Последние новости

ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՆԴԱԼԻԶՄԻՆ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ԱՐՑԱԽՈՒՄ

Հոկտեմբերի 30-ին Արմենպրես գործակությունը հարցազրույց հրապարակեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի և արտակարգ իրավիճակների կազմակերպության տնօրեն, 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի և դրա երկու արձանագրությունների (1954 և 1999 թթ.) քարտուղար Քրիստա Պիկատի հետ: Հարցազրույց վերնագրված էր «ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգված է ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման մասին ստացվող զեկույցներով», սակայն իրականում դա կարելի է բնութագրել որպես և՛ կազմակերպության, և՛ ՀՀ իշխանությունների բացարձակ անգործության ընդունում՝ բռնազավթված Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող պետական վանդալիզմի խորապատկերին։

ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԾԱՅՐԱՀԵՂ ԲՅՈՒՐՈԿՐԱՏԱՑՈՒՄՆ ՈՒ ԱԿՆՀԱՅՏ դեգրադացիան՝ Պիկկատի պատասխանները զարմացնում են դեմագոգայնությամբ և անհամարժեքությամբ՝ մատնելով տեղի ունեցող ամենի վերաբերյալ նրա անտեղյակությունը։ Դրանում համոզվելու համար բավական է միայն «ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգությամբ վերահսկողության ներքո պահում իրավիճակը» արտահայտությունը։ Այսինքն անգին պատմամշակութային հուշարձանների նկատմամբ վանդալիզմի, ոչնչացման, պղծման և յուրացման մասին գրեթե ամենօրյա հաղորդագրությունները նշանակում են, որ այդ ամենը տեղի է ունենում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «վերահսկողության ներքո՞»:

Այն մասին, որ սույն տիկինն ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ է կատարվում, վկայում է նաև կոնկրետության իսպառ բացակայությունը նրա խոսքերում և հուսահատ ցանկությունը՝ կողմերի նկատմամբ պահպանելու նախևառաջ հանցավոր (այլ կերպ դա չես անվանի) հավասարություն։ «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանն արդեն երկար տարիներ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում։ Մենք ստացել ենք զեկույցներ բոլոր շահագրգիռ կողմերից տարբեր ծագում ունեցող, տարբեր տեսակի և տարբեր մշակութային արժեքների ենթադրյալ ոչնչացման մասին»,- պնդում է նա՝ այդպիսով հավասարության նշան դնելով ագրեսոր ու վանդալ Ադրբեջանի և զոհի՝ Արցախի ժողովրդի ու նրա մշակութային ժառանգության միջև։

Խոսելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի տխրահռչակ փորձագիտական առաքելության մասին, որն արդեն 4 տարի շարունակ ոչ մի կերպ տեղ չի հասնում, Պիկատն ընդունում է նաև իր կազմակերպության գործնական անտարբերությունը Արցախի օկուպացված տարածքներում Բաքվի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության նկատմամբ: Նրա խոսքերով՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը ևս տեղի ունեցած վերջին հակամարտության ժամանակ ցանկություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելություն ուղարկել տարածաշրջան՝ գնահատելու իրավիճակը… Առաքելություն ուղարկելու, դրա կազմի, ինչպես նաև այն մասին, թե ո՞րն է լինելու առաքելության առանցքը, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ են վարվել ամենաբարձր մակարդակով»։

Այսինքն ամբողջ 3 տարի՝ 2020 թվականի նոյեմբերից, երբ որոշվեց առաքելություն ուղարկել, և մինչև 2023 թվականի սեպտեմբեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն միայն անվերջանալի «քննարկումներ» է անցկացրել՝ այդպես էլ չձեռնարկելով ոչ մի գործուն քայլ։ Եվ ոչ մի խոսք այն մասին, որ իրականում հենց Ադրբեջանն է բացահայտ խոչընդոտել առաքելության այցին։ Իսկ հիմա, բացատրում է Պիկատը, քանի որ «իրավիճակը փոխվել է, այդ առաքելությունն այլևս չի կարող ուղարկվել Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի համաձայն»։

Այնուհետ պաշտոնյան անում է է՛լ ավելի, կարելի է ասել՝ անպարկեշտ հայտարարություն, որը բոլոր հիմքերը տալիս է կասկածի տակ առնելու այդ տիկնոջ համարժեքությունը. «Մենք հիմա Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում ենք, թե ինչպե՞ս կարող ենք աջակցել նրանց»:

ԱՋԱԿՑԵԼ՝ ԻՆՉԻ՞Ն, ՎԱՆԴԱԼԻԶՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈ՞ՒՆ: ՄԻԳՈՒՑԵ ՊԻԿԱՏԻ ԽՈՍՔԸ ՍԽԱ՞Լ ԵՆ ԹԱՐԳՄԱՆԵԼ։ Ոչ, հարցազրույցի անգլերեն տարբերակը հաստատում է, որ նա ասել է հենց այդպես: « We are discussing now with the Azerbaijani authorities also how we can support them»։

Եվս մեկ անգամ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարում է, որ կազմակերպությունը ոչ միայն շարունակում է «քննարկել» իրավիճակը՝ իրական քայլեր չձեռնարկելով վանդալիզմը կանխելու համար, այլև այդ քննարկումները վարում է նրանց հետ, ովքեր իրականացնում են այդ վանդալիզմը՝ բացահայտ, լկտիաբար և անպատիժ:

Ընդ որում, քննարկվում է այն հարցը, թե ինչպես կարող է ՅՈՒՆԵՍԿՕ-ն «աջակցել Ադրբեջանի իշխանություններին», որոնց հրամանով և անմիջական վերահսկողության տակ էլ կատարվում են հանցագործություններն ընդդեմ հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության, այդ երկրի պետական քաղաքականությանը լիովին համապատասխան։

Օրինակ, վերջին ամիսներին ոչնչացվել է Ստեփանակերտի ողջ պատմական կենտրոնը։ Պե՞տք է արդյոք համարել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն աջակցում է Ադրբեջանի իշխանություններին Արցախի մայրաքաղաքը նպատակաուղղված ավերելու հարցում։

Այնուհետ այն հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արդյոք, որ Բաքուն թույլ տա ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդական խմբին ծանոթանալ և հսկողության տակ պահել հայկական մշակութային ժառանգությունը, Պիկատը լոկ կրկնում է, որ դա քննարկվում է Ադրբեջանի իշխանությունների հետ: Արձանագրենք ևս մեկ փաստ. ՄԱԿ-ի պրոֆիլային կառույցի բարձրաստիճան պաշտոնյան տեղյակ չէ, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի նոյեմբերին, պաշտոնական Բաքուն ստիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին հրաժարվել Արցախ այցելելու մտքից, քանի որ կազմակերպությունը չցանկացավ շարժվել իշխանությունների գծած երթուղով։

Եվ կրկին՝ ոչ մի բառ 4 տարվա ընթացքում ոչնչացված եզակի հուշարձանների, հայկական ժառանգության պղծման և յուրացման, Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ տաճարի միտումնավոր ռմբակոծման, այլ եկեղեցիների և հուշարձանների ոչնչացման մասին... Ոչ մի բառ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանի կայացրած որոշման մասին, որի 5-րդ կետում ասվում է. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հայկական մշակութային ժառանգության պղծման և վանդալիզմի ակտերը կանխելու և կասեցնելու համար, ներառյալ եկեղեցիների և պաշտամունքային այլ կառույցների, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և գտածոների»։

Ասենք, Քրիստա Պիկատը, հավանաբար, նույնիսկ չի լսել այդ որոշման մասին

ԹԵՐԵՎՍ ՍԱ Է ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ ԱՅՍՕՐՎԱ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՄԱՍԻՆ: Արժե հավելել միայն, որ 2021 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը 4 տարով ընտրվել է Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կազմակերպության կոմիտեի անդամ, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի անդամ մինչև 2025 թվականը։ Այն պետությունը, որը թիրախավորած ռմբակոծել է տաճարները, կիրառել արգելված զենք և բացահայտ ոչնչացրել ուրիշի պատմամշակութային ժառանգության անգին հուշարձանները, ընտրվում է ՄԱԿ-ի կառույցի ղեկավար մարմինների անդամ

Թե ինչ աստիճանի է կոռումպացված այդ կազմակերպությունը, ասելն ավելորդ է։ Սակայն Պիկատի հարցազրույցն ապացուցում է ևս մեկ փաստ. ՀՀ իշխանությունները մատը մատին չեն տալիս Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելու համար: Բավական է նշել, որ հարցազրույցի ողջ տեքստում Հայաստանը ոչ մի անգամ չի հիշատակվում, թեև խոսքը համահայկական ժառանգության մասին է։ Արցախի հուշարձանների պաշտպանությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում համարում են բացառապես Ադրբեջանի ներքին գործը, որի հետ Հայաստանը որևէ առնչություն չունի, և Երևանում լիովին համամին են դրան:

Այլապես ինչո՞վ բացատրել այն փաստը, որ կազմակերպության ներկայացուցիչն ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ է կատարվում իրականում։ Եթե գոնե ինչ-որ աշխատանք տարվեր ՀՀ ԱԳՆ-ի և ԿԳՄՍՆ-ի կողմից, ապա Պիկատի հնարավոր ողջ վարձվածությամբ հանդերձ՝ նրա պատասխաններն ավելի շատ կհամապատասխանեին իրականությանը։

Սակայն հարցազրույցի վերջում տիկինը փաստացի հուշում է ՀՀ իշխանություններին, թե ինչպես կարելի է փորձել ազդել իրավիճակի վրա. «1954թ. Հաագայի կոնվենցիան ունի մոնիտորինգի ժամանակավոր մեխանիզմ, որը կարող է գործարկվել ցանկացած անդամ պետության կողմից»:

Միրզոյանն ու Անդրեասյանը չգիտե՞ն այդ մասին, թե՞ գիտեն, բայց լռում են։ Իսկ գուցե իրե՞նք էլ են «աջակցում Ադրբեջանի իշխանություններին»։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • «ПРИЕМЛЕМЫЙ ГЕНОЦИД»: ОПЕРАЦИЯ «КОЛЬЦО» СЖИМАЕТСЯ СЕГОДНЯ ВОКРУГ АРМЕНИИ
    2025-05-02 09:57

    27 апреля Институт по предотвращению геноцида им. Лемкина опубликовал первую часть своей новой серии предупреждений «красный флаг» (Red Flag Alert) под названием: «Ось геноцида - США, Азербайджан, Турция, Израиль, Россия и эпоха «приемлемого геноцида», которая посвящена трагическим событиям в Арцахе. В предисловии к серии директор Института Элиза фон Джоден-Форджи констатирует: «Геноцид становится приемлемым и обыденным».

  • БЕРКЛИ, или МОЛЧАНИЕ ПОСЛОВ
    2025-04-29 09:56

    "Поддавшись угрозам Азербайджана, в Университете Беркли запретили показ посвященного Арцаху фильма Сарин Айрапетян "Моя сладкая земля". Это уже второй случай цензуры с этим фильмом. И если первый был в арабской стране – Иордании, то на сей раз это случилось в США, в Университете Беркли, где зародилось Движение за свободу слова. Да еще и в Центре прав человека, где был запланирован показ фильма 24 апреля. Университет Беркли закончил Аво, чье имя американский Фейсбук также подвергает цензуре. В стране, которая учит мир тому, что есть свобода слова", - написал режиссер и общественный деятель Ованнес Ишханян.

  • «ОНИ ЗНАЛИ, НА ЧТО ИДУТ»: СВИДЕТЕЛЬСТВА ЭЛЕОНОРЫ АВАНЕСЯН
    2025-04-25 09:17

    Вчера президент Самвел Шахраманян вновь слегка приоткрыл завесу над остающимися по большому счету не известными событиями последних дней армянского Арцаха. Он подтвердил, что незаконно удерживаемые в Баку лидеры республики остались в качестве заложников, чтобы стало возможным вывезти всех жителей. Шахраманян заверил, что «покинул Арцах последним» и видел, как уводили в плен других руководителей. «Эти люди обеспечили освобождение нашего населения. У них не было возможности избежать плена», — заявил он.

  • «Я ПРИНИМАЮ СТОРОНУ АРЦАХА»: ПАМЯТИ ЯРОМИРА ШТЕТИНЫ
    2025-04-22 09:36

    17 апреля в Праге после продолжительной болезни в возрасте 82 лет скончался известный чешский журналист, правозащитник, писатель и политик Яромир Штетина. Об этом сообщил издающееся в столице Чехии европейский армянский журнал «Орер». Ни один армянский новостной сайт, ни одна газета не опубликовали печальную весть о кончине человека, который с 1991 года был одним из самых верных и преданных друзей Арцаха и Армении, и более 30 лет поддерживал и содействовал национально-освободительной борьбе армянского народа. Какие времена и нравы – такие и новости…

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ