Լուիս Մորենո Օկամպոն հրատարակել է իր «Պատերազմ կամ արդարադատություն. անպատժելիության դադարեցում» գիրքը
Դոկտոր Լուիս Մորենո Օկամպոն՝ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազը, հրատարակել է իր «Պատերազմ կամ արդարադատություն. անպատժելիության դադարեցում» գիրքը՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ցեղասպանության մասին գլխով:
Մորենո Օկամպոյի գրքի հինգերորդ գլուխն ամբողջությամբ նվիրված է արցախյան հակամարտությանը և հեղինակի մասնակցությանը 2023 թվականի պատմական զեկույցում, որտեղ նա զգուշացրել է, որ Ադրբեջանի կողմից իրականացված շրջափակումը ցեղասպանության ակտ է։
Միջազգային քրեական դատարանն իր առջև խնդիր է դրել պատերազմը փոխարինել արդարադատությամբ։ Վերլուծելով հակամարտությունները Աֆղանստանում, Իրաքում, Ուկրաինայում, Հայաստանում, Իսրայելում և Պաղեստինում, գրքում նշվում է, որ իրավական ճարտարապետությունը գրեթե անտեսանելի է, գույն չունի, կրքեր չի առաջացնում, բայց դա կյանքի և մահվան խնդիր է: Պատերազմը վրեժ է ծնում, իսկ արդարությունը խուսափում է դրանից:
Լուիս Մորենո Օկամպոն ութ տարի դասավանդել է գործառնության սկզբունքներ է դասավանդել Հարվարդի և Յեյլի համալսարաններում, ինչպես նաև սեմինարներ է անցկացրել Հրեական Համալսարանում : 2022 թվականին նա հրատարակել է մի հոդված «Պատերազմ և արդարադատություն XXI դարում» (Oxford University Press), որտեղ բացատրում է իր՝ որպես Միջազգային քրեական դատարանի դատախազի որոշումները: 2020 թվականից նա Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (USC) կինոդպրոցի այցելու պրոֆեսոր է, որտեղ վերլուծում է, թե ինչպես են ֆիլմերը ներկայացնում հանցագործության, պատերազմի և արդարադատության պատմությունները, իսկ 2023 թվականից ղեկավարում է Սան Պաուլոյի համալսարանի (Բրազիլիա) գլոբալ կարգի նախագիծը:
Alpha News
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 19:51
Итальянские специалисты приступили к реставрации мозаики бань дохристианского храма Гарни – единственного сохранившегося в Армении греко-римского колонного храма. Об этом сообщает итальянское агентство ANSA.
-
2025-05-15 19:48
Президент Азербайджана Ильхам Алиев 15 мая по приглашению премьер-министра Республики Албания Эди Рамы и президента Совета Европейского союза Антонио Кошты отбыл с рабочим визитом в Тирану для участия в 6-м саммите «Европейского политического сообщества», передают азербайджанские СМИ.
-
2025-05-15 19:43
Губернатор Калифорнии Гэвин Ньюсом назначил Армена Тамзаряна помощником судьи Апелляционного суда штата, а Мелиссу Балоян – судьёй Верховного суда округа Фресно. Об этом сообщает Армянская ассоциация юристов.
-
2025-05-15 19:37
Индия и Пакистан договорились продлить режим прекращения огня до 18 мая. Об этом, как передает РИА Новости, заявил первый вице-премьер, глава МИД Пакистана Исхак Дар.