ՀՀ-ում ԵՄ դեսպան. Հայ ժողովուրդը և պաշտոնյաները պետք է որոշեն իրենց ապագան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք, իհարկե, հարգում ենք Հայաստանի քաղաքացիների նախաձեռնությունը, կարծում եմ՝ շատ-շատ կարևոր է, որ մարդիկ մասնակցում են իրենց երկրի ապագա քաղաքականությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
«Դա ժողովրդավարական իրավունքների մի մասն է: Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը և պաշտոնյաները պետք է որոշեն իրենց ապագան: Ինչպես գիտեք, մենք շատ լավ համագործակցություն ունենք Հայաստանի հետ, մենք աշխատում ենք այդ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Մենք փոխգործակցում ենք տարբեր ոլորտներում, այդ թվում անվտանգության, որպեսզի Հայաստանն օգտվի Եվրոպայի խաղաղության գործիքակազմից: Դա շատ-շատ կարևոր է, դա փոքր աջակցություն չէ` ուղղված հզորությունների ու կարողությունների ընդլայնմանը»,-ասաց դեսպանը:
Նա հույս հայտնեց, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը կտա դրական արդյունքներ, Հայաստանը կհամապատասխանի սահմանված չափանիշներին և ՀՀ քաղաքացիների համար կգործի ազատ վիզային ռեժիմ:
«Իհարկե, հայ հասարակությունը, հայկական ժողովրդավարությունը պետք է որոշի, թե ինչ են ուզում անել ԵՄ անդամակցության առումով: Մեր կողմից մենք դիտարկում ենք բոլոր զարգացումները»,-ընդգծեց Մարագոսը:
Նշենք, որ Հայաստանում ԵՄ անդամակցությանն ուղղված քաղաքականություն որդեգրելուն ուղղված ստորագրահավաք է իրականացվել, արդեն իսկ հավաքվել են անհրաժեշտ 50 հազար ստորագրությունները և համապատասխան օրինագիծը մոտ ապագայում կքննարկվի ԱԺ-ում: Եթե ԱԺ-ն մերժի այն, ապա անհրաեշտ կլինի հավաքել 300 հազար ստորագրություն՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե իրականացնելու համար:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 19:47
Лжец, опубликуй документ, ты, наконец, собираешься публично рассказать, что такое это так называемое мирное соглашение? Об этом в беседе с журналистами 17 марта заявил лидер движения «Во имя Родины», архиепископ Баграт Галстанян.
-
2025-03-17 19:46
Семилетний воспитанник спортцентра «Дюцазнатун» фонда Hi-Am Нарек Глчян официально внесен в Книгу рекордов Гиннесса.
-
2025-03-17 19:43
Йеменские силы во второй раз за последние часы атаковали американский авианосец USS Harry S. Truman, сорвав авиаудары США. Об этом сообщает Irna.
-
2025-03-17 18:58
Молодые представители движения «Священная борьба» на перекрестке улицы Туманяна и Северного проспекта в Ереване проводят акцию протеста под названием «Не доверяю этим властям».