Իրանին ավիահարվածներ հասցնելուց առաջ Իսրայելը Թեհրանին չպատասխանելու նախազգուշացում է ուղարկել
Ուրբաթ, պատասխան հարվածից առաջ, Իսրայելն Իրանին տեղեկություն է ուղարկել պատասխան հարված չհասցնելու նախազգուշացմամբ, տեղեկացրել է Axios-ը՝ հղում կատարելով հարցին ծանոթ աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Իսրայելի ուղերըւ հանձնվել է իրանցիներին երրորդ անձանց միջոցով։
«Իսրայելցիները նախապես հասկացրել են իրանցիներին, թե ինչի դեմ են պատրաստվում հարձակվել և ինչի դեմ՝ ոչ»,- ասել է աղբյուրներից մեկը։
Երկու այլ աղբյուր տեղեկացրել է, որ Իսրայելը նախազգուշացրել է իրանցիներին չարձագանքել այս հարձակմանը և ընդգծել է, որ եթե Իրանը պատասխան միջոցներ ձեռնարկի, Իսրայելն ավելի լուրջ հարված կհասցնի, մանավանդ եթե սպանվեն կամ վիրավորվեն իսրայելցի քաղաքացիական անձինք։ Իսրայելի վարչապետի գրասենյակը չի պատասխանել մեկնաբանությունների խնդրանքին։ Իրանը հայտնել է, որ չի ցանկանում խոշորածավալ պատերազմ Իսրայելի հետ, բայց պատասխան միջոցներ կձեռնարկի հարձակման դեպքում։
Աղբյուրների խոսքով՝ Իսրայելի հայտարարությունը հարվածների փոխանակումը սահմանափակելու փորձ էր։
Axios-ի աղբյուրների խոսքով՝ տեղեկությունը հանձնողներից մեկը Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպն էր։
«Ես խոսել եմ Իրանի արտաքին գործերի նախարարի հետ աճող լարվածության մասին։ Ես զսպվածության կոչ եմ արել։ Բոլոր կողմերը պետք է աշխատեն հետագա թեժացումը կանխելու ուղղությամբ»,- գրել է Վելդկամպը X սոցցանցում իսրայելական գրոհից մի քանի ժամ առաջ։
ԱՄՆ պաշտոնատար անձինք հայտել են, որ սպասում են, որ Իրանը կպատասխանի իսրայելական գրոհին առաջիկա օրերին, բայց սահմանափակ ձևով, ինչը թույլ կտա Իսրայելին դադարեցնել «ակն ընդ ական» ցիկլը։
«Մեր նպատակը դիվանագիտական ջանքերն արագացնելն է և լարվածությունը թուլացնելը մերձավորարևելյան տարածաշրջանում։ Մենք Իրանին կոչ ենք անում դադարեցնել հարձակումներն Իսրայելի դեմ, որպեսզի այդ ցիկլը ավարտվի առանց հետագա թեժացման»,- ասել է Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Շոն Սավեթը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 06:07
Новым главой разведки Корпуса стражей исламской революции Ирана (КСИР, часть вооруженных сил Ирана) стал Маджид Хадеми. Об этом сообщает агентство Fars.
-
2025-06-20 06:02
Президент США Дональд Трамп в ближайшие две недели примет решение по возможной атаке на Иран. Об этом заявила пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-06-20 05:59
Иран намерен предпринять юридические шаги в ответ на бездействие гендиректора Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) Рафаэля Гросси в связи с ударами Израиля по ядерным объектам Исламской республики. Это следует из письма главы Организации по атомной энергии Ирана Мохаммада Эслами, адресованного гендиректору МАГАТЭ, сообщает РИА Новости.
-
2025-06-20 05:55
"Суд" над армянскими пленными, включая бывшее военно-политическое руководство Нагорного Карабаха, продолжился в четверг в Баку.