Բայդենը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «բազմադարյա» հակամարտության մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոր հետաքրքիր հայտարարություն է արել։ Այս անգամ ԱՄՆ ղեկավարը Հայաստանի և Ադրբեջանի միջև «բազմադարյա» հակամարտության շուտափույթ ավարտի հույս է հայտնել։
«Ես ուրախ եմ տեսնել, որ ձեր երկիրը և Հայաստանը հասել են կայուն առաջընթացի խաղաղության համաձայնագրի կքնման հարցում, որը կկարգավորի հարաբերությունները ձեր երկրների միջև։ Ուզում եմ հավաստիացնել Ձեզ, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել կայուն և արժանավայել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը վերջնականապես վերջ կդնի բազմադարյա հակամարտությանը»,- նշվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Բայդենի ուղղած նամակում, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման հետ միասին՝ խաղաղության համաձայնագիրը կվերափոխի ողջ տարածաշրջանը՝ առևտրի, ներդրումների և կապերի ընդլայնման ճանապարհ բացելով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գոյությունն իսկ հարյուր տարուց մի փոքր ավելի է, ուստի խոսելու հարկ «բազմադարյա» հակամարտության» մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա։
Հիշեցնենք նաև, որ հավաքական Արևմուտքի գլխավոր նպատակը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում Միջին միջանցքի նոր երթուղու բացումն է Հայաստանով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.