Արցախի ՄԻՊ․ Լրատվադաշտ է նետվում իրականության հետ կապ չունեցող կոնտենտ
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից իրականացված հարցումների՝ վերջերս հրապարակված արդյունքներում մի հետաքրքիր ցուցանիշ կա, որը վերաբերում է բռնի տեղահանված արցախցիների խնդիրների կառավարման հարցում ՀՀ կառավարության գործողություններին։ Այս մասին իր էջում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հարցմանը մասնակցածների 66%-ը գոհ է բռնի տեղահանության հետևանքով առաջացած ճգնաժամի կառավարումից ու սա այն պարագայում, երբ բնակարանային երկարաժամկետ ծրագիրը, ըստ էության, ձախողված է, իսկ «40+10 հազար» բնակարանային ապահովության ծրագիրը, ըստ տարածվող լուրերի, հունվարից գործելու է միայն հատուկ և խոցելի խմբերի համար։ Նույն խայտառակ իրավիճակն ունենք նաև աշխատանքի տեղավորման համար մեկնարկած ծրագրերի մասով։
Կարծում եմ՝ հարցմանը մասնակցած ՀՀ քաղաքացիների շրջանում գոհունակության այս ցուցանիշի պատճառներից մեկն այն է, որ ամենօրյա ռեժիմով լրատվադաշտ է նետվում իրականության հետ կապ չունեցող կոնտենտ, որը նայելիս քեզ թվում է, թե տեղահանվածների բոլոր խնդիրները կարգավորված են։
Այս պնդումը նաև ապացուցվում է այն հանգամանքով, որ գոհունակության տոկոսը ավելի բարձր է հատկապես ՀՀ գյուղական բնակավայրերի բնակիչների (73%) շրջանում, որոնց համար տեղեկատվության հիմնական աղբյուրը Հայաստանի հանրային հեռուստատեսությունն է։
Այնինչ իրականությունն այն է, որ սոցիալ-կենցաղային խնդիրների տակ կքացող մարդիկ ի վերջո բռնում են արտագաղթի ճանապարհը։
Հ․Գ Հարցումը չի իրականացվել արցախցիների շրջանում, այլ ընդհանուր ՀՀ բնակիչների շրջանում, որոնց մեջ հնարավոր է նաև արցախցիներ են եղել։
Հ․Հ․Գ․ Վստահ եմ, որ տրամագծորեն այլ պատկեր կունենանք, եթե հարցումը իրականացվեր արցախցիների շրջանում»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.