Պուտինն ու Էրդողանը կքննարկեն Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման նախագիծը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կազանում՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում, կքննարկեն Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման նախագիծը, հայտնում է ՌԴ նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունը։
«Գազի ոլորտում թուրք գործընկերների հետ արդյունավետ համագործակցություն է հաստատվել։ «Երկնագույն հոսք» և «Թուրքական հոսք» խողովակաշարերը կայուն են գործում Սև ծովի հատակով։ Կազանում նախատեսված հանդիպման ժամանակ պետությունների ղեկավարները կանդրադառնան Թուրքիայում միջազգային գազային «հանգույցի» ստեղծման նախագծին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պուտինի և Էրդողանի հանդիպումը կկայանա չորեքշաբթի։ Ըստ հաղորդագրության՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև բազմակողմ համագործակցությունը դինամիկ է զարգանում բոլոր հիմնական ոլորտներում և կրում է գործընկերային և փոխշահավետ բնույթ։
Էներգետիկ ոլորտում Ռուսաստանի և Թուրքիայի ռազմավարական նշանակության մեկ այլ նախագիծ է թուրքական առաջին ատոմակայանի՝ «Աքքույու»-ի կառուցումը։ Ներկայումս կայանի բոլոր չորս էներգաբլոկները կառուցվում են միաժամանակ, առաջինի գործարկումը նախատեսված է 2025 թվականին։
1in.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 08:14
Весь ближневосточный "сыр-бор" вокруг иранской ядерной программы преследует всего лишь одну цель – не дать кому-либо возможности противостоять западной гегемонии в регионе, отмечает колумнист Sputnik Армения Арман АБОВЯН.
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении