«Քաղաքապետարանը թաթախված է կոռուպցիայի մեջ». ավագանու անդամը՝ նոյեմբերի 1-ից սպասվող տրանսպորտային կոլապսի մասին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկանը Երևանի քաղաքապետարանի շենքի բակում հրավիրել է մամուլի ասուլիս՝ նոյեմբերի 1-ից սպասվող տրանսպորտային կոլապսի վերաբերյալ։
Նշենք, որ վաղվանից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։
Ավագանու անդամը ահազանգում է կոռուպցիոն սխեմաների մասին. «Դեռ Հայկ Մարությանի ժամանակ «Telcell»-ը պայմանագիր է կապում Երևանի քաղաքապետարանի հետ, որ միասնական տոմսային համակարգ պետք է ներդրվի։ Վերջում պայմանագիրը խզում են, հետո նորից են մրցույթ հայտարարում, արդյունքում կրկին հաղթող է ճանաչվում «Telcell»-ը»։
Ավագանու անդամի պնդմամբ՝ պետք էր ի սկզբանե պայմանագիր չկնքել այդ ընկերության հետ. «Այն ընկերությունը, որը պետք է շահեր, առնվազն 200 նմանատիպ ավտոբուսների մեջ պիտի տեղադրած լիներ այդ սարքերը՝ 3 քաղաքներում, այնինչ «Telcell»-ը ունի զրո փորձ։ Անպայման պետք է visa, master, arca քարտերի հավաստագրում ունենան, մինչև այսօր ընկերությունը չի կարողանում։ Ընկերությունը, սակայն, ասում է՝ ունենք, ասում եմ՝ եկեք, գնանք վճարեմ, սակայն չի գործում։ Ընկերությունը պարտավոր էր ավտոբուսների դռների վրա տեղադրել սենսոր համարագեր, այսինքն՝ երբ մտնում ես ավտոբուս, այն պետք է թվաքանակը հաշվեր՝ ստվերը վերացնելու համար։ Քաղաքապետարանի աշխատակիցները գնացել, առել են կամերաներ, տեղադրել են ավտոբուսներում, սակայն այն կամերաները չեն աշխատում։
Իրենք նաև պիտի տեղադրեին ավտոբուսների կառավարման համակարգ, որ մենք իմանայինք՝ արժանապատիվ տրանսպորտ ունենալու համար մեզ քանի ավտոբուս է անհրաժեշտ։ Քաղաքապետարանը այժմ կոռուցպայի մեջ թաթախված է։ Պետք է արդեն գործեին բանկային քարտերը, որ մարդը կարողանար վճարեր ու դուրս գար։ Կոչ եմ անում երևանցիներին՝ վաղվանից ցույց տալ իրենց բանկային քարտերը, և ասել՝ սա ճպացնում եմ քաղաքապետարանի ճակատին»,- նշեց ավագանու անդամը։
Մանուկյանի խոսքով՝ օրական 30 միլիոն դրամ չի մտնում բյուջե. «Այս մարդկանց մոտ օրական հավաքագրումից 30 մլն դրամ կորում է, որովհետև նշում են, թե 600 հազար ուղևոր է օրական լինում, սակայն պարզվում է, որ ընդամենը 300-ն է։ Ամեն մեկին այս «Ավտոբուս» ՓԲ–ից փայ կա, ոչ Դատախազությունը, ոչ էլ Հակակառուպցիոն կոմիտեն իմ ահազանգերը չեն լսում»։
Ավագանու անդամն ասաց, որ նախևառաջ պետք է ունենալ տրանսպորտի ուղիների կառավարման համակարգ. «Հստակ հասկանաք՝ որքան տրանսպորտ է պետք։ Վարորդներն ասում են՝ օրական 1000-1200 հատ ավտոբուս պետք է երթուղի դուրս գա, իրենք ասում են՝ 750-ը բավական է։ Մենք առաջինը պետք է ավելացնենք շարժակազմը»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 11:40
Армянская община оскорблена заявлением комментатора конкурса "Евровидения" на израильском общественном телеканале Kan 11. Об этом сообщает движение SavetheArQ ("Спасите Армянский квартал").
-
2025-05-17 11:38
23% населения Армении сталкиваются с проблемой продовольственной необеспеченности, именно по этой причине Всемирная продовольственная программа ООН работает в Армении и призывает к инновационным партнерствам. Об этом в ходе панельных обсуждений на конференции по устойчивому развитию: Мост между COP 30 в Бразилии и COP 17 в Армении заявила региональный директор Всемирной продовольственной программы ООН (WFP) Нанна Скау.
-
2025-05-17 11:03
Издание GB News затронуло тему незаконного ареста Рубена Варданяна и других армян, опубликовав статью под названием «Христианин бьет тревогу: в условиях «незаконного» ареста отца и «этнической чистки» никто из нас не находится в безопасности».
-
2025-05-17 10:39
На фоне грандиозных политических процессов, разворачивающихся по линии Запад-Россия и Запад-Иран, на южных рубежах России складывается необычная ситуация. Если быть точнее, то Азербайджан — единственная страна ГУАМ, с которой у России нет разногласий территориального характера, откровенно демонстрирует неприязнь по отношению к России.