«Անտիկոնտրաֆակտ» համաժողովը Երևանի փոխարեն կանցկացվի Աստանայում
«Անտիկոնտրաֆակտ-2024» միջազգային համաժողովը Երևանի փոխարեն կանցկացվի Աստանայում 2024 թվականի դեկտեմբերի 5-6-ին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵՏՀ) մոտ կանգնած աղբյուրը։
Համաժողովը, որպես կանոն, անցկացվում է ԵՏՀ-ում նախագահող երկրում։ Թեև ընթացիկ տարում նախագահողը Հայաստանն է, սակայն Երևանը համաժողովն այստեղ անցկացնելու հնարավորություն չի գտել՝ այդ մասին պաշտոնապես տեղեկացնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին: Իսկ Ղազախստանը համաժողովն անցկացնելու պատրաստակամություն է հայտնել։
Նախատեսվում է, որ համաժողովի ծրագիրը կազմված կլինի 12 բանավեճային նստաշրջաններից: Դրանց ընթացքում կքննարկվեն իրավական, մաքսային, տեխնիկական կարգավորման և սերտիֆիկացման, սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության, արտադրանքի մակնշման, էլեկտրոնային առևտրի զարգացման, մտավոր սեփականության ոլորտում ՏՏ տեխնոլոգիաների օգտագործման և այլ հարցեր:
Այս տարի համաժողովին մասնակցելու հրավերներ կուղարկվեն ոչ միայն ԵԱՏՄ անդամ պետություններ, այլև Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Իրանի, Թունիսի դեսպանություններ, առևտրային ընկերություններ ու ներկայացուցչություններ:
Հիշեցնենք, որ «Անտիկոնտրաֆակտ- 2024» 11-րդ միջազգային համաժողովն անցկացվել է Սանկտ Պետերբուրգում անցյալ տարվա դեկտեմբերին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.