Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «Մարդկային իրավունքների պաշտպան» մրցանակը կշնորհի Ռուբեն Վարդանյանին
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «Մարդկային իրավունքների ախոյան» մրցանակը կշնորհի Արցախի նախկին պետնախարար, գործարար, Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին․
«Արևմտեան Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, որ 20 հոկտեմբերին տեղի ունենալիք իր տարեկան ձեռնարկին ընթացքին, այժմ Պաքուի մէջ բանտարկուած Արցախի Հանրապետութեան նախկին պետական նախարար և բարերար Ռուբէն Վարդանեանը պիտի մեծարէ իր «Մարդկային Իրաւանց Ախոյեան» հեղինակաւոր մրցանակով։
Հայաստանի մէջ ժողովրդավարական կարգերը ամրապնդելու և Արցախի ժողովուրդին իրաւունքները պաշտպանելու տարած իր գործունէութեան համար մեծարուող Վարդանեանի հետ ապօրինի կերպով բանտարկուած մնացող Արցախի ղեկավարներուն շարքին է նաև Արցախի նախկին արտաքին գործոց նախարար Դաւիթ Բաբայեան, որ 2022-ին արժանացած էր Արևմտեան Ամերիկայի Հայ դատի յանձնախումբի «Ազատութեան» մրցանակին։
Յատկապէս Հայաստանի և Արցախի տարածքին ընկերային և տնտեսական բարգաւաճման ծրագիրներ իրականացուցած Վարդանեան նաև հիմնադիրն է «Օրօրա» միջազգային մրցանակին, որ կը մեծարէ մարդկային իրաւանց պաշտպաններ աշխարհի տարածքին՝ իբրև պատասխան Հայոց ցեղասպանութեան ընթացքին և անկէ ետք հայութեան օգնութեան ձեռք երկարած հաստատութիւններու և անձնաւորութիւններու։ Վարդանեան այս առիթով նամակով մը շնորհակալութիւն յայտնեց Արևմտեան Ամերիկայի Հայ դատի յանձնախումբին»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 14:03
Группа американских сенаторов во главе с Крисом Ван Холленом призвала американскую администрацию Трампа-Вэнса провести расследование нарушений «Закона Лихи» и ограничений гуманитарной помощи, касающихся Арцаха и других конфликтов.
-
2025-05-16 14:00
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев встретились в Тиране.
-
2025-05-16 13:55
В Стамбуле завершилась трехсторонняя встреча между Украиной, Турцией и США, сообщают корреспонденты BBC с места событий. Об этом же сообщает и турецкий МИД.
-
2025-05-16 13:54
Как сообщает Спасательная служба, 16 мая в 12:08 по местному времени (в 08:08 по Гринвичу) Территориальная служба сейсмической защиты МВД Армении в 8 км к северо-востоку от города Бавра в Армении близ границы с Грузией зарегистрировала землетрясение магнитудой 2.3.