Թուրքիայում փակել են ռադիոկայանը, որի եթերում հյուրերից մեկը հիշատակել է Հայոց ցեղասպանությունը
Ստամբուլի Acik Radyo ռադիոկայանը հայտնել է, որ իրեն փակել են իշխանությունների որոշմամբ։ Ինչպես տեղեկացրել է AFP-ը, լրագրողները խոստացել են աշխատանքը շարունակելու միջոց փնտրել։
Acik Radyo ռադիոկայանի հետապնդումն սկսվել է այն բանից հետո, երբ ապրիլին կայանի հյուրերից մեկը եթերում խոսել է Հայոց ցեղասպանության մասին։ Դրանից շատ չանցած, մայիսին, վերահսկիչ մարմինը դադարեցրել է կայանի հեռարձակումը հինգ օրով՝ նրան մեղադրելով «ատելության հրահրման» մեջ։ Հուլիսին իշխանությունները Acik Radyo-ից վերցրել են լիցենզիան, բայց ռադիոկայանը դեռ մի քանի ամիս շարունակել է աշխատել։
Թուրքիայի իշխանությունները բոլոր մակարդակներում հրաժարվում են ցեղասպանություն ճանաչել Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. իրականացված հայ բնակչության զանգվածային սպանությունները և աքսորը։ Այս տարի Թուրքիան զբաղեցրել է 158-րդ տեղը 180-ից մամուլի ազատության ինդեքսով, որն ամեն տարի հրապարակում է «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը։
Acik Radyo ռադիոկայանը աշխատում էր 1995 թվականից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 16:45
Папа Римский Лев XIV готов предоставить площадку для переговоров между Россией и Украиной. Как сообщает итальянское издание La Stampa, об этом заявил статс-секретарь Ватикана, кардинал Пьетро Паролин.
-
2025-05-16 16:42
Премьер-министр Армении Никол Пашинян обсудил в Тиране (Албания) с президентом Азербайджана Ильхамом Алиевым процесс урегулирования отношений между Ереваном и Баку. Об этом сообщает пресс-служба кабмина Армении.
-
2025-05-16 16:41
Бывший командующий Армией обороны Арцаха Джалал Арутюнян отказался от адвокатов, сообщает "Пастинфо".
-
2025-05-16 16:39
МИД Азербайджана из интервью премьера Армении Никола Пашиняна азербайджанскому общественному телевидению в Албании 15 мая сделал вывод, что Армения «не заинтересована в устойчивом мире и пытается сохранить запасной вариант для возобновления агрессии против Азербайджана в будущем». Об этом сообщают азербайджанские СМИ.