ՇՈՒՇԻԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ. ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՄՆԱՑԱԾ ՀԱՐՑԵՐ…
«Տիգրան Մեծ» գնդի զինխորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանի ցուցմունքները հաստատված են այլ աղբյուրներով: Դրանք հանգում են նրան, որ ադրբեջանցիները Շուշիին մոտեցել են լեռնային ճանապարհով, որը նախքան 44-օրյա պատերազմը ազատել էին՝ հատելով հաստաբուն ծառերը։
Արդեն 4 տարի շարունակ չկա այն հարցի պատասխանը, թե ինչու ադրբեջանցիները Հադրութից Շուշի շարժվեցին լեռնային նեղ ճանապարհով՝ ենթարկվելով ցանկացած պահի հիմնական ուժերից կտրվելու վտանգի: Առաքելյանի կարծիքով՝ դա հնարավոր էր միայն այն դեպքում, եթե հակառակորդը նախապես տեղեկացված էր նման արշավի անվտանգության մասին: Ինչո՞ւ փորձ չարվեց կասեցնել ադրբեջանցիների սողացող առաջխաղացումը դեպի Շուշի։
Երկրորդ հարցը կապված է պաշտպանության սակավաթիվ ուժերին տրված նահանջի հրամանի հետ՝ մարտի չբռնվելով և հակառակորդի առաջխաղացմանը չխոչընդոտելով։ Ինչո՞ւ Շուշիի պաշտպանության ուժերը ժամանակին չհամալրվեցին թարմ ստորաբաժանումներով և սպառազինությամբ։ Ցուցմունքներ կան, որ մինչև հոկտեմբերի 26-ը պաշտպանություն եղել է։ Ինչպես հայտարարել է Ավետարանոցի գյուղապետ Սմբատ Մադաթյանը, այդ օրվանից հետո մեկ շաբաթվա ընթացքում պաշտպանական ողջ համակարգը փլուզվել է մինչև Քարինտակ գյուղ: Արդյունքում Շուշին մնացել է անպաշտպան։
Հայտնի զուգադիպությամբ հենց հոկտեմբերի 26-ին ծանր վիրավորում ստացավ այն ժամանակ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ Ջալալ Հարությունյանը: Նա այդ պաշտոնին նշանակվել էր դեռևս նախկին նախագահ Բակո Սահակյանի կողմից։ Հարությունյանը գործող նախագահ Արայիկ Հարությունյանի թիմի անդամ չէր։ Այդ թիմի անդամ էր Միքայել Արզումանյանը, որը հրամանատարի վիրավորվելու պահի դրությամբ զբաղեցնում էր ՀՀ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը: Նրա նշանակումից հաշված օրեր անց ի հայտ եկավ այն իրավիճակը, որը բնութագրվում է ոչ այլ կերպ, քան հարավային ուղղությամբ պաշտպանական ողջ համակարգի փլուզում։ Արզումանյանի անվան հետ են կապում Շուշիի պաշտպանության գոտուց զորահավաքային ռեսուրսի անհետացումը։ Դա տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի սկզբին, երբ զինվորականները արձանագրել են զորակոչային ստորաբաժանումների ելքը և հրետանու դուրսբերումը պաշտպանության գոտուց։
Այդ օրերին Շուշիի պաշտպանության մասնակից Անդրանիկ Սարգսյանը հեռախոսով կապվել է եղբոր հետ և հաղորդել, որ հայ զինվորները կռվում են մինչև վերջ, բայց նրանց պակասում է հրետանու աջակցությունը, նաև ասել է, որ զինվորները բազմիցս դիմել են հրետանային զինատեսակների կրակային աջակցություն տրամադրելու խնդրանքով, բայց ապարդյուն: Անդրանիկը զոհվեց մարտում, դա եղբայրների վերջին խոսակցությունն էր…
Գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը պնդում է, որ պատրաստ էր ղեկավարել պաշտպանությունը հարավային ուղղությամբ, սակայն զորքերը չաջակցեցին իր հակագրոհի ծրագրին: Ակնհայտ է, որ Արզումանյանը հրամանատարի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո չէր կարող պատասխանատվություն կրել հարավային ուղղությամբ տիրող ողջ իրավիճակի համար, թեև պաշտոնապես պարտավոր էր վերահսկել մարտական գործողությունների բոլոր հատվածները: Մի շարք տեղեկությունների համաձայն՝ Շուշիում տիրող իրավիճակի մասին զեկուցվել է գեներալ Սամվել Կարապետյանին (Օգանովսկի), որը գտնվում էր Լիսագորի հատվածում, ինչպես նաև գեներալ Վիտալի Բալասանյանին…
Եթե այս իրավիճակի հետևում կանգնած էին ինչ-որ կոնկրետ զինվորականներ, ապա Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնում Արզումանյանը պարտավոր էր ենթարկել նրանց պատասխանատվության և նույնիսկ տրիբունալի։ Ստեղծված իրավիճակում նրա անձնական մեղքը չկար, այդ վիճակը ստեղծվել էր բնավ ոչ երկու-երեք օրվա ընթացքում... Արդյունքում Արզումանյանին կոպտորեն դրեցին հարվածի տակ, 2022 թվականի սեպտեմբերի 1-ից նա կալանավորված է։ Ռեժիմի վերնաշերտին ձեռնտու է Շուշին հանձնելու ողջ մեղքը բարդել նրա վրա։ Ո՞վ է տվել զորքերը Քարինտակից հետ քաշելու հրամանը, ավելի ճիշտ՝ ումի՞ց է բխել այդ հրամանը։ Բաբայանը պնդում է, թե հակահարձակման համար հավանություն է ստացել ոչ միայն Պաշտպանության բանակի հրամանատարից, այլև ՀՀ գլխավոր շտաբից, այսինքն՝ Օնիկ Գասպարյանից:
Հակահարձակումը ձախողվեց զորքերին տրված նահանջի հրամանի պատճառով, իսկ մեղավորները մինչ օրս բացահայտված չեն, մինչդեռ գեներալ Արզումանյանին ներկայացված մեղադրանքները մեծ կասկածներ են ծնում առաջին հերթին զինվորականների մոտ:
«Պատերազմից կարելի էր խուսափել, եթե հայկական կողմը համաձայներ Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, այդ թվում՝ Շուշին»,- 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 16-ին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Մեկ տարի անց՝ 2021 թվականի հոկտեմբերին, Լիտվայում բնակվող հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ նա վերահաստատեց այդ հայտարարությունը՝ նշելով, մասնավորապես. «Միշտ էլ Շուշիի հարցը եղել է, որովհետև Ադրբեջանը երբեք չի հրաժարվել էն մտքից, որ Ղարաբաղի ադրբեջանցիները պիտի վերադառնան ու բնակվեն Ղարաբաղում։ Հայկական կողմն էլ էր ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները պետք է մասնակցեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար անցկացվելիք հանրաքվեին՝ որպես Լեռնային Ղարաբաղի բնակիչ։ Բա Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ էին բնակվելու։ Բնակիչ նշանակում է բնակության տեղ ունեցող, չէ՞։ Որտե՞ղ էին բնակվելու. տրամաբանորեն այնտեղ, որտեղ բնակվել են…»։
Առաջին հայտարարությունից անմիջապես հետո այն ժամանակ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքեց Փաշինյանի խոսքերը՝ մատնանշելով, որ խաղաղ գործընթացի (բանակցությունների) ոչ մի փուլում Շուշիի հարցը չի բարձրացվել…
2020 թվականի նոյեմբերի 17-ին (Փաշինյանի հայտարարության հաջորդ օրը) նրան պատասխանեց ՌԴ նախագահ Պուտինը։ Նա ասաց, որ հոկտեմբերի երկրորդ կեսին իրեն հաջողվել է համոզել Ադրբեջանի նախագահ Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները՝ Շուշին հայկական զինված ուժերի վերահսկողության տակ պահելու պայմանով: Ալիևի պայմանը ադրբեջանցի բնակիչների վերադարձն էր Շուշի։ Այդ պատրվակով Փաշինյանը մերժումով պատասխանեց Պուտինի առաջարկին, թեև ակնհայտ էր, որ ադրբեջանցիները չէին վերադառնա հայկական բանակի վերահսկողության տակ գտնվող քաղաք... Խոսքը ոչ միայն Շուշիի, այլև հարավային ուղղությամբ գտնվող այլ բնակավայրերի, այդ թվում՝ Հադրութի մասին էր։ Պուտինը հիշատակեց նաև, որ այդ ժամանակ արդեն հայտնի էր ռուս խաղաղապահների առաքելության մասին։ Հիշեցնեմ, որ ՌԴ նախագահը զարմանք է հայտնեց կարգավորման այդ սցենարից Փաշինյանի հրաժարման առնչությամբ։
4 տարի հետո չոր նստվածքում Փաշինյանի սուտն է, թե Շուշին բանակցությունների առարկա է եղել։ Այդ սուտը, կրկնեմ, հերքել են ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը և ՌԴ նախագահը։ ՀՀ նախկին ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք երբեք չի քննարկվել Շուշին հանձնելու հարցը։ Փաշինյանն ու իր քարոզչամեքենան այսօր էլ շարունակում են ստել ճիշտ այնպես, ինչպես անում էին Շուշին հանձնելու օրերին։ Նոյեմբերի 9-ին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ստում էր հայ ժողովրդին՝ պնդելով, թե կատաղի մարտեր են ընթանում բերդաքաղաքի պաշտպանության համար, մինչդեռ արդեն նախօրեին Շուշին հանձնվել էր ադրբեջանցիներին…
Եվս մեկ հարց, որի պատասխանը մինչ օրս չկա, կապված է այն ժամանակ ԱԱԾ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի Շուշիում գտնվելու հետ: Մինչև հիմա ոչ ոք չգիտի, թե ինչ նպատակով էր նա Փաշինյանի կողմից ուղարկվել մարտակաան գործողությունների գոտի, ինչ հարցեր է լուծել շտաբում և ինչպես է դուրս եկել պաշարված Շուշիից։
4 տարի անց պարզ է մեկ բան. Շուշիի հանձնումը հեշտությամբ տեղավորվում է Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու Արևմուտքի ծրագրերի մեջ։ Արևմուտքում հասկանում էին, որ Ռուսաստանի հետ Հայաստանի գլխավոր կապող օղակը Արցախն է։ Եթե Արցախը հայկական չլինի, ապա Ռուսաստանը ստիպված կլինի լքել Հայաստանը, Ուստի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե «Ռուսաստանը Հայաստանից խլեց Արցախն ու տվեց Ադրբեջանին», բավական սադրիչ է թվում...
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 09:48
В конце июня – начале июля в Мегри состоятся выборы в совет территориального подразделения ГД. Совет изберет председателя, который станет делегатом предвыборного съезда ГД, в повестке которого значится голосование за первые 30 позиций предвыборного списка партии на выборах 7 июня 2026 г. Главным претендентом на должность председателя совета ГД в Мегри считается действующий руководитель городской общины Хачик Андреасян по прозвищу "Тули". Он известен широкой публике тем, что, заняв эту должность по квоте Либеральной партии Самвела Бабаяна, сразу переметнулся в ряды ГД, будучи (внимание!) бывшим ответственным союза "Еркрапа" по Сюнику. Андреасян – очень ценный кадр: 4 года назад свое выдвижение на должность мэра он объяснил необходимостью повышения степени безопасности Мегри…
-
2025-06-25 09:29
Шоу с участием экс-спикера парламента, экс-премьера и экс- республиканца Овика Абрамяна началось почти сразу после того, как Пашинян освоился на посту премьер-министра 8 мая 2018 г. Начало было громким: фабрика фейков пустила слух о том, что найденные на складе в деревне Мхчан оружие и боеприпасы – те самые, из которых и которыми стреляли по демонстрантам 1 марта 2008 г.! Склад бывшего завода по ремонту механики де-факто принадлежал брату Овика Аргамыча экс-депутату парламента Генрику-Джонику, хотя и был записан на другое лицо. Эти слухи циркулировали в публичном пространстве несколько дней, после чего компетентные органы сообщили, что речь идет об охотничьих ружьях и патронах к ним, которые не имеют никакого отношения к разгону массовых беспорядков 1 марта 2008 г. Это было шоу №1.
-
2025-06-25 09:25
28 Верховное собрание не дало ответ на вопрос о формате участия АРФ "Дашнакцутюн" в выборах 2026 г. До этого в обращение была запущена агитка, дескать, партия будет баллотироваться самостоятельно. Теперь говорится о том, что составы Верховного органа и Бюро по итогам собрания существенно не изменились. Победу снова одержало условно именуемое крыло представителя Верховного органа Ишхана Сагателяна, стало быть, ни о каком самостоятельном хождении на выборы речь не идет. Скорее всего, АРФ "Дашнакцутюн" пойдет на выборы 2026 г. в блоке, который сформируется вокруг второго президента Роберта Кочаряна, впрочем, не все так однозначно…
-
2025-06-24 09:53
В опасной близости от "без 3 минут очага ядерной войны" в кулуарах власти строят планы о том, как "олигархи сердца" Пашиняна Нарек Налбандян и Хачатур Сукиасян "распилят" бизнесы Самвела Карапетяна после их "национализации".