ԱԿՆԿԱԼԵԼ, ՈՐ ՀՀ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՄՈՌԱՆԱՆ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԻ ԳՈՐԾԸ, ԱՌՆՎԱԶՆ ԱՆԲԱՐՈ Է
Հայաստանի ընդդիմադիր դաշտին վերջին շրջանում համառորեն պարտադրվում է արհեստական օրակարգ, որը որևէ կապ չունի ո՛չ Փաշինյանի ռեժիմի դեմ պայքարելու, ո՛չ Հայաստանին սպառնացող վտանգների և իրական առաջնահերթությունների հետ։
Նախորդ հոդվածներից մեկում անդրադարձել եմ այդ արհեստածին օրակարգի առաջին հարցին՝ ընդդիմադիր խմբակցությունների կողմից մանդատները վայր դնելու գեներացվող քննարկումներին։ Մի օր էլ կխոսեմ այդ թեզի հետևում կանգնած որոշ շահագրգիռ անձանց մասին։
Այժմ թույլ տվեք կարծիքս հայտնել հանրային քննարկումների թեմա դարձվող «նախագահները պիտի հեռանան» խոսույթի որոշ երանգների մասին, որոնց տարածման առաջամարտիկն է դարձել Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, ում տարօրինակ քաղաքական խոսքը չի սահմանափակվում միայն այս հարցի շահարկումներով։
Մի կողմ եմ դնում իմ անձնական վերաբերմունքը, զերծ եմ մնում էմոցիոնալ գնահատականներից, չեմ ցանկանում պրպտել, թե ե՞րբ, ինչո՞ւ և ինչպե՞ս Սրբազանի մոտ տրանսֆորմացվեցին հանրային գնահատականները երկրում տեղի ունեցող խայտառակ գործընթացների մասին, և որքանո՞վ այդ ամենը կապ ունի, դիցուք, իշխանությունների կողմից իր և իր շրջապատի հանդեպ գործադրվող շանտաժների և ճնշումների հետ։
Ակնհայտ է այլ բան. նախագահների պարտադրված հեռանալու մասին խոսույթը չունի ոչ մի հիմնավորում.
1. Իրավական առումով այն ՀՀ քաղաքացիներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իրավունքների սահմանափակման բացահայտ փորձ է։
2. Քարոզչական առումով նման սինթետիկ հարցադրումը շեղում է հանրային օրակարգն ազգային և տարածաշրջանային առաջնահերթություններից։
3. Տրամաբանական առումով սույն հորդորը որևէ աղերս չունի բանականության հետ, քանզի զավեշտ է քաղաքական պայքարից երկրի 2-րդ և 3-րդ քաղաքական ուժերի առաջնորդների հեռանալու գաղափարը։
4. Ժողովրդավարության առումով դա ոչ միայն տվյալ մարդկանց, այլև իրենց կողմից ղեկավարվող քաղաքական միավորումների գործերին միջամտելու հանդուգն փորձ է։
5. Տեխնոլոգիական առումով նման պնդումը ոչ թե Նիկոլին հեռացնելու, այլ նշմարվող խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունների երկու հիմնական մրցակից ուժերին գլխատելու խորամանկ փորձ է, մանավանդ, որ Սրբազանի կարծիքով՝ պարտադիր չէ հեռացնել Փաշինյանին։ (Խնդրում եմ հաշվի առեք, որ 2026-ի մասով ընդդիմադիր խմբակցությունները հանրայնացված որոշում չունեն)։
6. Բարոյական հարթության մեջ սույն տեսակետն ընդհանրապես չի դիմանում քննադատության, քանզի Հայաստանի և Արցախի համար պայքարն անբաժանելի է այդ ղեկավարների կենսագրությունից, և ակնկալել, որ նախորդ նախագահները կմոռանան իրենց կյանքի գործը, այդ ընթացքում կորցրած ընկերներին, թշմամուն հանձնված հայրական տները, եկեղեցիները և գերեզմանները, առնվազն անբարո է։
Իհարկե, ընդդիմադիր ուժերի գործունեությունը կարելի է և պետք է քննադատել՝ սրտացավ և հիմնավոր, մտքում պահելով պայքարի հիմնական նպատակը։ Այո, ցավոք, այդ նպատակին դեռ չենք հասել, նույնիսկ Հայաստանի երրորդ և երկրորդ նախագահների ջանքերով։
Բայց չէ՞ որ մենք ինքներս զերծ ենք մնում «հակընդդեմ» առաջարկով հանդես գալու և Շիրակի հոգևոր առաջնորդին հեռանալու հորդոր ուղղելու պարզունակ գայթակղությունից՝ այն հիմնավորմամբ, որ, օրինակ, մարզում ամենաբարձրներից է այլընտրանքային կրոնական հոսանքների, իսկ, կարճ ասած՝ աղանդների ակտիվությունն ու տարածվածությունը։
Վերջիվերջո, երկուսն էլ իրենց թիմերի հետ ինքնուրույն կորոշեն սեփական քաղաքական ճակատագրերը՝ դրանք անբաժան դիտարկելով երկրի և ժողովրդի ճակատագրից։
Իսկ այս փուլում Սարգսյանի և Քոչարյանի դեմ գծած և իրագործվող փազլը հեշտությամբ հավաքվում է. մի կողմից՝ դաշտ է նետվում նրանց հեռանալու կոչը, մյուս կողմից՝ նրանց ղեկավարված ուժերին ինքնակամ «մանդատազերծվելու» առաջարկը, իսկ երրորդ հարթության մեջ՝ դատաիրավական հարթության մեջ սաստկացել են ապօրինի ճնշումներն իրենց և իրենց քաղաքական թիմերի նկատմամբ։ Պատկերն առավել քան հստակ է, իսկ դրա գծագրի փորը երևում է նույնիսկ ամենասլիմֆիթ հեծանվային զգեստում։
Հ.Գ. Արդեն կես տարի է, ինչ ընդդիմադիր պայքարի առաջնորդի ջահը մեկ այլ հոգևոր հոր՝ Բագրատ Սրբազանի ձեռքերում է, ում, ի թիվս այլ ուժերի՝ աջակցում են նաև երկրի նախորդ ղեկավարները։
Մեկ Սրբազանի առաջնորդության ֆոնին է՛լ ավելի տարօրինակ են մյուսի հայտնած տեսակետները։ Կարծում եմ, հասարակությանը պետք է զերծ պահել «բարի և չար» Սրբազանների դիխոտոմիայից և վերադառնալ բուն օրակարգին։
Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՁԿՀ
17.10.2024
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 13:17
Водителям в Армении могут разрешить использовать электронные водительские удостоверения вместо пластиковых. Соответствующий законопроект, одобренный на заседании правительства, направлен в парламент.
-
2025-05-15 13:15
Сотрудники правоохранительных органов не реагируют должным образом на проблему распространения в Армении наркотиков среди несовершеннолетних. Об этом сигнализирует адвокат Гоар Мелоян, опубликовавшая фотографию статьи о распространении наркотиков среди несовершеннолетних в селе Мхчян Араратской области. В частности, учеников связали в школьном туалете и напичкали их наркотиками.
-
2025-05-15 13:14
Основатель соцсети Reddit Алексис Оганян приобрел около 10% акций женской футбольной команды "Челси", сообщают СМИ.
-
2025-05-15 13:12
В ходе судебного расследования трагического инцидента, произошедшего 19 января 2023 года в воинской части, расположенной в селе Азат Гегаркуникской области Республики Армения, решением суда в отношении нашего подзащитного и обвиняемого по делу, заместителя командира соответствующей воинской части Министерства обороны Республики Армения Г.А., была изменена мера пресечения в виде заключения под стражу и применен домашний арест, соединенный с залогом и подпиской о невыезде в качестве меры пресечения. Об этом сообщила юридическая фирма LSA.