Последние новости

ՈՍԿՈՒ ՍԱՐԵՐ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ՝ ԸՆՏՐԱՁԱՅՆԵՐԻ ԴԻՄԱՑ

Տեղական նշանակության նախագծերը՝ «ժողովրդավարության բաստիոնի», «համակարգային կոռուպցիայի դեմ հաղթանակի», «հարյուր հազարավոր նոր բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման» ու այլևայլի տեսքով արդեն «իրականացված» են, եկել է համաշխարհային մակարդակի ելնելու ժամանակը։ Հասկանալով, որ Ալիևը մտադիր չէ ստորագրել խաղաղության միջպետական համաձայնագիրը, Փաշինյանը որոշել է կենտրոնացնել հանրության ուշադրությունը մեկ այլ խաղաքարտի վրա՝ «Խաղաղության խաչմերուկ» անվանյալ նախագծին տալով հիրավի համամոլորակային նշանակություն։ Արդեն ակնհայտ է, որ նա խորհրդարանական ընտրությունների է գնալու մի նախագծի իրականացման կարգախոսով, որը, իր հավաստմամբ, «տասնյակ միլիարդավոր դոլարներ» կբերի Հայաստանին։

Դժվար թե սթափ դատող որեվէ մեկը հավատա այս պոպուլիստական քարոզչաթեզին, բայց իշխող վերնաշերտի պարագլուխն արդեն 100 անգամ կրկնել է իր այն պնդումը, թե անվտանգության ապահովման գործում բանակը ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ էլ երրորդ տեղում է, իսկ նրանք, ովքեր այլ կարծիքի են, ոչինչ չեն հասկանում անվտանգությունից։ Առաջին տեղում իր նախագի՛ծն է։ Այլ կերպ ասած, Փաշինյանը խորհրդարանական ընտրությունների կգնա այն կարգախոսով, թե «Խաղաղության խաչմերուկը» ՀՀ անվտանգության գլխավոր երաշխիքն է։

Նախագիծը գոյություն ունի միայն թղթի վրա, իսկ Փաշինյանն արդեն հայտարարել է, թե Ալիևը, իբր, մտահոգված է, որ Հայաստանը դրա հաշվին կհարստանա և կփորձի վերադարձնել կորցրած տարածքները։ Վրաստանն աջակցում է նախագծին (իր մտքի արգասիքը Փաշինյանն առաջին անգամ ներկայացրել է Թբիլիսիում), Իրանը նույնպես դեմ չէ։ Թուրքիան, Փաշինյանի խոսքերով, գիտակցում է այն հեռանկարները, որ խոստանում է իրեն այդ նախագիծը։ Մի խոսքով, Փաշինյանի նախագծի «համաշխարհային նշանակությանը» հավանություն չեն տալիս միայն Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Առանց նրանց համաձայնության հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր չի թվում, ուստի նախագիծը կարելի է նետել աղբամանը կամ, լավագույն դեպքում, երկար ժամանակով դնել դարակին։

«Հաղորդակցությունների ապաշրջափակման մասին 9-րդ կետը բոլոր կապուղիների ապաշրջափակման և անվտանգության ապահովման մասին է, դրանք մեկը մյուսից անջատ քննարկելն անտրամաբանական է։ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը պետք է վերահսկեն հայերը, իսկ Ռուսաստանը կարող է մոնիտորինգ անել»,-հայտարարեց Փաշինյանը՝ մեկնաբանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Մեկնաբանությանը հաջորդեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի տագնապահարույց հայտարարությունը՝ «ռևանշիստների կողմից սադրանքի» դեպքում կանխիչ գործողություններին զորքերի պատրաստ լինելու մասին։

Այսպիսին էր ՌԴ-ի և Ադրբեջանի արձագանքը ռեժիմի պարագլխի հայտարարությանը, որը նա հնչեցրել էր դեռևս Մոսկվայում։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանն իր հայտարարություններով կարող է նոր ագրեսիա սադրել Սյունիքի դեմ, ինչպես ժամանակին սադրեց բանակցությունների խափանումը, հայտարարելով, թե «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Այդ խափանումն արձակեց Ալիևի ձեռքերը՝ սկսելու 2020 թվականի 44-օրյա պատերազմը։

Գլոբալ ծրագրերը պետք է իրականացնել ոչ թե խոսքով, այլ գործով, իսկ սեփական նախագծերով Ալիևին մշտապես կատաղեցնելը հիմարության ճղճիմ դրսևորում է, ինչպեսև Հնդկաստանից ու Ֆրանսիայից գնած սպառազինության մշտական ցուցադրումը։

Ակնհայտ է, որ «խաչմերուկի» ծրագիրն ի սկզբանե մեռելածին էր, այն չի գործի առանց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության միջպետական համաձայնագրի ստորագրման, մինչդեռ Ալիևը չի շտապում ստորագրել 80 տոկոսով համաձայնեցված տեքստը՝ վտանգելով ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ու СОР29-ի անցկացումը։ Փաշինյանը գիտի, որ իր «կիրթ» ու «կառուցողական տրամադրված» յուզգյարը չի ստորագրելու խաղաղության համաձայնագիր ո՛չ СОР29-ից առաջ, ո՛չ հետո։

Ակնհայտ է, որ Մոսկվան թույլ չի տա փաստաթղթի ստորագրումը, քանի դեռ Փաշինյանը չի համաձայնել ՌԴ-ի լիակատար վերահսկողությանը տարածաշրջանային կարևորագույն կոմունիկացիաների նկատմամբ։

Ալիևը վստահորեն հակադարձում է արևմտյան կոալիցիայի հարձակումներին՝ շարժվելով Մոսկվայի նավարկուղիով, իսկ նախագահ Պուտինն արդեն հասել է նրան, որ նշյալ կոալիցիան փակ դռների հետևում քննարկում է Զելենսկու խաղաղության ծրագիրը։ Այդ ծրագրի նկատմամբ վերաբերմունքը մոտավորապես նույնն է, ինչ Փաշինյանի նախագծի, այն իմաստով, որ երկու խամաճիկներն էլ կանեն այն, ինչ իրենց կհրամայեն տերերը։ Զելենսկուն իր արևմտյան տերերն արդեն հանգեցրել են բացարձակ աղետի՝ Ռուսաստանի ռազմավարական պարտության մասին խրոխտ գոչյունների ներքո։ Հիմա հերթը Փաշինյանինն է, չէ՞ որ այդ նրա շուրթերով է հավաքական Արևմուտքը խոսում ՀՀ տարածքում հաղորդակցությունների նկատմամբ ՌԴ վերահսկողության անընդունելիության մասին։ Միայն մոնիտորինգ, ոչ ավելին

Խորհրդարանական ընտրությունները վերջին հնարավորությունն են՝ ապացուցելու Վաշինգտոնին ու Մոսկվային, թե Հայաստանի ժողովուրդը հավանություն է տալիս իր քաղաքական ծրագրերին: Ընտրություններում հաղթանակից հետո, որը ձեռք կբերվի ընտրակեղծիքների գնով, Փաշինյանը կշարունակի պարել իր տերերի դուդուկի տակ։ Արևմուտքում փակ դռների հետևում քննարկում են Ուկրաինայի տարածքի մասնատումը, ՀՀ-ում ռազմական փորձագետներն ասում են, որ Ալիևը պատրաստվում է կայծակնային պատերազմի, որը կհանգեցնի Հայաստանի մասնատմանը: Առանց Մոսկվայի հավանության այդ պատերազմը դժվար թե հնարավոր լինի... Երկու խամաճիկներն էլ մոտենում են իրենց քաղաքական կարիերայի մայրամուտին, երկուսն էլ շահարկում են խաղաղության թեման և օդային ամրոցներ կառուցում

Ուկրաինացիները շարունակում են զոհվել հազարներով, Զելենսկու արևմտյան տերերին դա առանձնապես չի հուզում։ Ոչ լեգիտիմ («ժամկետանց») նախագահին առաջարկում են երկարաձգել մարտի դաշտում Ռուսաստանին հաղթելու ապարդյուն փորձը։ Ընդ որում արևմտյան դերակատարները ձևացնում են, թե լուրջ են վերաբերվում նրա խաղաղ ծրագրին, որի իրագործումը, բնականաբար, նոր գումարներ ու սպառազինություն կպահանջի։ Արևմուտքը պատրաստ է ամեն ինչի, որպեսզի «մսային գրոհները» շարունակվեն 2025 թվականին։ Զելենսկին առաջարկում է ծրագիր, թե ինչպես ավարտել պատերազմը հաջորդ տարի։ Ակնհայտ է, որ պայմանները թելադրելու է բնավ ոչ նա, ավելի ճիշտ՝ խաղաղություն կլինի, ամենայն հավանականությամբ, նրա հրաժարականից հետո, Պուտինի պայմաններով։

Արևմտյան կոալիցիան կձևացնի, թե հասել է իր նպատակին, որից հետո դիմակայությունը կտեղափոխվի Հարավային Կովկաս, որտեղից արևմտյան դերակատարները կփորձեն ցանկացած միջոցներով վտարել Ռուսաստանին։ Այդ միջոցները կդրսևորվեն Վրաստանում հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո, երբ Արևմուտքը փորձի հեղաշրջման ճանապարհով հեռացնել խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրված իշխանությանը։

Օրերս հետևելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հերթական շնորհանդեսին՝ տողերիս հեղինակը կայուն զգացողություն ունեցավ, որ Փաշինյանը հայ ժողովրդին՝ պոտենցիալ ընտրազանգվածին, պակասամիտների հավաքածուի տեղ է դրել։ Ինչպե՞ս կարելի է ստիպել հավատալ միլիարդավոր դոլարներ ու երաշխավորված անվտանգություն խոստացող մի նախագծի, որի իրականացումը 100 տոկոսով կախված է այլ դերակատարներից, որոնք բնավ շահագրգռված չեն դրանով: 6 տարի շարունակ Փաշինյանին ամեն օր բռնացնում են ստախոսության մեջ, իսկ նա շարունակում է ստել, օդային ամրոցներ կառուցել ու դատարկ խոստումներ տալ։ Մի՞թե հայ ընտրողները կքվեարկեն «Խաղաղության խաչմերուկ» անվանյալ հերթական քիմեռի օգտին։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • РАФФИ ХОЧЕТ ПРИМАЗАТЬСЯ, ОДНАКО "АМЕРИКАНСКИЙ ПРОЕКТ" УТРАТИЛ АКТУАЛЬНОСТЬ…
    2025-07-23 09:25

    7 лет, по большому счету, промолчал в тряпочку, а теперь решил напомнить о себе: господин основоположник партии "Наследие" ("Жарангутюн"), точнее, того, что от нее осталось, не так давно поделился соображениями, дескать, в борьбе с режимом Пашиняна Армении не нужны спасители, а нужна консолидация всех здоровых сил общества. Судя по тем процессам, которые имели место в партии за истекшие 7 лет, говорить о "Наследии" в привязке к здоровым политическим силам не приходится…

  • "ФАЛЬСИФИКАЦИЯ ВЫБОРОВ – ЭТО НЕ ТОЛЬКО ПОДДЕЛЬНЫЕ БЮЛЛЕТЕНИ…"
    2025-07-19 10:44

    "Никол Пашинян нарушил все границы, как по части официальных полномочий, так и в сфере нравственности. Для него не существует красных линий, стало быть, от него можно ожидать всего. Он может лично пойти в Святой Эчмиадзин, надеть на католикоса наручники и отвести в изолятор СНБ или в какое-то другое место.

  • КАРАТЕЛИ С ПАРТБИЛЕТАМИ
    2025-07-18 09:18

    23 апреля 2004 г. член НПА доверенное лицо Степана Демирчяна Гриша Вирабян в отделении полиции Арташата подвергся побоям. О нанесенном его здоровью вреде писали все газеты, сообщали все телеканалы, вся страна узнала, что в результате побоев мужчина лишился важного фрагмента мочеполовой системы, дело дошло до Европейского суда по правам человека, который 2 октября 2012 г. вынес решение в пользу потерпевшего. После избиения Вирабян отбыл на постоянное место жительства в Брюссель, где жертву политических репрессий приняли с распростертыми объятиями. После 2004 г. прошел 21 год.

  • ДИПЛОМАТИЯ БЕЗ ДИПЛОМАТОВ…
    2025-07-16 09:40

    Чрезвычайный и Полномочный Посол РА в РФ Гурген Арсенян был вызван в МИД РФ, где, согласно официальному сообщению, заместитель главы внешнеполитического ведомства РФ Михаил Галузин изложил ему позицию о необходимости обеспечения "конструктивного информационного фона вокруг России". В армянских СМИ сразу появились сообщения о том, что беседа с участием Арсеняна не была гладкой, посла предупредили, что, если Армения пойдет по пути реализации планов Запада и исключит из мультиплекса государственные телеканалы РФ, то возможны нежелательные последствия в виде санкций. Напомню, что РФ ужесточила позицию в отношении РА после ареста своего гражданина Самвела Карапетяна. В ответ на ужесточение в МИД РА был приглашен Чрезвычайный и Полномочный Посол РФ в РА Сергей Копыркин для вручения ноты протеста в связи с агитацией против властей РА в средствах массовой информации РФ. Очевидно, что запрет на российские телеканалы исходит от западных хозяев Пашиняна.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ