Վրաստանի վարչապետն ընդդիմությանը կոչ է արել ճանաչել ընտրությունների պաշտոնական արդյունքները
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն համոզված է, որ «Վրացական երազանքը» կհաղթի խորհրդարանական ընտրություններում և ընդդիմությանը կոչ է արել ճանաչել արդյունքները, որոնք երեկոյան կհայտարարի ԿԸՀ-ն, տեղեկացրել է NewsGeorgia-ն։
«Ընդդիմությունը կհանձնի այն ամենը, ինչ նրա մոտ մնացել է այն բանից հետո, երբ «Վրացական երազանքը» 60 տոկոս հավաքի... Ընդդիմությանը կոչ եմ անում հաշտվել և ընդունել արդյունքները, որոնք կհրապարակի ԿԸՀ-ն, և չկրկնել այն, ինչ արեցին 2021, 2020, 2018թթ. և այլն»,- ասել է Կոբախիձեն լրագրողներին այն բանից հետո, երբ քվեարկել է ընտրություններում։
Վրաստանի վարչապետը վստահ է, որ «Վրացական երազանքի» աջակցությունը 2012թ. ռեկորդային էր։
Նրա խոսքով՝ նա հիմնվում է հարցումների վրա, որոնք իրականացրել է կուսակցությունը։
Վարչապետը ընդդիմության պոպուլյար չլինելու ցուցանիշ է համարում այն, որ «կուսակցություններից ոչ մեկին չի հաջողվել կազմակերպել ոչ մի զանգվածային հանրահավաք»։
«Նրանք կազմակերպել են մեկ ընդհանուր ժողով, արմատական ընդդիմության մեկ ընդհանուր ժողով, «հավաքական ազգային շարժում», և անգամ այստեղ ոչ մի քաղաքական ղեկավար ընդդիմությունից չի համարձակվել բեմ դուրս գալ։ Այդքան նրանք հասկանում են, որ կորցրել են վարկը վրաց ժողովրդի աչքում։ Այս պայմաններում, իհարկե, այսօր նրանք ստիպված կլինեն շատ ծանր պարտություն կրել»- ասել է Կոբախիձեն։
Կոբախիձեն միաժամանակ ասել է, որ իշխանության կուսակցությունն անպայման կճանաչի պաշտոնական արդյունքները։
«Դա մեր և արմատական ընդդիմության միջև սզկբունքային տարբերություններից մեկն է»,- ասել է նա։
Վրաստանի վարչապետը կոչ է արել ակտիվ լինել այն ընտրողներին, որոնք, ինչպես և ինքը, վստահ են «Վրացական երազանքի» հաղթանակում, ուստի որոշել են չգնալ ընտրությունների։ Կուսակցությունը ցանկանում է ոչ թե պարզապես լինել իշխանությունում չորորդ ժամկետով, այլ ստանալ սահմանադրական մեծամասնություն, հիշեցրել է Կոբախիձեն։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.