործընթացներին։
«2020 թվականի նոյեմբերի 9-ին ու դրանից հետո բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրվել, կնքվել, որոնք աղետալի փաստաթղթեր են, մեր պետության համար չափազանց կարևորություն ունեցող փաստաթղթեր են։ Դրանցից մեկով Արցախն է հանձվել։ Ոչ մեկը ոչ բերվել է Սահմանադարական դատարան, ոչ Ազգային ժողով, որևէ ընթացակարգով չի եղել, եղել է մեկ հոգու ստորագրությամբ։ Այս ամբողջ գործընթացները, ինչ տեղի են ունեցել, հիմա հասել են մի հանգրվանի, որով այս մարդը, որը դեռևս երկրի կառավարության ղեկավարն է, բոլորին ներգրավում է իր հանցանքի մեջ, որպեսզի ինքը միայնակ հանցագործ չլինի, բոլորը հանցակից դառնան»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանի խոսքով, իրենք ամեն ջանքով կասեցրել են Հայաստանի պետականության կորստի վերջնականացումը. «Այն մտածումները, թե սկսեցինք, բայց կորցրեցինք, չհաջողեցինք Կիրանցի, Ոսկեպարի խնդրով, դա ճիշտ է՝ այդքանով սահմանափակված, բայց մնացած մեծ գործընթացները, որոնք տեղի են ունենում, բոլորը եթե վերջնականապես չեն կասեցվել, դանդաղել են, հետաձգվել են»։
Ըստ Սրբազանի, քանի դեռ այս իշխանությունները կան, պատերազմի սպառնալիքը մշտապես առկա է. «Այս մարդիկ անընդհատ խոսել են խաղաղության մասին, որը մուրացիկ խաղաղություն է։ Ոչ բանակցություններ կան, ոչ միջնորդավորված, երաշխքիներով գործընթաց, կա պարտադրանք-հարկադրանք: Կանեք՝ կստանաք, չեք անի՝ կստանաք մյուսը»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 05:59
Происходящее в Армении – трагедия, так как Церковь для армянского народа – собирательный центр. Об этом сказал заместитель начальника Главного штаба Сухопутных войск ВС СССР, один из создателей Вооруженных сил независимой Армении генерал-лейтенант Норат Тер-Григорянц в интервью Sputnik Армения.
-
2025-06-23 05:54
По данным СМИ, для рассмотрения апелляционной жалобы по делу об аресте Самвела Карапетяна, назначен судья Армен Даниелян. В связи с этим Аlpha News обратилась за комментариями к адвокату Араму Вардеваняну - члену юридической команды бизнесмена и филантропа.
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.