ՀԵԾԱՆԻՎ ՔՇԵԼՈՒ ՕԳՈՒՏԻ ՄԱՍԻՆ
Միացյալ Նահանգները Երևանից ցանկանում է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազեցման քաղաքականություն և ստանում է դա։ Միացյալ Նահանգներն ուզում է վերահսկել Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունը, և աստիճանաբար ստանում նման վերահսկողության նորանոր լծակներ:
Ի՞ՆՉ Է ՍՏԱՆՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԱՀԱՆԳՆԵՐԻՑ։ Բաքվին ուղղված Վաշինգտոնի կոչեր՝ հավելյալ ջանքեր գործադրելու խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Իսկ բացի այդ, Փաշինյանը ամերիկացիներին ասում է, որ առայժմ պատրաստ չէ Ռուսաստանի հետ լիակատար խզման, իրեն անհրաժեշտ է լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, մի քիչ համբերեք, իսկ առայժմ փող տվեք հակառուսական քարոզչություն վարելու համար։
Մոսկվային Փաշինյանն ասում է, որ իր համար կարևոր են լավ հարաբերությունները արևմտյան աշխարհի հետ, որը էժան վարկեր է տալիս, որպեսզի ինքը կարողանա կյանքի բարելավման երևութականություն ստեղծել հանրապետությունում, ապահովել հացով ու թամաշայով, որպեսզի ժողովուրդն արագ մոռանա և՛ 2020-ը, և՛ 2022-ը, և՛ 2023-ը։ Մի քիչ հանդուրժեք իմ արևմտամետ ռևերանսները, ասում է Փաշինյանը Մոսկվային, մի քիչ համբերեք և շարունակեք զարգացնել մեր տնտեսությունը…
Իրանին Փաշինյանն ասում է, որ իր համար կարևոր են լավ հարաբերությունները ԵՄ-ի հետ, և ինքը չի կարող հրաժարվել Եվրամիության առաքելությունից, մի քիչ համբերեք, ձեզ համար ամենևին վտանգավոր չեն այդ եվրոպացի դիտորդները, իսկ առայժմ կոշտ բացասական դիրքորոշում ցուցաբերեք «Զանգեզուրի միջանցքի» հարցում:
Ադրբեջանին Փաշինյանն ասում է, որ չի կարող հիմա փոփոխություններ անել Սահմանադրության մեջ, թեև ինքը կողմ է փոփոխություններին, բայց ժողովուրդը, ինչպես ցույց են տալիս հարցումներն ու ուսումնասիրությունները, դեմ կքվեարկի, ուստի մի քիչ համբերեք, իսկ առայժմ, որպեսզի հետո ինձ համար ավելի հեշտ լինի ընդառաջել ձեզ, ինձ մի թուղթ տվեք, որի վրա գրված լինի «խաղաղության պայմանագիր»։
Բաքուն համառում է, բայց չի բացառվում, որ նա էլ ողորմածություն ցուցաբերի, եթե.... Եթե Փաշինյանը մասնակցի Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին, հաստատելով, որ ինքը ոչ մի դժգոհություն չունի, ինչպես Ալեն Սիմոնյանն է ասում՝ Ալիևի «գործողություններից»։ Դրանով իսկ լեգիտիմություն հաղորդելով 2020-ին՝ Արցախի դեմ, իսկ 2022-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային և 2023-ին Արցախի էթնիկ զտմանը...
Զավեշտալի է, այնպես չէ՞, որ ռուսամետ ուղեգծի մեջ մեղադրվող պաշտոնական Թբիլիսին հրաժարվում է «3+3» հարթակի շրջանակներում աշխատանքներից՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերում Մոսկվայի դիրքորոշման հետ անհամաձայնության պատճառով, իսկ Երևանն ասում է, որ դիտարկում է Բաքվում կայանալիք կլիմայական գագաթնաժողովին մասնակցելու հնարավորությունը, դեռ վերջնականապես, իբր, չի կողմնորոշվել…
Ինչևէ, եթե Նիկոլ Փաշինյանը համաձայնի մեկնել Բաքու և այնտեղ ստորագրել «խաղաղության պայմանագիրը», ապա գուցե Իլհամ Ալիևը ների նրան Հայաստանի Սահմանադրությունը փոխելու իր պահանջն անհապաղ չկատարելը:
Այսպիսով, Վաշինգտոնը Հայաստանին փող է տալիս, Մոսկվան զարգացնում է տնտեսությունը, Իրանը բացառում է «Զանգեզուրի միջանցքը»՝ այդ տերմինի ալիևյան մեկնաբանությամբ, ԵՄ-ն եվրադիտորդներ է ուղարկում, Իսկ Բաքուն հրավիրում է Փաշինյանին մասնակցելու COP29-ին։
Լավ, իսկ ի՞նչ է անում Փաշինյանը՝ ի պատասխան տարածաշրջանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Եվրամիության, Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականության։
Փաշինյանը մտորում է, թե ինչպես գոհացնի բոլորին։ Իսկ մինչ այդ խորհում է, հեծանիվ քշում ու օգտակար խորհուրդներ բաժանում համաքաղաքացիներին։ Եվ շա՜տ լավ զգում իրեն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 09:52
Пусть простит Америка, которую Трамп хочет снова сделать великой, но ее нынешний президент все более и более напоминает нашего Пашиняна. Ну, с поправкой на статус лидера ядерной державы. Также не воздержан на слова. Такой же оптимист без особых на то оснований. Такой же великий поучатель всех и всему. Начинал бодро, надавал кучу обещаний. Что-то поначалу получалось. При поддержке Маска начал борьбу с растранжированием государственных средств, выделяемых на сомнительные гранты. На несколько дней остановил действия Израиля в Газе. Возобновил диалог с Россией.
-
2025-06-24 10:37
Во время встречи с представителями армянской общины Турции Пашинян повторил мысль, однажды уже им высказанную по ходу форума Армения-Диаспора. О том, что его фраза «Арцах - это Армения» была продиктована патриотизмом. То же заявил на этот раз. Дескать, так говорил, потому как был патриотом. Дескать, не дурак: понимал, что это не совсем так, что это раздражает Азербайджан, но был патриотом.
-
2025-06-21 10:39
Лучшие аналитические умы Армении бьются разгадать, что же случилось с Николом Пашиняном, когда он вдруг решил наехать на Самвела Карапетяна? На человека, о котором годами ранее говорил исключительно с придыханием. Можно сказать, оды пел в его честь, в честь его известной благотворительной деятельности в Армении и Арцахе.
-
2025-06-19 15:23
Время, и далеко не самое отдаленное, расставит все точки над i и даст однозначные ответы на вопрос о том, какая связь между заключением под стражу Самвела Карапетяна и визитом Никола Пашиняна в Турцию. А то, что между этими двумя унизительными для Армении событиями есть прямая связь - к гадалке не ходи. Эта связь гораздо более тесная, чем попытка Пашиняна связать арест Карапетяна с работой «Электрических сетей Армении». Связь более прямая, чем попытка Пашиняна и рюкзаков из «Гражданского договора» связать арест Карапетяна с процессами вокруг церкви. Не говорим уже о смешных попытках обвинить Карапетяна в призыве свергнуть конституционный строй. Обвинениях, которые свелись к сказанной Карапетяном фразе, что если политикам не удастся разрулить ситуацию вокруг церкви, он, Карапетян, «по-своему примет участие в этом» …