Թեհրանն իրեն պարտավորված է համարում պատասխանել Իսրայելի հարվածին
Թեհրանն իրեն իրավունք է վերապահում և պարտավորված է համարում պաշտպանվել այլ երկրների ագրեսիվ գործողություններից` ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Այդ մասին ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Իրանի տարածքին Իսրայելի հարվածի ֆոնին:
«Ինչպես բազմիցս ընդգծվել է իրավասու մարմինների կողմից, Իրանի Իսլամական Հանրապետությունը, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում արտացոլված օրինական պաշտպանության բնական իրավունքի վրա, իրեն իրավունք է վերապահում և պարտավոր է համարում պաշտպանվել օտարերկրյա ագրեսիայի ակտերից», - ասված է հայտարարության տեքստում:
Իրանը համաշխարհային հանրությանը կոչ է անում անհապաղ համալիր միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում պատերազմ հրահրելու Իսրայելի փորձերը կասեցնելու համար:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը, հիշեցնելով ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ երկրի, ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի անդամ երկրների, ինչպես նաև Ժնևյան կոնվենցիաների անդամ երկրների պատասխանատվության մասին` ընդգծում է համաշխարհային հանրության հրատապ գործողությունների անհրաժեշտությունը՝ դադարեցնելու ցեղասպանությունը, պատերազմն ու ագրեսիան Գազայի հատվածի և Լիբանանի դեմ, և սանձելու Իսրայելին պատերազմ հրահրելու փորձերը»,- ասվում է հայտարարության մեջ:
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) գիշերը հայտարարել է Իրանում ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին պատասխանելու շրջանակում: CBS News հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ Իրանի վրա իսրայելական հարձակումը սահմանափակվել է ռազմական նպատակներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա:
Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հայտարարության մեջ էլ ասվում է, որ հարձակումը հաջողությամբ հետ է մղվել երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգով, որոշ տեղերում սահմանափակ վնաս են կրել: Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ գիշերային հարձակման հետևանքով երկու իրանցի զինվորական է զոհվել:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 06:07
Новым главой разведки Корпуса стражей исламской революции Ирана (КСИР, часть вооруженных сил Ирана) стал Маджид Хадеми. Об этом сообщает агентство Fars.
-
2025-06-20 06:02
Президент США Дональд Трамп в ближайшие две недели примет решение по возможной атаке на Иран. Об этом заявила пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-06-20 05:59
Иран намерен предпринять юридические шаги в ответ на бездействие гендиректора Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) Рафаэля Гросси в связи с ударами Израиля по ядерным объектам Исламской республики. Это следует из письма главы Организации по атомной энергии Ирана Мохаммада Эслами, адресованного гендиректору МАГАТЭ, сообщает РИА Новости.
-
2025-06-20 05:55
"Суд" над армянскими пленными, включая бывшее военно-политическое руководство Нагорного Карабаха, продолжился в четверг в Баку.