«Հրապարակ»․ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՏԵՔՍՏԸ ՄԻՆՉԵՎ ՇԱԲԱԹՎԱ ՎԵՐՋ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ
Hraparak.am-ի տեղեկություններով՝ այս պահին մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում հոսպիտալացված Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը թիմակիցների՝ «Բալասանյան դաշինք»-ի հետ հեռավար նիստ է անցկացրել՝ տեղեկացնելով դաշինքի հիմնադիր, Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշման մասին, ըստ որի՝ իրենց ողջ քաղաքական թիմը լքում է համայնքապետարանը: Սամսոնյանի հետ հեռանալու են նաև համայնքապետարանի այն պաշտոնյաները, ովքեր «Բալասանյան դաշինք»-ի կողմից են նշանակված:
«Համայնքապետարանի մեր աղբյուրը նշում է, որ պատրաստ է արդեն Սամսոնյանի հրաժարականի տեքստը, որը, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի մինչև շաբաթվա վերջ, դրան հաջորդելու է ավագանու անդամների մանդատները վայր դնելու գործընթացը, մանդատներից հրաժարվելու են նաև հաջորդիվները՝ այդ կերպ հող նախապատրաստելով նոր ընտրություններին, որը պահանջել է իշխող Քաղաքացիական կուսակցությունը: Մեր աղբյուրի խոսքով՝ ճամպրուկային տրամադրություն է Գյումրու համայնքապետարանում, ավագ մասնագետից մինչև կրտսեր՝ իրենց իրերն են հավաքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ hraparak.am-ը գրել էր, որ մոտ օրերս Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական կտա: Փոխքաղաքապետերից մեկը տնային կալանքի տակ է, մյուսը մեկնել է ԱՄՆ և, ըստ լուրերի, չի վերադառնալու: Բալասանյանների ընտանիքի դեմ սկսված հետապնդումներն իրենց «արդյունքը» տվել են` Սամվել Բալասանյանը որոշել է քաղաքը զիջել ՔՊ-ին և պահանջում է, որ Սամսոնյանը հրաժարական տա»,- գրել է Hraparak.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.