Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՔԱՂԱՔԸ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ ԱՆԵԼՈՒՆ ՄՆԱՑ ՄԻ ՔԱՆԻ ՕՐ
Նոյեմբերի 1-ից քաղաքը կաթվածահար անելուն մնաց մի քանի օր: Այս մասին իր էջում գրել է տնտեսագետ Հրայր Կամենդատյանը: Նա, մասնավորապես, նշել է.
«100 դրամանոց անգրագիտություն.
Հարգելի հայրենակիցներ, արդեն բոլորդ գիտեք, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է 2024 թվականի նոյեմբերի մեկից դադարեցնել վերգետնյա ուղևորատար տրանսպորտում 100 դրամից բացի այլ նոմինալների դրամներով վճարման ընդունումը։ Նոյեմբերի մեկից քաղաքացիները պարտավոր են տրանսպորտի համար վճարել միայն, բացառապես 100 դրամանոց մետաղադրամով։ Սույն պարտադրված որոշումը առաջացրել է մի շարք հարցեր,որոնք Երևանի քաղաքապետարանի, ավագանու բոլոր անդամներին ենք ուղղում' հույս ունենալով, որ որոշումներ ընդունելիս նրանք պետք է հաշվի առնեն արդեն իսկ գործող բազմաթիվ օրենքներ և օրենսդրական ակտեր։
Մասնավորապես, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի 2-րդ գլխի 4-րդ հոդվածի առաջին կետով սահմանվում է, որ Ընթացիկ արժութային գործարքների իրականացման նկատմամբ որևէ սահմանափակում չի կարող կիրառվել։
Իսկ այս օրենքի իմաստով, որո՞նք են ընթացիկ արժութային գործարքները: Նույն օրենքի 3-րդ գլխի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտների միջև ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դիմաց փողային վճարումները, ներառյալ` ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսավճարները և իրավունքի կամ արտոնության իրականացման կամ տրամադրման դիմաց տրվող հատուցումները, ապահովագրավճարներն ու ապահովագրական հատուցումները, ընդունվում են և իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
Փաստացի մենք ունենք մի իրավիճակ, երբ լիազորություն չունեցող մարմինը, այս դեպքում քաղաքապետարանը, ռեզիդենտ քաղաքացիներին մատուցվող ծառայությունը իրականացնելու նպատակով որոշել է սահմանափակել ՀՀ դրամի առանձին նոմինալներով մետաղադրամների և թղթադրամների ընդունումը։
Ամենայն վստահությամբ Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները չեն ըմբռնել, որ արժութային կարգավորման մասին օրենքում կա 4-րդ գլխի 9-րդ հոդվածի 2-րդ կետ, որը սահմանում է, որ Արժութային հսկողության գործակալների կողմից արժութային հսկողություն իրականացվելու կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Արժութային վերահսկողության մարմինները և արժութային հսկողության գործակալներն իրենց իրավասության սահմաններում վերահսկողություն և հսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժութային գործարքների, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին այդ գործարքների համապատասխանության, լիցենզիաների պայմանների պահպանման նկատմամբ։
Այսպիսով կարելի է հստակ պնդել, որ Երևանի քաղաքապետարանում չկա օրենքներին տեղյակ և մեկ մարդ, ով 100 դրամների որոշման հեղինակներին կհուշեր, որ իրենց ընդունած տխմարությունը առոչինչ է, քանզի Երևանի քաղաքապետարանը իրավունք չունի, լիազորված չէ որևէ կերպ սահմանափակելու այլ նոմինալներով վճարումը վերգետնյա տրանսպորտի ծառայության մատուցման դիմաց։
Հիմա անցնենք հարցի տեխնիկական հատվածին։
1․ Ո՞վ է հետևելու, վերահսկելու 100 դրամանոց մետաղադրամ չունեցող քաղաքացիների մուտքը վերգետնյա տրանսպորտ:
2․ Կա՞ արդյոք որևէ նորմատիվ հիմնավորում վարորդի կողմից հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ:
3․ Ո՞վ է Երևանի քաղաքապետարանում որոշել, որ ամբողջ տրանսպորտի համար պետք է կիրառել միայն մեկ տիպի մետաղադրամով աշխատող դրամարկղներ և ով է այդ դրամարկղների ներկրողը:
4․ Ո՞վ է ինտերնետային նկարահանում ունեցող մեքենաներում մինչև այսօր վարորդի կողմից փող հավաքելու պրոցեսը տեսնելու և չնկատելու մեղավորը:
5․ Եթե քաղաքապետարանը հորդորում է միայն, բացառապես 100 դրամանոց մետաղադրամների վճարել փոխադրման դիմաց, ապա տրամաբանական կլինի հարցնել 2025 թվականի հունվարի մեկից սպասվող բարձրացումը ի վերջո 300 դրամ Է դառնալու և նորից խաբեբայության մեջ եք բռնվելու։ Հիշենք էն թլվատ պաշտոնյա փոխքաղաքապետ ջահելին, որ ուղեվարձի գնի մասին հեքիաթներ էր պատմում իր մանկական ուղեղով։
6․ Վերջիվերջո Երևանի տրանսպորտը շահութաբեր է , թէ ոչ; Եվ եթե այո, ապա ինչու եք պատրաստվում ուղևարձը բարձրացնել երեք անգամ և եթե ոչ, ապա ինչու չեք այն հանձնում մասնավոր տնտեսվարողների ֆիքսված սոցիալական գնով։
Հարգելի հայրենակիցներ, նոյեմբերի մեկից քաղաքը կաթվածահար անելուն մնաց մի քանի օր։ Այդ օրերի և հետագայի ձախողումների խայտառակության մեղավորներին հանրային տրանսպորտում չեք գտնի, նրանք երթեեկելու են բացառապես ծառայողական տրանսպորտով՝ ձեր հաշվին և ձեր հարկերի հաշվին։ Բոլոր ընթերցողներին խնդրում ենք, տարածել այս նյութը ի շահ մայրաքաղաքի բնակիչների»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-12-25 22:22
"Слишком много внимания заставляет осла думать, что он лев", поделился сентенцией на своей странице в соцсети Facebook политолог Ален Гевондян и призвал политизировать изречение.
-
2024-12-25 22:20
Все структуры Минской конференции: Минская группа, группа планирования высокого уровня, пост личного представителя действующего председателя ОБСЕ по карабахскому урегулированию подлежат роспуску. Об этом заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2024-12-25 22:18
Президент России Владимир Путин лично пригласил лидеров СНГ на торжества по случаю 80-летия Победы в Москве в 2025 году.
-
2024-12-25 22:16
25 декабря католики всего мира отмечают Рождество. Папа Франциск в своем рождественском послании призвал к всеобщему примирению и миру, пишет Аль-Арабия.