«ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ» 25 ՏԱՐԻ ԱՆՑ . 1999-ԻՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷՐ ՓՈԽԱՆԱԿԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆԻ ՀԵՏ…
Նախագահ Ջորջ Բուշ ավագի արխիվներում կա մի գրառում, որը վկայում է այն մասին, որ այն ժամանակ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալն առաջարկել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի տարբերակ, որը հայտնի էր «Գոբլի պլան» անվանումով: Խոսքը Արցախը Մեղրիի հետ փոխանակելու մասին էր, ինչի շուրջ Օզալանը զրուցել էր ԱՄՆ նախագահի հետ։ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո որոշակի շրջանակների բարձրացրած աղմուկի պահի դրությամբ հայտնի էր, որ այդ ծրագրին դեմ է արտահայտվել ոչ միայն ՀՀ ղեկավարությունը, այլև ՌԴ-ն։
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ ԱՌԱՆՁԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐ ՍԿՍԵՑԻՆ ՀԱԼԱԾԵԼ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ։ Նրան էին վերագրում այսպես կոչված «Մեղրիի տարբերակի» շուրջ բանակցությունները։ Հալածանքի առաջամարտիկը Նիկոլ Փաշինյանի թերթն էր։ Հասարակական հիստերիան սերմանվում էր երկար և պրոֆեսիոնալ կերպով։ Բանն այնտեղ էր հասել, որ Մեղրիում խմբեր էին շրջում տնետուն՝ վախեցնելով բնակիչներին, թե Քոչարյանն ուզում է փոխանակել Մեղրին Արցախի հետ։
Մեղրիի պատգամավոր Գրիգոր Հարությունյանը խորհրդարանի ամբիոնից խնդրեց պատգամավորներին ազդել իրավիճակի վրա, քանի որ, նրա խոսքերով, «բնակչությունը շատ վախեցած է»: Ցուցանշական է, որ Հարությունյանը նրանցից մեկն էր, ովքեր անձամբ էին նպաստել հիստերիայի բորբոքմանը՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի հետ միասին։ Զոհված Սպարապետի եղբորը՝ Արամ Զավենիչին վարչապետի պաշտոնում նշանակելուց հետո Մանուչարյանը սկզբում մշտապես նրա կողքին էր՝ որպես խորհրդատու բոլոր հարցերով, իսկ ըստ էության զբաղված էր նախագահի դեմ դավեր նյութելով։
Օզալը համոզում էր Սպիտակ տան ղեկավարությանը, թե տարածքների փոխանակումը կհանգեցնի նրան, որ Թուրքմենստանի, Ղազախստանի և այլ պետությունների նավթային ու գազային ռեսուրսները հնարավոր կլինի Եվրոպա տեղափոխել ոչ թե Ռուսաստանի, այլ Թուրքիայի և Ադրբեջանի տարածքով: Պահպանվել են փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Բուշը հարցրել է Օզալին. «Քանի՞ մարդ է ապրում այնտեղ»։ Օզալը պատասխանել է, որ մոտ 50 հազար, և նրանց կարելի է հեշտությամբ տեղափոխել Արցախ, իսկ Մեղրին բնակեցնել ադրբեջանցիներով՝ դրանով իսկ ավարտելով տարածքների փոխանակումը։ Ինչպես տեսնում ենք, «Մեղրիի տարբերակը» իրականացվում է Փաշինյանի օրոք, թեև Արցախը հանձնելուց հետո փոխանակման մասին խոսք անգամ չկա, փոխարենը Ալիևը բաց տեքստով խոսում է ադրբեջանցիների Սյունիք «վերադարձի» մասին, արդեն պատրաստ են առաջին 300 հազար վերաբնակների ցուցակները, իսկ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» անվտանգությունը կախված է իրանական բարակ մազից…
Բուշ ավագի արխիվի այս փաստաթղթերը գաղտնազերծել է միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սարգսյանը։ 6 տարվա իրադարձությունների և տարածաշրջանում այսօրվա իրավիճակի խորապատկերին շատերը մոռացել են հիստերիայի սաստիկ շիկացման և երկրորդ նախագահի հասցեին տեղացած մեղադրանքների մասին։ Մեղադրանքները չմարեցին նույնիսկ այն բանից հետո, երբ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի լուսահոգի նախագահ Վահան Հովհաննիսյանը 100-րդ անգամ կրկնեց թեզը. «Մենք հայկական տարածքները չենք փոխանակում հայկականի հետ»։ Այն, որ միայն ծրագրի մակարդակով գոյություն ունեցող «տարածքների փոխանակումն» օգտագործվում էր Քոչարյանին վարկաբեկելու նպատակով, ակնհայտ է։ Այս պատմությունը կարելի էր և չհիշել, եթե այսօր Քոչարյանը կրկին հալածանքի չենթարկվեր այլ աղմկահարույց գործով։ Խոսքը մարտի 1-ի գործի մասին է…
25 տարի անց ակնհայտ դարձավ, թե ով եվ ում ձեռքով է փորձում իրականացնել «Մեղրիի տարբերակը», այն էլ արդեն առանց փոխանակման, քանզի Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Փաշինյանը ցեղասպանություն և հայ բնակչության բռնի տեղահանում սադրեց։ Դե, իսկ 10 մարդու մահվան իրական մեղավորները նրանք են, ովքեր 2008թ. մարտի 1-ին թաքնվեցին իրենց կողմնակիցների թիկունքում՝ Ֆրանսիայի դեսպանատան մոտ ակցիան գլխավորելու փոխարեն...
25 տարի առաջ հալածանքների իրականացման գործում ներգրավված էին տասնյակ մարդիկ, նրանցից շատերն այսօր Փաշինյանի թիմում են, այդ թվում՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ՊՆ-ում հայտնի գիշերային խորհրդակցության մասնակից Անդրանիկ Քոչարյանը։ Հիշեցնեմ, որ խորհրդակցությունը հրավիրվել էր այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել էր բավարարել մի խումբ անձանց պահանջը, որոնք փորձում էին առանցքային պաշտոններում նշանակել Վահան Շիրխանյանին, Գագիկ Ջհանգիրյանին, Անդրանիկ Քոչարյանին և այլոց։
Կարմիր թանաքով գրված այդ ցուցակը փոխանցվել է նախագահին, երբ նա խորհրդարանի շենքում խորհրդակցություն էր անցկացնում ուժայինների հետ: Արդեն հայտնի էր «Միասնության» առաջնորդների՝ խոսնակ Կարեն Դեմիրճյանի և վարչապետ Վազգեն Սարգսյանի մահվան մասին։ Զոհվածների մարմինները դեռ չէին սառել, ահաբեկիչների հնգյակը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, դեռ շարունակում էր լիագումար նիստերի դահլիճում պատանդ պահել պատգամավորներին ու կառավարության անդամներին, իսկ պարոնայք արդեն պաշտոններ էին բաշխում ու ցուցակ ներկայացնում նախագահին։ Նախագահը վռնդեց նրանց խորհրդակցությունից, որից հետո պարոնայք հավաքվեցին ՊՆ-ում։ Շիրխանյանը, Վանո Սիրադեղյանը, Դավիթ Շահնազարյանը, Անդրանիկ Քոչարյանը և մյուսներն անցկացրեցին իրենց սեփական խորհրդակցությունը, որի արդյունքում որոշում կայացրեցին դիմել առաջին նախագահին։ Նրանք առաջարկեցին Տեր-Պետրոսյանին օգտվել պահից (խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունն օգտագործել իշխանությունը զավթելու համար) և գլխավորել խաչակրաց արշավանքն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի։
Տեր-Պետրոսյանը, ի հեճուկս «հզոր» կույտի սպասումների, չոգևորվեց ահաբեկչությունը երկրորդ նախագահին տապալելու համար օգտագործելու գաղափարով, ընդհակառակը՝ կոչ արեց ՊՆ-ում խորհրդակցության մասնակիցներին համախմբվել Քոչարյանի շուրջ։ Տեղեկանալով Տեր-Պետրոսյանի արձագանքի մասին՝ Քոչարյանը զանգահարել էր նրան և շնորհակալություն հայտնել։ Սա առաջին և երկրորդ նախագահների միակ հեռախոսազրույցն էր՝ երկրորդի նախաձեռնությամբ։ Նրանցից շատերը, ովքեր 25 տարի առաջ հիստերիա էին բորբոքում գոյություն չունեցող «Մեղրիի տարբերակի» թեմայով, այսօր Փաշինյանի հետ ձեռք-ձեռքի տված զբաղվում են այդ «տարբերակի» ավելի վատթար մոդելի իրականացմամբ, զուգահեռաբար կրկին հիստերիա բարձրացնելով 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների շուրջ։
Լրատվամիջոցները շարունակում են տեղեկություններ հրապարակել, որ վերջին շրջանում Մեղրիից դուրս են բերվել պետական հաստատությունները՝ մաքսային տերմինալը, դատարանի բաժանմունքը, կադաստրի կոմիտեի գրասենյակը, ոստիկանության բաժանմունքը և նույնիսկ դիահերձարանը: Պետությունն այսօր հեռանում է Մեղրիից, իսկ 25 տարի առաջ նման բան չի եղել, փոխարենը եղել է հիստերիա դատարկ տեղում։
Երկրորդ նախագահը մտադիր չէր փոխանակել հայկական տարածքները հայկականի հետ։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մերժեց Ալիևի մտերիմ ընկերոջ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ հանձնելու Արցախը միլիարդների պատկառելի գումարի դիմաց, փոխարենը առ այսօր հայտնի չէ Փաշինյանին հանձնված երկտողի ճակատագիրը, որի վրա, Արթուր Վանեցյանի հավաստմամբ (այն ժամանակ ԱԱԾ ղեկավարի), աստղաբաշխական գումար էր գրված։ Որևէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ այդ գումարը նստած չէ ինչ-որ տեղ կեղծ հաշվեհամարի՝ Միացյալ Թագավորությունում կամ Կանադայում:
2023-ից Արցախը չկա, Մեղրիի ճակատագիրը կախված է միայն Թեհրանի կամքից, բայց ահաբեկչության 25-րդ տարելիցին Նիկոլի հանցակիցները կրկին խոսելու են «Մեղրիի տարբերակի» մասին։ Ավելի լավ է հարց տային. ինչո՞ւ էր Շիրխանյանը ահաբեկչության օրը բացակայում ԱԺ դահլիճից, թեև մինչ այդ ամեն օր Սպարապետի կողքից պոկ չէր գալիս ամենուր։ Ինչո՞ւ հենց 1999թ. հոկտեմբերի 27-ը դարձավ բացառություն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 10:09
Во времена начальника управления МВД по уголовным наказаниям Мушега Сагателяна (по прозвищу "Костолом") было известно, что в полиции задержанных и арестованных по политическим мотивам избивают, а в СНБ не бьют. Традиции, как ни странно, сохраняются, если не считать, что в СК при Аргишти Кярамяне на допросах "политических" арестованных подвергали пыткам и истязаниям, о чем указано в докладе Хельсинской инициативы за 1 полугодие 2024 г.
-
2025-07-17 09:55
Капитуляция-2, о которой независимые политологи, СМИ и политические силы национальной ориентации предупреждали сразу после сдачи 21 км дороги Горис-Капан, вступила в стадию ускоренной реализации. После капитуляции по итогам 44-дневной войны 2020 г. последовало признание Пашиняном Арцаха в составе Азербайджана (6 октября 2022 г. в Праге под патронатом Макрона и Шарля Мишеля). Крестные отцы капитуляции-2 те же, что и при капитуляции-1. После Праги 12 декабря 2022 г. Алиев начал блокаду Республики Арцах, которая завершилась в сентябре 2023 г. геноцидом и насильственной депортацией армян. К тому времени территории 3-х марзов суверенной Армении уже были частично оккупированы азербайджанцами.
-
2025-07-14 09:39
Ровно 7 лет назад, в июле 2018 г., на пике популярности Пашинян совершил первый визит в Брюссель. Вернувшись, не пытался скрыть разочарование и даже прибегнул к скандальному заявлению о том, что нам не нужны мелкие деньги, так как, достаточно потрясти наших олигархов, чтобы из их карманов выпало столько, сколько обещали дать из Европы.
-
2025-07-14 09:17
"Положили на стол 2 пустые гильзы, несколько охотничьих ружей с их лицензиями и объявили, дескать, предотвратили теракт", – констатировал тюрколог Тиран Локмагезян за сутки до ареста депутата от фракции "Айастан" Артура Саркисяна. Ему предъявили обвинение в пособничестве терроризму на основании найденной при обыске карты Еревана. 10 июля к уже имеющимся вещественным "доказательствам" добавились майка с надписью "Смерть или свобода", игрушечная граната и детали командной игры, участники которой стреляют друг в друга краской. О прослушанных беседах архиепископа Баграта Галстаняна и высказываниях архиепископа Микаэла Ачапахяна уже говорилось неоднократно, а потому особо вдаваться в детали не будем.