Ջոնի ՄԵԼԻՔՅԱՆ․ ԶՈՒՐԱԲԻՇՎԻԼԻՆ ՉՈՒՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՄ ՉՃԱՆԱՉԵԼՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վրաստանի ընդդիմության շարքերում չկա միասնություն: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Նրա խոսքով՝ այն փաստը, որ ընտրություններից օրեր առաջ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվեց անվանել կոալիցիոն ընդդիմադիր կառավարության ապագա վարչապետին, արդեն ցույց է տալիս, որ ընդդիմության շարքերում չկա միասնություն:
«Բայց նաև պետք է նշել, որ քվեարկությունը տեղի է ունեցել էլեկտրոնային տարբերակով, և այնտեղ քվեարկողի նկարն է: Սա ասում եմ նրա համար, քանի որ խոսում են խախտումներից: Չեմ կարծում՝ մարդիկ նստած երրորդ անձի ID-ով ու նկարով կտրոններ տպեին տային, որ այդ մարդը գնար ու ուրիշի փոխարեն քվեարկեր: Խախտումների հետ կապված փաստերը թույլ են, համենայնդեպս, ընտրատարածքների առնվազն 75%-ի դեպքում դժվար է ասել, որ խախտումներ կլինեին, քանի որ էլեկտրոնային տարբերակով է անցկացվել: Այո, խախտումներ, որոշ խնդիրներ եղել են, բայց այս փուլում հստակ գնահատական չի տրվում, որ ընտրությունները եղել են ոչ թափանցիկ և չեն համապատասխանում ստանդարտներին:
Այս պահին մենք ունենք մի իրավիճակ, որ ընտրությունները քիչ թե շատ, որոշ վերապահումներով ու խախտումներով տեղի են ունեցել, բայց նախագահը հայտարարում է, որ չի ճանաչում, թեև նախագահ Զուրաբիշվիլին չունի լիազորություն ճանաչելու կամ չճանաչելու այս ընտրությունները: Եվ այսօր նա օգտագործում է իր լիազորությունները»,- նշել է Մելիքյանը:
Փորձագետն ընդգծել է, որ ընդդիմությունը որոշ շրջաններում պասիվ է եղել, հատկապես հայաբնակ և ադրբեջանաբնակ շրջաններում:
«Վրաստանում բոլոր ընտրություններից հետո ետընտրական պրոցեսներ տեղի ունեցել են, ուղղակի այս աննախադեպ ընտրությունները անցնում են բարդ աշխարհաքաղաքական, ինչպես նաև երկրի ներսում բավականին ծայրահեղ բևեռացվածության ֆոնի վրա: Ըստ իս՝ դրանում թե՛ իշխանություններ են մեղավոր, թե՛ ընդդիմությունը, չի կարելի միայն մի կողմին մեղադրել: Կարծում եմ՝ Վրաստանի արտաքին գործընկերներն իրենց հորդորներում պետք է դիմեն նաև ընդդիմությանը, դրա համար այն ինչ այսօր տեսնում ենք, կարելի է ասել՝ սպասելի էր, քանի որ ընդդիմությունը որոշ շրջաններում պասիվ է եղել, հատկապես հայաբնակ և ադրբեջանաբնակ շրջաններում: Ըստ իս՝ նրանք պատրաստվում էին ետընտրական պրոցեսներին, այլ ոչ թե ընտրությունների օրվան»,- եզրափակել է Մելիքյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 19:49
Лидер Христианско-демократического союза (ХДС) Фридрих Мерц (Friedrich Merz) 6 мая был избран канцлером ФРГ со второй попытки. Как сообщает Арменпресс со ссылкой на Deutsche Welle, за его кандидатуру отдали свои голоса 325 депутатов бундестага из минимально необходимых 316.
-
2025-05-06 19:46
34-летняя жительница Котайкской области получила уведомление о явке в Следственный комитет за комментарий под статьей о премьер-министре Армении одного из СМИ.
-
2025-05-06 19:44
Четвертый раунд непрямых переговоров между Исламской Республикой Иран и Соединенными Штатами состоится в воскресенье в столице Омана, передает Mehr.
-
2025-05-06 19:41
Официальный представитель МИД России Мария Захарова отреагировала на вчерашние обвинения спикера парламента Армении Алена Симоняна в адрес Москвы по поводу якобы ведения гибридной войны и финансирования внутриполитических процессов в республике.