Последние новости

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ԱՅԴՊԻՍԻՆՆ Է «30 ԱՐԾԱԹԻ» ԳԵՐԻ ԼԻՆԵԼՈՒ ԲԱԺԻՆԸ

Սասուն, թե Արցախի հանձնման, թե բանակի կազմաքանդման, թե Սպարապետի նպատակների զրոյացման հեղինակը շեֆդ՝ Նիկոլն է։

«Ազգակործան պատուհասների» ռեժիմի ներկայացուցիչները ջանք ու եռանդ չեն խնայում հանդես գալու հակապետական ու մառազմատիկ հայտարարություններով։

Երևի այդպիսինն է «30 արծաթի» գերի լինելու բաժինը։

Նախկին հանրապետական,իսկ այսօր արդեն կարկառուն քպ -ական Սասուն Միքայելյանը հանդես է եկել հերթական անհեթեթ ու ազգադավ հայտարարությամբ ,թե «Անկախ Հայաստան չի եղել»,իսկ Ադրբեջանի զինվելուն զուգահեռ Հայաստանում «20 տարի ալան -թալան է եղել»։

Ամեն ինչ հերթով…

Ակնհայտ փաստ է,որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ՀՀ-ն զինվել է ամենամարտունակ զինատեսակներով։

Միայն դաշնակից ՌԴ-ից անվճար ստացվել է 50 հազար տոննա զենք ու զինամթերք , չհաշված «Իսկանդեր»-ը ,որը Սասունի շեֆ Նիկոլը չհամարձակվեց կիրառել 44-օրրա պատերազմի սկզբնական՝ ամենավճռորոշ փուլում։

2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին հայոց բանակը 4 օրվա ընթացքում այնպիսի հակահարված տվեց ադրբեջանցիներին,որ նրանք ստիպված զինադադար խնդրեցին։

Թշնամին չկարողացավ գրավել որևէ բնակավայր,կրկնում եմ ՝որևէ բնակավայր։

Ապրիլյանից հետո Ալիևը նշեց,որ փակ դռների հետևում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը։

Սասուն,այդ ամենը հայոց բանակի ու նրա գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի շնորհիվ էր։

Ո՞վ է տեսել «թալանված» բանակը հաղթի մինչև ատամները զինված հակառակորդին։

Բայց հաղթեց ,ու հենց բանակի հաղթանակի շնորհիվ բանակցային սեղանին հայկական կողմն առաջ մղեց Վիեննայի ,Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի օրակարգերը։

Ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանի ու մեր դաշնակից ՌԴ-ի պայյմանավորվածության արդյունքում ՀՀ-ն 300 մլն ԱՄՆ դոլարի արտոնյալ վարկ ստացավ ՌԴ ներքին գործարանային գներով ։

2018-ին տեղի ունեցավ ազգակործան հեղաշրջումը ,որը դու՝ Սասուն ,անվանեցիր «Արցախյան հաղթանակից ավելի կարևոր»։

Ու այդ օրվանից սկսվեց հայոց բանակի կազմաքանդումն ու թալանը։

Բայց նույնիսկ այդ վիճակում բանակը շարունակում էր մնալ մարտունակ։

Վկան շեֆիդ՝ Նիկոլի խոսքերն էին 2020-ի ամռանը,որ «հայոց բանակը տարածաշրջանում ունակ է խնդիրներ լուծելու»։

Ո՞ր թալանված բանակն է «տարածաշրջանում խնդիրներ լուծում»։

Ամոթ է,գոնե լռիր։

Եկավ 2020-ի սեպտեմբերի 27-ը…

Ապագա կապիտուլյանտն ամեն բան արեց,որպեսզի մենք պարտվենք։

Ու 4-5 միլիարդ ԱՄՆ դոլարի զենք ու զինամթերք թողեցիք ադրբեջանցիներին։

Նույնիսկ շեֆիդ «կառուցողական գործընկեր» Ալիևն էր զարմացել,թե որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք։

Ասեմ որտեղից…այդ զենքը նախկին իշխանություններն էին բերել,բայց հայրենիքը պաշտպանելու,այլ ոչ թե թշնամուն «տրոֆեյ» նվիրելու համար։

Ասում ես «Անկախ Հայաստան չի եղել,ֆորպոստ է եղել»։

Դոշիդ մեդալներն ու պատգամավորական մանդատները «ֆորպոստի՞ց» ես ստացել,թե՞ Սպարապետի ստեղծած Երկրապահն է «ֆորպոստ»-ը ստեղծե՞լ։

Հիմա՞ է անկախ,որ բոլոր հնարավոր միջոցներով թուրքի կամակատարի ճամփեն եք բռնել։

Բա անկախության համար մտածո՞ղ ես,ինչու՞ չես պաշտպանում Անկախության հռչակագրի բովանդակությունը։

Ինչու՞ ծպտուն չես հանում,երբ Արցախի ղեկավարությունը Բաքվի բանտերում է։

Բա խոսիր,պահանջիր։

Թե կարո՞ղ է շեֆդ՝ Նիկոլը զայրանա ։

1990-ականների ,Ապրիլյանի ու 44-օրյա պատերազմների նահատակներն Անկախ ու Ազատ Արցախն են պաշտպանել,որը քո շեֆը՝ Նիկոլը ,ճանաչել է Ադրբեջանի կազմում։

Քանի որ կարծես թե քո համար այլևս հեղինակություն են դառնում արևմտյան պաշտոնյաները,նշեմ ,որ ԵՄ արտաքին քաղաքականության փաստացի ղեկավար Բորելն է ասել.«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղևավարն է,ով ուղղակիորեն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս»։

Հազար տարի էլ անցնի,փաստը հետևյալն է. Արցախի հանձնումն էլ,Սպարապետի նպատակների փոշիացումն էլ,բանակի կազմաքանդումն էլ ձեր ազգակործան խմբակի խղճին է:

Էդուարդ Շարմազանով, ֆեյսբուքյան էջ

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • АРДШИНБАНК ПРОФИНАНСИРОВАЛ СТРОИТЕЛЬСТВО ИННОВАЦИОННОГО ТЕПЛИЧНОГО ХОЗЯЙСТВА
      2024-12-25 13:53

      Состоялось открытие нового тепличного комплекса, финансируемый Ардшинбанком и при поддержке субсидий правительства Армении. Открытие первой очереди проекта Nouveau Village состоялось 23 декабря в селе Нор Гехи Котайкской области.

    • ПОРЯДОК В ЗАКАВКАЗЬЕ СТАНОВИТСЯ ВСЕ БОЛЕЕ СЛОЖНЫМ
      2024-12-25 09:26

      «Досрочные парламентские и президентские кампании в Азербайджане, выборы и массовые протесты в Грузии, внутриполитический кризис в Абхазии и политэкономические противоречия между Москвой и Сухумом, ускользающий мир между Азербайджаном и Арменией, вывод российских миротворческих сил из Нагорного Карабаха, кризис в российско-армянских отношениях и российско-азербайджанское сближение, переформатирование регионального порядка. Таким запомнится год 2024 на Южном Кавказе», - написал в публикации «Закавказье в 2024 году» на своем ТГ-канале ведущий научный сотрудник ИМИ МГИМО, главный редактор журнала «Международная аналитика» российский политолог Сергей МАРКЕДОНОВ, подводя итоги уходящего года.

    • МАСТЕР-КЛАСС ПО АРМЯНСКИМ ТАНЦАМ: ПРАЗДНИК ДОБРОТЫ И ТВОРЧЕСТВА В г. АБИНСК
      2024-12-24 12:46

      В молодежном центре города Абинск прошел незабываемый мастер-класс по армянским танцам, организованный Марией Сергеевной Чатоджян, талантливым руководителем и хореографом ансамблей "АРАРАТ" и "ВАН". Это событие не только дало участникам возможность погрузиться в богатую армянскую культуру, но и стало важной инициативой по помощи детям-сиротам в преддверии новогодних праздников.

    • Ваге ДАВТЯН: «НАМАХВАНСКАЯ ГЭС КАК РЕАЛЬНЫЙ ИНДИКАТОР ТУРЕЦКО-ГРУЗИНСКИХ ОТНОШЕНИЙ»
      2024-12-24 10:24

      «На днях стало известно, что турецкая компания ENKA одержала победу в международном арбитраже над Тбилиси, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук Ваге Давтян. - Грузия должна будет заплатить 382,3 миллиона долларов за ущерб, причиненный турецкой компании в контексте отказа от реализации проекта.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ