Մոտ ապագայում կորոշվի, թե Հայաստանը ինչ մակարդակով ներկայացված կլինի COP29 համաժողովում
Հայաստանը ստացել է COP29 համաժողովին մասնակցելու Բաքվի հրավերը, այն ստացվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի անունով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի COP29 համաժողովին մասնակցության հարցն այժմ քննարկվում է կառավարության կողմից։ «Այդ հարցը քննարկվում է մի քանի ասպեկտներով ինչպես խաղաղության հաստատման, հումանիտար հարցերի լուծման, այնպես էլ՝ այդ միջոցառման օրակարգով պայմանավորված։ Գիտեք, որ դա միջազգային ամենահեղինակավոր միջոցառումն է՝ ուղղված կլիմայի փոփոխությանը։ Հաշվի առնելով իմ նշած այդ բոլոր հանգամանքները՝ մոտ ապագայում կկայացնենք որոշում, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի»,- հայտնել է Հովհաննիսյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է Արարատ Միրզոյանը մասնակցի COP29-ին, Պարույր Հովհաննիսյանն ասել է, որ չեն բացառում որևէ տարբերակ։ Ըստ նրա՝ ամեն ինչ կախված է առաջիկա շաբաթների զարգացումներից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.