Последние новости

ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ և ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱԼԼՅՈՒՑԻՆԱՑԻԱՆԵՐԸ

Վրացական ընտրությունների քննարկումը հայկական հանրային տիրույթում բուռն է և «ինքնամոռաց», սակայն այդ ընթացքում կա՛մ շրջանցվել են, կա՛մ որոշ շրջանակների կողմից միտումնավոր խեղաթյուրվել են մի շարք փաստեր։

1. Անշուշտ, եվրոպական և ամերիկյան իշխանական արձագանքները ևս մեկ անգամ վկայում են համատարած դարձած երկակի ստանդարտների և արժեքների անվան տակ շահերի բացահայտ գերակայության մասին։ Վրաստանի ընտրություններն իրենց որակով անհամեմատելի էին Ադրբեջանի խայտառակ, բայց մարսված ընտրությունների հետ, իսկ Վրաստանի ներքաղաքական մթնոլորտը բազմապատիկ ավելի ժողովրդավար է, քան նիկոլական Հայաստանում։

Սակայն Արևմուտքը համառորեն լռում է նիկոլական ռեժիմի լկտիությունների մասին, իսկ Ալիևի ռեժիմի նկատմամբ սահմանափակվում են թղթային և թվիթերային սպառնալիքներով։

2. Հաջորդ դիտարկումս այն է, որ վրացական ընդդիմության անհաջողության պատճառներից մեկն էլ այն է, որ ընդդիմադիր դաշտը չկարողացավ համախմբվել և միասնական ճակատով հանդես գալ։ Եվ խնդիրը ոչ թե մեկ ցուցակով չգնալու (դա պարտադիր չէր), այլ ստորգետնյա ամբիցիաների, ներքին գզվռտոցի և հռչակված նպատակներին չծառայելու մեջ էր։ Ու այս դասը հայկական ընդդիմությունը պիտի լավ սերտի։

3. «Խաղաղություն ընդդեմ պատերազմի» վրաց ընտրությունների հանրային դիսկուրսը որևէ աղերս չունի հայկական իրականության հետ, որովհետև Վրաստանի դեպքում այդ բնորոշումները՝ պատերազմ և խաղաղություն, այլ բովանդակություն ունեն։ Հայաստանի պարագայում ակտուալ է վրաց ընտրությունների այլ, առավել խորքային դիլեման՝ ծառայե՞լ ուրիշի գեոպոլիտիկ շահերին, թե՞ խուսափել «հսկաների» բախման նոր ճակատ դառնալուց։ Ահա սա պիտի լինի Հայաստանում ընդդիմության կողմից երկրի անվտանգային թիվ մեկ հարցադրումը, որն իր մեջ ներառում է թե՛ Արցախի հարցը, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունները, թե՛ ինքնիշխանության իրական ընկալումը։

4. Երբ որոշ շրջանակներ փորձում են զուգահեռներ անցկացնել այսօրվա Վրաստանի և 2018-ի Հայաստանի միջև, առաջին հռետորական հարցադրումս շատ ուղիղ է, շատ մարդկային և շատ անկեղծ. տղե՛րք (հավաքական դիմելաձև է), բա դուք ո՞ւր էիք այդ 18-ին։ Բա որտե՞ղ են ձեր այդ ժամանակների խրոխտ գրառումները և հարցազրույցները ի պաշտպանություն գործող իշխանության։ Բա ո՞ւր էր ձեր քաղաքացիական կեցվածքն ընդդեմ մեր՝ հանրապետականներիս հանդեպ իրականացված անմարդկային տեռորի։ Բա «55-ն ընդդեմ 3.000.000-ի» համատարած խելագարության ժամանակ դուք էն 55-ի՞ մեջ էիք։

Չէ, լավագույն դեպքում անտարբեր էիք, միջանկյալ դեպքում՝ հոգու խորքում հրճվում էիք, իսկ իրականում՝ շատերը շամպայնով նշում էին «արյունարբու ռեժիմի» պարտությունը և Նիկոլի հետ մերձենալու ջանքեր գործադրում։ Թե՛ հիշողության, թե՛ բարոյականության հետ կապված նրանց խնդիրները լիարժեք լուծելի են, վստահեցնում եմ։

5. Ի դեպ, Իվանիշվիլին մնաց իշխանության նաև այն պատճառով, որ ի տարբերություն 2018-ի Հայաստանի, նրան իշխանազրկելու գեոպոլիտիկ կոնսենսուս չկար։ Հակառակը, Մոսկվան անթաքույց և տեսանելի, ուղիղ տեքստով (և ոչ միայն տեքստով) նախընտրական փուլում սատարում էր և հիմա էլ սատարում է Վրաստանի իշխանություններին, այդ թվում՝ տնտեսական գործիքակազմով։ Սա կրկին շեշտում եմ «հիշողության կորուստ» ունեցողների համար։

6. Եվ ամենակարևորը՝ Վրաստանի ժողովուրդը, ի տարբերություն 2018-ի Հայաստանի, չկերավ այն կտերը, ստերը, մանիպուլյացիաները, որոնք համառորեն հրամցվում էին «առաջադեմ» շրջանակների կողմից։ Այդ մասին են վկայում հետընտրական Թբիլիսիի այս պահի պատկերները։

Հ.Գ. Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը։ Իսկ մե՞նք երբ ենք սթափվելու։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

30.10.2024

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ГРУЗИНСКАЯ МЕЧТА И АРМЯНСКИЕ ГАЛЛЮЦИНАЦИИ
      2024-10-30 18:33

      Обсуждение грузинских выборов в армянском медиапространстве идет интенсивно и «самозабывчиво», однако при этом ряд фактов был либо обойден вниманием, либо намеренно искажен некоторыми кругами.

    • Армен АШОТЯН: ЧТО МОЖЕТ СДЕЛАТЬ АРМЕНИЯ, НО НЕ ДЕЛАЕТ
      2024-07-04 10:11

      Чтобы скрыть собственные неудачи и предательства, нынешний режим Армении часто говорит о тезисе «ситуация в мире изменилась».

    • БОРЬБА ЗА ЮГ: ГЛОБАЛЬНЫЙ И/ИЛИ ЛОКАЛЬНЫЙ?
      2024-06-17 09:46

      В российской аналитической среде становится трендовой идея, согласно которой России не стоит распылять свои геополитические ресурсы на Ближнее Зарубежье, особенно по южному периметру своих границ – Южный Кавказ и Центральную Азию. В качестве альтернативы предлагается сфокусироваться на Глобальном Юге в развернувшейся острой борьбе за влияние в мире. Подобный подход реализуется не только в интеллектуальном дискурсе, но имеет и определенные манифестации и в сфере реальной политики. Достаточно проанализировать динамику российской внешней политики с момента начала войны в Украине, в регионах Южного Кавказа и Центральной Азии.

    • ПОЛНОЦЕННО ЛИШЬ ТО ГОСУДАРСТВО, В КОТОРОМ РЕАЛЬНОЕ И ИСТОРИЧЕСКОЕ ОБРАЗУЮТ ЕДИНОЕ ЦЕЛОЕ
      2024-04-15 19:16

      В последнее время Никол Пашинян сквернословит с рекордной даже для него частотой и демагогией. Причины этого словесного поноса различны: следующие одно за другим публичные мероприятия, стремление любой ценой ускорить деарменизацию Армении, продолжающаяся безнаказанность, защитные реакции на углубляющиеся страхи и т.д.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ