ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆՈՂ ՑԻՆԻԶՄ Է. Մամիջանյան
Այն փաստը, որ իրենք Սահմանադրությունը չեն հարգում, օրենքները չեն հարգում՝ նորություն չէ, արդեն իսկ նորություն չէ, որ իրենց ընդունած փստաթղթերը չեն հարգում, մասնավորապես, կառավարության ծրագիրը, այդպես եղավ, երբ իրենք իրենց նախընտրական ծրագրում գրեցին, որ Հադրութն ու Շուշին ազատագրելու են, ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու են 3 հիմնարարա սկզբունքների հիման վրա ու հանձնեցին Արցախը, Աժ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Հիմա նույնը Հայոց ցեղասպանության հետ է կապված, քանի որ դա թե՛ իրենց նախընտրական ծրագրում է նշված, թե՛ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ: Բայց այսօր ՀՀ ԱԳ նախարարը ասում է, որ նման առաջնահերթություն ՀՀ-ն չունի: Վերջին 6 տարում իմ ամենաատելի արտահայտությունը դարձել է՝ «բա որ ասում էինք»-ը: Տարիներ առաջ ասում էինք, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն գալիս են իշխանության Արցախը հանձնելու և Ցեղասպանության հարցը մոռացության տալու համար, հիմա երկուսն էլ, ցավոք սրտի, իրողություն են՝ Արցախը հանձնված է, իսկ Ցեղասպանության ճանաչման հետ կապված ՀՀ արտաքին գործերի նախարարն ասում է, որ նման առաջնահերթություն ՀՀ-ն չունի»,-ասաց նա:
Պատգամավորը հավելեց, որ այս իշխանությունները Ցեղասպանության ճանաչման համար ոչ մի բան չեն էլ արել. «Վերջին 6 տարում Ցեղասպանության ճանաչման հետ կապված ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել Հայ դատի, ազգային կուսակցություների, անհատների աշխատանքների շնորհիվ: Իրենք ոչ մի բան չէին էլ անում, հայտարարել են, որ չեն էլ անելու, դա ուղղակի ցինիզմի գագաթնակետն է: Դա դավաճանության հասնող ցինիզմ է: Դա մի նոտա չէ, արդեն իսկ երգ է: Իրենք նաև հայտարարում են, որ ՀՀ-ի տարածքներն օկուպացված են, բայց ոչինչ չեն անելու՝ ադրբեջանցիներ են, դե եկել նստել են»:
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 14:42
Президент Турции Реджеп Тайип Эрдоган усиливает давление на своих главных политических соперников: за девять месяцев по всей стране были задержаны более 500 человек, связанных с оппозиционной Республиканской народной партией (CHP), сообщает Reuters.
-
2025-07-10 14:36
На новом участке дороги Агарак – Каджаран, строящемся в рамках проекта "Север–Юг", завершена проходка первого тоннеля. Об этом на заседании правительства сообщил министр территориального управления и инфраструктур Армении Давид Худатян.
-
2025-07-10 14:34
Генпрокуратура Армении требует конфисковать имущество арестованного оппозиционного депутата Артура Саркисяна и аффилированных с ним лиц.
-
2025-07-10 14:31
Силовики явились с обыском в квартиру бывшего представителя Бюро АРФД Гранта Маргаряна. Об этом Новости Армении – NEWS.am сообщила член фракции Национального собрания «Армения» Кристине Варданян.