Փորձագետ․ Առանց ԱԷԿ-ի Հայաստանն ամեն տարի 500 մլն դոլար պակաս կստանա էլեկտրաէներգիայի արտահանումից
Հայաստանում ատոմային էներգիայի զարգացման երկու սցենար կա, որոնցից առաջինը կապված է գործող ԱԷԿ-ը 2026թ. շահագործումից հանելու հետ՝ առանց նոր կայանը շահագործման մեջ մտցնելու։ Այս մասին «Ռոսատոմի» առաջարկը Հայաստանում ԱԷԿ-ի կառուցման և տեղի արդյունաբերության ներգրավման վերաբերյալ» թեմայով սեմինարում հոկտեմբերի 17-ին հայտնել է էներգետիկայի գծով փորձագետ Ալեքսանդր Ստրելնիկովը։
Նա նշել է, որ արտահանման ծավալն այդ դեպքում կլինի 185 ՄՎտ մակարդակում, իսկ չստացված հասույթի ամենամյա ծավալը կկազմի 500 մլն դոլար 2023թ. գներով։
Ստրելնիկովն ավելացրել է, որ արտահանման նախատեսված ծավալների հաշվառմամբ հզորության հեռանկարային հաշվեկշիռը կստեղծվի 677 ՄՎտ դեֆիցիտով մինչև 2037թ.։ «Պահանջարկի դեֆիցիտը մինչև 2037թ. կկազմի 7,6 մլրդ կՎտ/ժ։ Այդ դեֆիցիտի վերացման համար անհրաժեշտ է կառուցել 1 024 ՄՎտ-ից ոչ պակաս գեներացիայի նոր օբյեկտներ»,- նշել է փորձագետը։
Նրա գնահատմամբ՝ երկրորդ սցենարը կապված է նոր ԱԷԿ-ի կառուցման և արտահանումից հասույթի ավելացման հետ 130 մլն դոլարով և երկրի էներգաանվտանգության մակարդակի պահպանման հետ։
«Նոր ԱԷԿ-ի հզորության համար կպահանջվի կառուցել էլեկտրահաղորդման օդային գծեր 168 մլն դոլար արժեքով»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ այսօրվա դրությամբ Հայկական ԱԷԿ-ը լուրջ արտահանական պոտենցիալ ունի, պրոֆիցիտի ծավալը համադրելի է ներքին սպառման ծավալի հետ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-19 06:19
Конфликт на Украине "должен был завершиться еще давно", говорится в заявлении Белого дома по итогам разговора президентов России и США Владимира Путина и Дональда Трампа.
-
2025-03-19 06:17
Президент США Дональд Трамп заявил, что состоявшийся телефонный разговор с российским лидером Владимиром Путиным был "очень хорошим и продуктивным". Об этом он написал в соцсети Truth Social.
-
2025-03-19 06:15
Скончался армянский актер и телеведущий Ара Дехтрикян, сообщил ArmLur.am. По данным сайта, Дехтрикян долгое время боролся с онкологическим заболеванием.
-
2025-03-19 06:11
Президенты России и США Владимир Путин и Дональд Трамп провели во вторник телефонные переговоры.