Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ԲԱՅԴԵՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ
Ամերիկյան դիվանագիտության մեջ ընդունված պրակտիկա է բանագնացների հետ միասին նաև նամակներ ուղարկել ընդունող երկրների ղեկավարներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Հիշենք 2023թ. նույն Սամանթա Փաուերի այցը Հայաստան և նրա կողմից վարչապետին փոխանցված Ջո Բայդենի նամակը: Այս առումով այստեղ որևէ արտասովոր բան չեմ տեսնում:
Բովանդակային առումով ևս, Ալիևին ու Փաշինյանին ուղղված նամակներում արտասովոր բան չկա: Ամերիկյան պաշտոնական դիրքորոշումների արտացոլումն է, ընդունված ձևակերպումներով և քաջալերման խոսքերով՝ շարժվել դեպի առաջ:
Այստեղ ամենից կարևորը ժամանակագրությունն է (timing): Բայդենի վարչակազմին մնացել է 3 ամիս՝ իշխանությունն ամբողջությամբ Թրամփին կամ Հարիսին փոխանցելու համար:
Բնականաբար Բայդենը ցանկանում է, որ 4 տարվա այն ներդրումը, որ իր վարչակազմն ունեցել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, հասնի իր տրամաբանական ավարտին և Բայդենը արդարացիորեն դառնա խաղաղության համաձայնագրի կնքահայրը:
Հեռացող նախագահ Բայդենը, ով արտաքին քաղաքականության ավելի մեծ փորձառություն ունի քան վերջին 30 տարիների ԱՄՆ որևէ նախագահ՝ պաշտոնը ստանձնելիս հասկանում է, որ ո՛չ Թրամփի, և ո՛չ էլ Հարիսի վարչակազմերի համար մեր տարածաշրջանը առաջնահերթություն չի լինելու, հետևաբար իր բոլոր ձեռքբերումները, եթե նույնիսկ ջուրը չգնան, ապա էապես դանդաղելու են կյանքի կոչման տեսանկյունից: Մյուս կողմից, նա ցանկանում է իր ժառանգության մեջ ունենալ հաջողության պատմություն խաղաղության կերտման տեսանկյունից, ինչպիսիքը դեռևս չկան:
Բնական է, որ խաղաղության համաձայնագրի կնքումը և Հարավային Կովկասի կոնֆլիկտի լուծումը (ինչպես ձևակերպված է Բայդենի ազգային անվտանգության ռազմավարության մեջ) ամերիկյան արտաքին շահերի համատեքստում ևս կարևոր նշանակություն ունեցող հանգամանք է, ինչն իր հերթին ստիպում է Բայդենի վարչակազմին մինչև վերջին րոպեն (հունվարի 20-ը ժամը 12:00) պայքարել այդ շահերի ապահովման համար»,- գրել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 19:49
Лидер Христианско-демократического союза (ХДС) Фридрих Мерц (Friedrich Merz) 6 мая был избран канцлером ФРГ со второй попытки. Как сообщает Арменпресс со ссылкой на Deutsche Welle, за его кандидатуру отдали свои голоса 325 депутатов бундестага из минимально необходимых 316.
-
2025-05-06 19:46
34-летняя жительница Котайкской области получила уведомление о явке в Следственный комитет за комментарий под статьей о премьер-министре Армении одного из СМИ.
-
2025-05-06 19:44
Четвертый раунд непрямых переговоров между Исламской Республикой Иран и Соединенными Штатами состоится в воскресенье в столице Омана, передает Mehr.
-
2025-05-06 19:41
Официальный представитель МИД России Мария Захарова отреагировала на вчерашние обвинения спикера парламента Армении Алена Симоняна в адрес Москвы по поводу якобы ведения гибридной войны и финансирования внутриполитических процессов в республике.