ԻԺԱՆՈՑ. ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՆԵ ՄԵԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ՈՐԻ ՏԵՂԸ ԲԱՆՏՈՒՄ ՉԷ
Հոկտեմբերի 16-ին խորհրդարանում լսումների ժամանակ բռնկված լեզվակռիվը բառացիորեն պայթեցրեց սոցցանցերն ու ցնցեց փորձագիտական հանրությանը։ Մեկնաբանների մեծ մասը հրճվանքով է արձանագրում իշխող թիմում առկա տարաձայնությունները, որոնք պոռթկացին այդչափ զազրելի տեսքով, մյուսները գրում են նախապես խաղարկված կոմբինացիայի մասին, որը բեմադրել է «գորշ կարդինալի» դերին ակնհայտորեն հավակնող Անդոն Քոչարյանը։
Երրորդներն էլ, որոնք, ցավոք, ամենից սակավաթիվն են, փորձում են սթափեցնել հայրենակիցներին, զգուշացնելով, որ նման շոուներով իշխանությունները շեղում են հանրության ուշադրությունը ինտենսիվ ընթացող և երկրի համար ճակատագրական գործընթացներից։
Երրորդ դիրքորոշումն, անշուշտ, միանգամայն արդարացի է՝ հաշվի առնելով նաև իշխանության վերին էշելոնների ներկայացուցիչների վերջին հայտարարությունները, ինչպեսև միտումնավոր կերպով տարածված տեղեկատվությունը Ալիևին Փաշինյանի արած առաջարկի մասին՝ հանդիպելու և «խաղաղության պայմանագիր» ստորագրելու մինչև СОР29-ի մեկնարկը։ Նիկոլի թիմակցի այս վերջին հայտարարությունը չափազանց կարևոր է և արժանի առանձին խոսակցության, իսկ հիմա ուշադրություն դարձնենք խորհրդարանում տեղի ունեցած սկանդալի մյուս տեսանկյունին։
Այն է՝ դրա անխտիր բոլոր հիմնական մասնակիցներն առնչություն ունեն քրեական բովանդակության միջադեպերի և քրեական գործերի հետ: Ընդ որում այդ բնույթի տեղեկությունները, հաստատված անհերքելի փաստերով, բազմիցս արծարծվել են մամուլում, սակայն այդ մարդկանցից ոչ մեկը դատարան չի դիմել զրպարտության մասին հայցով և չի փորձել արդարանալ գոնե հանրային դաշտում: Այդ տեղեկությունները համառորեն լռության են մատնվում նաև իշխանությունների կողմից և երբեք չեն դարձել հետաքննության առարկա։ Իսկ եթե անգամ դարձել են, ապա բացառապես ձևականորեն՝ հետագայում մոռացության մատնվելով և քրեական գործերի կասեցումով։
Սկսենք ազնվազարմ օրիորդաց ինստիտուտի սանի պես բարեբարո կերպարանքով տիկնոջից, որը թեև ՔԿ նախագահի և իշխանամետ պատգամավորի միջև ճայթած սկանդալի անմիջական մասնակիցը չէր, բայց նույնպես աչքի ընկավ անմիանշանակ հայտարարություններով։ Խոսքը, բնականաբար, նիկոլական գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին է, որը հագել է երկրում օրինականության պահպանման գլխավոր վերակացուի համազգեստը։
Այսօր արդեն քչերն են հիշում, որ Նիկոլի երբեմնի «համեստ» և բոլորին անհայտ օգնականուհին հանկարծակի «փառաբանվեց» 2021 թվականի մարտին։ Համացանցում հայտնված տեսանյութն ապացուցում էր նրա կատարած պաշտոնեական հանցագործությունը՝ անմիջական միջամտությունը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործի քննության ընթացքին: Հրապարակված կադրերը կասկած չէին թողնում, որ Փաշինյանի օգնականն իրեն իրավունք է վերապահում խմբագրել և քննիչին ցուցումներ տալ Հայրապետյանին ներկայացված մեղադրանքների մասով:
Դա, բնականաբար, մեծ աղմուկ բարձրացրեց, սակայն քրեական գործ չհարուցվեց, և սկանդալը շուտով հաջողությամբ կոծկվեց։ Փոխարենը՝ Վարդապետյանն ապացուցեց իր անձնական նվիրվածությունը շեֆին և հանուն նրա պաշտոնեական ցանկացած կեղծիքի ու մանիպուլյացիայի գնալու պատրաստակամությունը։ Ինչով էլ վաստակեց հանցավոր թիմի կարևոր անդամ լինելու խիստ կասկածելի պատիվը և մեկ տարի անց նշանակվեց գլխավոր դատախազի պաշտոնում՝ մինչ այդ մեկ օր անգամ աշխատած չլինելով գերատեսչությունում։
Մեր ցուցակում երկրորդը Անդրանիկ (Անդոն) Քոչարյանն է, որը վաղուց է հավակնում Հայաստանում գլխավոր երեսպաշտի ու ցինիկի դերին, այդ հարցում մրցակցելով թերևս միայն Ալեն Սիմոնյանի հետ։ Այս կերպարը, ի տարբերություն «դեղնակտուց» Վարդապետյանի, առավել քան փորձառու գայլ է, ընդ որում՝ հենց քրեական բնույթի գործերում, դրանց մեջ իր ներգրավվածությամբ անուն հանելով դեռևս ՀՀՇ-ի օրոք և, պետք է ենթադրել, հենց դրանով կատարելապես համապատասխանելով «կոռուպցիայի դեմ պայքարողների» արքունիքի անդամի դերին։
1989-1990 թթ. Քոչարյանի «սխրանքների» մասին, որոնց համար էլ նա ստացել է «մաուզերիստ Անդո» մականունը, շատ է գրվել։ Մասնավորապես՝ այն մասին, թե ինչպես նա, գլխավորելով ամենավերջին տականքների ջոկատը, գործուղվեց Սպիտակի երկրաշարժի գոտի՝ հսկայական ծավալներով ստացված մարդասիրական օգնությամբ «զբաղվելու» հատուկ առաջադրանքով։ Թե ինչ էր անում իր «մաուզերիստների» ջոկատով Քոչարյանը և որտեղ ի վերջո հայտնվեց օգնության համար աղետի գոտի ուղարկված ամենի ահռելի մասը, ամենից լավ կարող են պատմել, օրինակ, գյումրեցիները։ Քանզի ոչ մի հետաքննություն, չնայած բազմաթիվ ահազանգերին ու փաստերին, այդպես էլ չանցկացվեց։
Այդ կերպարին բազմաթիվ հարցեր կան տալու նաև նրա ներկայիս բուռն գործունեության մասով, բայց քանի որ իրենց հերթին են սպասում ԱԺ-ում տեղի ունեցած նողկալի հաշվեպարզումների ևս երկու «հերոսներ», սահմանափակվենք ասվածով։
Այս շարքում երրորդը սկանդալի անմիջական մասնակից, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն է։ Սույն կերպարին հաջողվել է 31 տարեկանում ստանալ արդարադատության գեներալ-մայորի կոչում, իսկ 33 տարեկանում արդեն զբաղեցնել մի շարք բարձր պաշտոններ։ Իսկ կրծքին շարած մեդալների քանակով նա կարող էր վստահորեն մրցել անմոռաց Լեոնիդ Իլյիչի հետ։ Բայց նրա անցյալում գլխավորը երկրի համար առանցքային մի քանի դրվագներն են, որոնք պարուրված են գաղտնիության թանձր շղարշով։
Հավանաբար, հենց պետական կարևորության գաղտնիքներին լավատեղյակությունն ու անձամբ ՆՓ-ի դեմ կոմպրոմատի տիրապետումը թույլ տվեց նրան խորհրդարանում արտաբերել թիմակիցներին կատաղության հասցրած արտահայտությունը. «էս երկրի երեսին այնպիսի մեկը չկա, որը կկարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել»։ Բայց սահմանափակվենք բազմիցս հնչած, սակայն 4 տարվա ընթացքում այդպես էլ պատասխան չստացած հարցերով, որոնք ակնհայտորեն քրեական տարր են պարունակում։
Օրինակ, հանրությունն առ այսօր չգիտի, թե ինչո՞ւ 44-օրյա պատերազմի ամենաթեժ պահին հանկարծ պաշտոնանկ արվեց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենը, նույն ինքը՝ Քյարամյանը։ Կամ՝ ի՞նչ նպատակով և ի՞նչ կարգավիճակով նա դրանից հետո գործուղվեց Շուշի և ինչո՞վ էր զբաղվում այնտեղ: Որպեսզի կրկին իսկ շատ չխորանաք այս վտանգավոր թեմաների մեջ, ներկայացնենք մի մեջբերում հայտնի իրավաբան և քաղաքական գործիչ Արսեն Բաբայանի 2021 թվականի ապրիլին արած գրառումից. «…Շատ են մարդիկ, որոնք տեսել են ու հրաշալի գիտեն, թե Քյարամյանն ինչ էր անում Շուշիում և Ստեփանակերտում, ում և ինչ տեղեկություններ էր հայտնում, այն էլ՝ բջջային հեռախոսով, որն արգելված է մարտադաշտում»:
Վերջապես, ԱԺ-ում Քյարամյանի ընդդիմախոսի՝ իշխող կուսակցության խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասին, որին երկար ժամանակ ընկալում էին որպես հանրությանը զվարճացնող մի այդպիսի անվնաս պարզամիտի։ Պարզվեց, որ «պարզամիտը»-ը այնքան էլ պարզ չէ և առավելևս հաստատ անվնաս չէ։ Մամուլում սկսեցին տեղեկություններ հայտնվել կոռուպցիոն սկանդալի մասին, որում նա, հավանաբար, ներգրավված է իր որդու հետ։ Վերջինս, ի դեպ, նախկինում էլ է առնչություն ունեցել քրեական բնույթի մանր սկանդալներին (օրինակ, իր մեքենայով վրաերթի է ենթարկել մի կնոջ, ինչի համար նրան մեղադրանք է ներկայացվել), որոնցից հայրիկը, իհարկե, բարեհաջող կերպով պրծացրել է նրան։
Ահա ուրեմն, Աղազարյան ավագն անցնում է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող կաշառքի գործով, որի շրջանակներում ոմն քաղաքացի հայտարարել է, որ 300 հազար դոլար կաշառքի դիմաց պատգամավորը խոստացել է «տանիքավորել» իր բիզնեսը։ Միաժամանակ տեղեկություններ հայտնվեցին Աղազարյան կրտսերի մասին, որը, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, առաջարկել է ավտոմեքենա ներկրողներին ու արտահանողներին իր հետ կիսել շահույթը 50/50 սկզբունքով՝ ավելացված արժեքի հարկի գումարները պետբյուջեից վերադարձնելու դիմաց:
Կռահել, թե կոնկրետ ով պետք է ապահովեր այդ վերադարձը, համաձայնեք, ամենևին էլ դժվար չէ։ Բավական ցուցանշական է, որ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հաջորդ օրը Քյարամյանի գլխավորած Քննչական կոմիտեն արգելել է Աղազարյանի որդուն պատկանող ընկերության ավտոմեքենաների արտահանումը, դրանով իսկ հաստատելով լրատվամիջոցներում շրջող լուրերի հիմնավորվածությունը։
Այս 4 անձանց մասին ասված ամենը, և շատ ավելին, իհարկե, վաղուց և շատ լավ հայտնի է: Բայց արժե և՛ նրանց, և՛ կրիմինալի ու կոռուպցիայի մեջ թաղված իրենց թիմակիցներին մշտապես հիշեցնել, թե ովքեր են իրենք և ինչի շնորհիվ են հայտնվել իշխանական կերամանի մոտ։ Եվ որ «ճերմակ ու փափկամազիկ» ներկայանալու իրենց բոլոր փորձերը տանում են միայն վաղուց ապացուցված ճշմարտության հերթական հիշեցմանը. Նիկոլի շրջապատում չկան ու չեն կարող լինել ձեռքից մաքուր կամ գոնե համեմատաբար անբիծ մարդիկ։
Նախ՝ այն պատճառով, որ դա երբեք թույլ չի տա ռեժիմի պարագլուխը, իսկ անհրաժեշտության դեպքում հենց ինքը կարատավորի իր թիմակիցներից ցանկացածին։ Երկրորդ, որովհետև նրանց տերը նա է, ով մեղադրվում է ամենալուրջ հանցագործությունների մեջ, որոնք երբեք իրենց վրայից չեն սրբի ո՛չ ինքը, ո՛չ էլ իր հանցակիցները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 09:57
27 апреля Институт по предотвращению геноцида им. Лемкина опубликовал первую часть своей новой серии предупреждений «красный флаг» (Red Flag Alert) под названием: «Ось геноцида - США, Азербайджан, Турция, Израиль, Россия и эпоха «приемлемого геноцида», которая посвящена трагическим событиям в Арцахе. В предисловии к серии директор Института Элиза фон Джоден-Форджи констатирует: «Геноцид становится приемлемым и обыденным».
-
2025-04-29 09:56
"Поддавшись угрозам Азербайджана, в Университете Беркли запретили показ посвященного Арцаху фильма Сарин Айрапетян "Моя сладкая земля". Это уже второй случай цензуры с этим фильмом. И если первый был в арабской стране – Иордании, то на сей раз это случилось в США, в Университете Беркли, где зародилось Движение за свободу слова. Да еще и в Центре прав человека, где был запланирован показ фильма 24 апреля. Университет Беркли закончил Аво, чье имя американский Фейсбук также подвергает цензуре. В стране, которая учит мир тому, что есть свобода слова", - написал режиссер и общественный деятель Ованнес Ишханян.
-
2025-04-25 09:17
Вчера президент Самвел Шахраманян вновь слегка приоткрыл завесу над остающимися по большому счету не известными событиями последних дней армянского Арцаха. Он подтвердил, что незаконно удерживаемые в Баку лидеры республики остались в качестве заложников, чтобы стало возможным вывезти всех жителей. Шахраманян заверил, что «покинул Арцах последним» и видел, как уводили в плен других руководителей. «Эти люди обеспечили освобождение нашего населения. У них не было возможности избежать плена», — заявил он.
-
2025-04-22 09:36
17 апреля в Праге после продолжительной болезни в возрасте 82 лет скончался известный чешский журналист, правозащитник, писатель и политик Яромир Штетина. Об этом сообщил издающееся в столице Чехии европейский армянский журнал «Орер». Ни один армянский новостной сайт, ни одна газета не опубликовали печальную весть о кончине человека, который с 1991 года был одним из самых верных и преданных друзей Арцаха и Армении, и более 30 лет поддерживал и содействовал национально-освободительной борьбе армянского народа. Какие времена и нравы – такие и новости…