Последние новости

ԱԳԱՐԱԿՑԻՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ԱԳԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ 75-ԱՄՅԱԿԸ։

Նոյեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում, տեղի ունեցան տոնական միջոցառումներ՝ նվիրված Ագարակ քաղաքի հիմնադրման 75-ամյակին։

 ԱՌԱՎՈՏԻՑ ՔԱՂԱՔԸ ԼԻ ԷՐ ՀՅՈՒՐԵՐՈՎ, ՈՎՔԵՐ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ընթացող «Իմ հայրենի քաղաքը» նկարչության ցուցահանդեսին, մասնակցեցին շախմատի, հեծանվային սպորտի և այլ սպորտային մրցաշարերի:

Համայնքի ղեկավարությունը և հյուրերը հարգեցին զոհված զինվորների հիշատակը և ծաղիկներ դրեցին հուշահամալիրին։ Հանդիսավոր միջոցառումը տեղի ունեցավ մշակույթի տանը, որի ընթացքում շնորհակալագրերի արժանացան արդյունաբերության, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և այլ ոլորտների աշխատողներ։

Երեկոյան հրապարակում տեղի ունեցավ մեծ տոնական համերգ՝ մասնակցությամբ արտիստների և շոու բիզնեսի աստղերի, և միջոցառումները ավարտվեցին մեծ տոնական հրավառությամբ։

Ագարակի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը իր շնորհավորական խոսքում ընդգծեց արդյունաբերական քաղաքի դերը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։

 «Մեր քաղաքը արագ տեմպերով աճեցնում է ներուժը, կառուցում ճանապարհներ, սոցիալական և սպորտային օբյեկտներ, արդիականացնում է ենթակառուցվածքները։

...Ագարակը քաղաք Է, որտեղ ապրում են տաղանդավոր և էներգիայով լի մարդիկ, ունի տնտեսական և մշակութային հնարավորություններ... Ես շնորհակալություն եմ հայտնում արդյունաբերողներին իրենց նվիրումի համար և քաղաքի զարգացմանն ունեցած ներդրման համար։

Այսօր համայնքի ղեկավարությունը և Ագարակի կոմբինատը աշխատում են ձեռք- ձեռքի՝ արտադրության և քաղաքի զարգացման համար, որոնք անբաժան հասկացություններ են։ Ես, որպես համայնքի ղեկավար, ուրախ եմ, որ այս առումով մենք հաստատել ենք արդյունավետ համագործակցություն»։

Իր հերթին «ԱՊՄԿ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բելյաևը, շնորհավորելով քաղաքացիներին, հյուրերին և կոմբինատի աշխատողներին քաղաքի տոնի առթիվ, նշեց ճագատագրի հեգնանքը, որը նրան սառը Յակուտիայից «նետեց» արևոտ հարավ։

«Անշուշտ, քաղաքի գլխավոր հարուստությունը մարդիկ են, ովքեր սիրում են իրենց հայրենիքը։ Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել  համայնքի ղեկավարությանը, ինչպես նաև կրթության, առողջապահության, մշակույթի և սպորտի ոլորտի աշխատակիցներին:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կոմբինատի կոլեկտիվին ամենօրյա հոգատար աշխատանքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրին պրոֆեսիոնալիզմի և գործին նվիրվածության, նոր գաղափարների, պատասխանատվության և հուսալիության համար։ Եվ որպես քաղաք ձևավորող ձեռնարկություն, մենք հասկանում և իրականացնում ենք մեր պատասխանատվությունը քաղաքի կյանքի, քաղաքացիների և մեր աշխատակիցների բարօրության ու հարմարավետության համար»,  նշեց Ալեքսանդր Բելյաեւը։

 Ագարակ քաղաքը, որը  գտնվում է Հայաստանի հարավում, Իրանի հետ սահմանին, հիմնադրվել է 1949 թվականին պղնձամոլիբդենային հանքավայրերի շահագործման նպատակով։ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը սկսել է աշխատանքը 1953 թվականից։

Քաղաքն ու կոմբինատը զարգացել են զուգահեռ, և այս տարիների ընթացքում քաղաքն ու կոմբինատը մնում են միավորված։ Ներկայումս քաղաքում ապրում է շուրջ 5000 բնակիչ, ովքեր այս կամ այն կերպ կապված են ձեռնարկության հետ։

Այս պատճառով էլ Ագարակն անվանում են արդյունաբերական քաղաք և Հայաստանի հարավային դարպաս։

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի մամլո ծառայություն

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АРДШИНБАНК ПОДВЁЛ ИТОГИ РОЗЫГРЫША ДЛЯ ДЕРЖАТЕЛЕЙ КАРТ MASTERCARD BUSINESS
    2025-07-03 14:57

    16 июня Ардшинбанк завершил розыгрыш призов, организованный для держателей карт Mastercard Business. Онлайн-розыгрыш призов был организован и проводился на официальном YouTube-канале банка. Счастливчики, выбранные случайным образом, выиграли 3 Apple MacBook Air 13 M4, а главным призом стала 5-дневная поездка в Объединенные Арабские Эмираты на двоих.

  • ОСТОРОЖНО, ИЮЛЬ!
    2025-07-03 10:37

    Астролог Александр Зараев считает, что в июле политическую сферу жизни многих стран ожидают серьезные потрясения. "В июле начнется сильная турбулентность. Квадратуры Юпитера с Сатурном будут подталкивать многих политиков к принятию достаточно жестких и непопулярных решений. Уран в Близнецах и соединение Марса с Нисходящим узлом в знаке Девы могут обусловить тенденцию к смене лидеров на мировой арене, к военным конфликтам или гражданским войнам в Америке, Европе, на Ближнем Востоке.

  • «НЕ СОМНЕВАЕМСЯ, ЧТО НАС ПОДДЕРЖАТ ПРИНУДИТЕЛЬНО ИЗГНАННЫЕ СО СВОЕЙ РОДИНЫ АРЦАХЦЫ»
    2025-07-03 09:51

    Джавахкская диаспора России обратилась с посланием к главе МИД РФ Сергею Лаврову. В послании говорится:

  • АРДШИНБАНК НА ПЕРЕДОВОЙ ЦИФРОВОЙ БЕЗОПАСНОСТИ: БАНК - СПОНСОР И УЧАСТНИК МЕРОПРИЯТИЯ «BUGBOUNTY 2025»
    2025-07-02 16:14

    Ардшинбанк продолжает развивать свои технологические предложения, внедрять инновационные решения и совершенствовать свою цифровую среду. Каждая новая услуга или решение разрабатывается с учетом безопасности, поскольку защита данных клиентов на всех уровнях и их доверие стоят на первом месте.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ