ՔՊ-ն որոշել է արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։ Տեղեկությունը հայտնում է ՔՊ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ որոշումը կայացվել է այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սրբուհի Գալյանը 32 տարեկան է։ Նախկինում եղել է արդարադատության նախարարի տեղակալ։ Այժմ գլխավոր դատախազի տեղակալն է և վերահսկում է ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված գործերը։
Հիշեցնենք` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ստորագրահավաք էր սկսվել արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար։ Դրան հաջորդեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը։
Հոկտեմբերի 1-ին Մինասյանը հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից, իսկ հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահը ստորագրեց համապատասխան որոշումը։
Դրանից հետո սկսվեց նախարարի թեկնածուի փնտրտուքը։
Թեկնածուների թվում էին ՔՊ–ական պատգամավորներ Արփի Դավոյանն ու Արմեն Խաչատրյանը, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 07:25
В Азербайджане задержали сотрудницу российского видеоагентства Ruptly, сообщает РИА Новости.
-
2025-07-01 07:20
Семья главы ГК "Ташир" Самвела Карапетяна направила официальное уведомление о начале инвестиционного спора государственным органам Армении. Об этом говорится в официальном заявлении семьи.
-
2025-07-01 07:17
Католикос Великого дома Киликийского Арам I представил Католикосу всех армян Гарегину II свое видение по выходу из сложившейся кризисной ситуации. Об этом сообщает телеканал "Киликия ТВ".
-
2025-07-01 07:15
Министерство иностранных дел и Служба национальной безопасности Армении в ответ на запрос Armenia Today прокомментировали публикацию одним из азербайджанских телеканалов репортажа о проведенном в Ереване уличном опросе.