ՔԿ-ն արգելում է արտահանել Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող ընկերության մեքենաները
NEWS.am-ի տեղեկություններով՝ ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող ընկերության մեքենաները Քննչական կոմիտեն արգելում է արտահանել։
Նախորդ տարվա օգոստոսի 1-ին Քննչական կոմիտեին հայտնել էր, որ կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» և «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթ։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Հովիկ Աղազարյանի որդին ավտոմեքենա ներկրող ու արտահանողներին առաջարկել է 50/50 տոկոս տարբերակով կիսվել իր հետ այն դեպքում, երբ ինքը ավելացված արժեքի հարկի մասով վերադարձ կկազմակերպի պետական բյուջեից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին, ԱԺ-ում ուժայինների մասնակցությամբ լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև թեժ վիճաբանություն տեղի ունեցավ:
Հովիկ Աղազարյանն իր ելույթում հայտարարել է, որ կալանքը կիրառվում է որպես ճնշման միջոց, նաև քննադատել ՔԿ-ի և նրա նախագահ Արգիշտի Քյարամյանի աշխատանքը: Արգիշտի Քյարամյանն էլ արձագանքել է, թե այս երկրում չկա որևէ անձ, որը կարող է իր ասածների վերաբերյալ ռեպլիկներ բաց թողնել։ «Տղայական» խոսակցությունը ԱԺ լսումների ժամանակ թեժացել է այն պահին, երբ Քյարամյանը հայտարարել է, թե Հովիկ Աղազարյանի որդու վերաբերյալ քրգործով իրեն «զանգել են»։ Աղազարյանն էլ բորբոքված պահանջել է անուններ հրապարակել։
Հատկանշական էր նաև այն, որ Աղազարյանն ու Քյարամյանը նստած էին կողք կողքի և մթնոլորտն այնքան էր լարվել, որ հնչեցին վիրավորանքներ և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ստիպված էր մոտենալ ու հեռու տանել Քյարամյանին, որ բանը չհասնի բռունցքների:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.