Գագիկ Ծառուկյանը լիբանանահայերին օգնելու նպատակով 100 000 դոլար է փոխանցել
Գագիկ Ծառուկյանը Արամ Ա կաթողիկոսի հետ հեռախոսազրույցի ընթացքում մի շարք հարցեր է քննարկել և պայմանավորվածություններ ձեռք բերել։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը Լիբանանում բնակվող հայերին օգնություն ցուցաբերելու նպատակով 100 000 դոլար է փոխանցել: Տեղեկությունը հայտնել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հեռախոսազրույցը։
«Գագիկ Ծառուկյանն իր խոր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում չդադարող ռազմական գործողությունների հետևանքով լիբանանահայությանը սպառնացող գոյաբանական վտանգի և հումանիտար աղետի առնչությամբ։ Իր զորակցությունը հայտնելով Արամ Առաջինին և Լիբանանի հայ համայնքին՝ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել հրատապ աջակցություն կազմակերպել մեր հայրենակիցների համար։ Այսօր արդեն Գագիկ Ծառուկյանը Լիբանանում բնակվող մեր հայրենակիցներին անհրաժեշտ հրատապ օգնությունը ցուցաբերելու նպատակով 100 000 դոլար է փոխանցել»,- գրել է Տոնոյանը ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:
Իրավիճակը կրկին սրվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ մահացան, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվեցին: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածեց Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով մահացավ ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:
Շիա զինյալներն ի պատասխան հարձակվեցին Իսրայելի ՌՕՈւ «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ պայթեց Հայֆայի բնակելի թաղամասերում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 17:50
Спикер парламента Армении Ален Симонян считает, что настало время всерьез обсудить вопрос прекращения вещания российских телеканалов в армянском мультиплексе. Об этом он заявил в беседе с журналистами, комментируя ситуацию вокруг главы ГК "Ташир" Самвела Карапетяна и заявления о ее воздействии на армяно-российские отношения.
-
2025-07-01 17:45
Новые трансформаторы для строящейся линии электропередачи напряжением 400 кВ между Ираном и Арменией готовы и в ближайшее время будут доставлены в республику. Об этом сообщил министр территориального управления и инфраструктур Давид Худатян, выступая в парламенте.
-
2025-07-01 17:41
Азербайджанские СМИ сообщают о том, что в Баку обезврежены две ОПГ, в которых якобы участвовали граждане России.
-
2025-07-01 17:35
Власти Азербайджана проводят саммит Организации экономического сотрудничества (ОЭС) в Степанакерте – столице оккупированного Нагорного Карабаха. Впервые по инициативе президента АР прошла неделя ОЭС.