Գրիգորյան․ Հայաստանն այս փուլում չի դիտարկում ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հարցը
Հայաստանի կառավարությունն այս փուլում չի քննարկում ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հարցը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով ՝ ՀՀ–ն կմասնակցի հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին, սակայն այժմ դժվար է գնահատել ԲՐԻԿՍ-ին անդամակցության հեռանկարները:
«ԲՐԻԿՍ - ի շրջանակում կոնսոլիդացիայի շուրջ դեռևս այնքան քննարկումներ պետք է տեղի ունենան, որպեսզի մեզ և ձեզ համար հասկանալի լինի, թե դա ինչ գործընթաց է, կլինի այն, թե չի լինի։ ԲՐԻԿՍ–ը շատ բարդ կոնսոլիդացիա ունի»,– ասաց նա։
Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հաստատել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին։
Միջոցառմանը կմասնակցեն 33 միջազգային պատվիրակություններ, այդ թվում` առնվազն 26 պետությունների ղեկավարներ: Թաթարստանի մայրաքաղաք մեկնելու համաձայնություն են տվել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամապոսան, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Լաոսի նախագահ Տխոնգլուն Սիսուլիտը և այլք:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 05:59
Происходящее в Армении – трагедия, так как Церковь для армянского народа – собирательный центр. Об этом сказал заместитель начальника Главного штаба Сухопутных войск ВС СССР, один из создателей Вооруженных сил независимой Армении генерал-лейтенант Норат Тер-Григорянц в интервью Sputnik Армения.
-
2025-06-23 05:54
По данным СМИ, для рассмотрения апелляционной жалобы по делу об аресте Самвела Карапетяна, назначен судья Армен Даниелян. В связи с этим Аlpha News обратилась за комментариями к адвокату Араму Вардеваняну - члену юридической команды бизнесмена и филантропа.
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.