«Երկրի պարենային անվտանգության երաշխավորը Ագրարային համալսարանն է». դասախոսները Ֆրանսիայի դեսպանատան մոտ են
Ագրարային համալսարանի դասախոսները կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնելուց հետո քայլերթով հասան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ։
Նրանք պահանջում են չեղարկել Ագրարային համալսարանի տարածքը Ֆրանսիական համալսարանին տրամադրելու որոշումը։ Դասախոսների խոսքով՝ այդպիսով խաթարվելու է կրթական պրոցեսը։ Դասախոսներն իրենց ձեռքին ունեն պաստառ՝ «Երկրի պարենային անվտանգության երաշխավորը Ագրարային համալսարանն է» գրությամբ։
Նշենք, որ Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում որոշում կընդունի Հայաստանի ազգային ագրարային համալսարանից տարածք հատկացնել Հայաստանում Ֆրանսիական համալսարանին։ Միաժամանակ նախատեսվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 1-ի մասնաշենքի 5-րդ հարկում տեղակայված Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին գործունեության համար անհրաժեշտ տարածք տրամադրել Հայաստանի ազգային պոլիտեխնիական համալսարան հիմնադրամին հատկացված տարածքից: Համապատասխան ՀՀ կառավարության որոշման նախագիծը կշրջանառվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ անհրաժեշտ ելակետային տվյալների հստակեցումից հետո։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 16:21
Ливанское движение «Хезболла» назвало удары Израиля по Ирану «опасной эскалацией» и «нарушением Израилем всех мер контроля и правил при полном американском прикрытии и спонсорстве».
-
2025-06-13 16:19
Законопроект, предусматривающий возможность сокращения срока военной службы за денежную плату, удостоился отрицательного заключения постоянной комиссии НС Армении по вопросам обороны и безопасности.
-
2025-06-13 16:17
Президент Ирана Масуд Пезешкиан в ходе обращения к нации подчеркнул, что законный и мощный ответ Исламской Республики Иран «заставит врага пожалеть о его глупых действиях», передает Tasnim.
-
2025-06-13 16:14
Армения не ставит перед собой задачу разрыва отношений с Россией и не намерена прекращать присутствие российских войск в стране․ Об этом заявил премьер-министр Армении Никол Пашинян