«ՈՍԿԵ ԴՈՒԲԼ». ՆԻԿԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄԸ ՄԵԾ ԷԿՐԱՆ ԿԲԱՐՁՐԱՆԱ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ
Հայաստանում նկարահանվում է լիամետրաժ ֆիլմ՝ «Ոսկե դուբլ» խորագրով, որի գլխավոր դերում հանդես է գալիս Եգոր Բերոևը։ Այն ստեղծվում է AP Cinema կինոընկերության ու START օնլայն-կինթատրոնի կողմից։ Ֆիլմը նվիրված է Նիկիտա Սիմոնյանի կյանքին ու մարզչական կարիերայի փայլուն փուլերից մեկին։
Հենց «Սպարտակ»-ի խաղացողի գլխավորությամբ «Արարատ» ֆուտբոլային ակումբը 1973-ին կարողացավ հասնել խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր նվաճմանը. անել «Ոսկե դուբլ»՝ մեկ տարում դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր:
Սցենարի համաձայն, Նիկիտա Սիմոնյանը դառնում է երևանյան «Արարատ»-ի մարզիչն ու իր առջև անհնարին խնդիր դնում։ Նա ձգտում է «ոսկե դուբլի»՝ չեմպիոնական մեդալի և ԽՍՀՄ գավաթի, բայց թիմը չի ընդունում նոր մարզչին, իսկ գլխավոր մրցակիցը պատրաստ է ամեն ինչի հանուն հաղթանակի։
«Ես անկեղծ զարմացած էի, երբ ինձ այդ ֆիլմի գաղափարն առաջարկեցին, քանի որ շատ ժամանակ է անցել։ 50 տարին քիչ չէ։ Միակ բանը որ ցանկանում եմ՝ մարդիկ իմանան իրական պատմությունը։ Նախագծի վրա աշխատում են ճանաչված մարդիկ, ես նրանց վստահում եմ։ Հույս ունեմ, այս պատմությունը ոգևորիչ ու մոտիվացնող կլինի երեխաների համար, երիտասարդ ֆուտբոլիստների համար, որոնք երազում են մեծ հաղթանկների մասին»,-ասել է Սիմոնյանը։
Ֆիլմի ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է։ Նա հաճախ է սոցցանցի իր էջում լուսանկարներ հրապարակում նկարահանումների ընթացքից։ Ֆիլմում հանդես են գալիս նաև դերասաններ Սոֆյա Դոնյանցը, Քսենիա Ալֆերովան, Սերգեյ Շակուրովը, Սերգեյ Գազարովը, Բաբկեն Չոբանյանը, Անահիտ Կիրակոսյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Դիաննա Մալենկոն, Միլեն Ղազարյանը և այլք։
Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա հաջորդ տարի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 17:26
Бизнесмен, меценат Самвел Карапетян арестован незаконно по решению судьи, неизвестного профессиональному сообществу. Об этом говорится в заявлении, распространенном Советом защиты Самвела Карапетяна.
-
2025-06-20 17:24
По меньшей мере 2,8 тыс. иранцев получили ранения в результате ударов Израиля с 13 июня, 2 тыс. уже выписаны из больниц. Об этом говорится в заявлении Министерства здравоохранения Ирана.
-
2025-06-20 17:22
Преследование в Армении предпринимателя Самвела Карапетяна за его поддержку Армянской апостольской церкви является частью попыток Запада установить полный контроль над обществом, заявил РИА Новости сербский и югославский режиссер и музыкант Эмир Кустурица.
-
2025-06-20 17:18
В Армении идут масштабные задержания сторонников движения "Священная борьба" (прежде – "Тавуш во имя Родины"), возглавляемого архиепископом Багратом Галстаняном. Об этом сообщается в Telegram-канале движения.