Բայդենը դիմել է ժողովրդին. նա ամերիկացիներին կոչ է արել «ընդունել երկրի կատարած ընտրությունը»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի դիմել է ժողովրդին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ փոխնախագահ Քամալա Հարիսի նկատմամբ տարած հաղթանակից հետո՝ ամերիկացիներին կոչ անելով «ընդունել երկրի կատարած ընտրությունը», իսկ իր կողմնակիցներին՝ «միավորել ուժերը»։
«Մենք ընդունում ենք ընտրությունը, որը կատարել է երկիրը»,-ասել է նա Սպիտակ տան Վարդերի պարտեզում հակիրճ ելույթում:- Ես բազմիցս ասել եմ, որ միայն հաղթելով չես կարող սիրել քո երկիրը։ Դուք չեք կարող սիրել մերձավորին, միայն նրա հետ համամիտ լինելու դեպքում»:
«Ես կկատարեմ իմ պարտականությունը որպես նախագահ. կկատարեմ իմ պաշտոնավարման երդումը և կպահպանեմ Սահմանադրությունը։ Հունվարի 20-ին մենք կունենանք իշխանության խաղաղ փոխանցում Ամերիկայում»,-հինգշաբթի հայտարարել է Բայդենը՝ ընտրողներին կոչ անելով քաղաքական ամբողջ սպեկտրում «մեղմել բորբոքվածությունը»:
Միևնույն ժամանակ, Բայդենը խոստովանել է, որ իր վարչակազմի ձեռքբերումները ամերիկյան ժողովուրդը «դեռևս չի զգում» և ենթադրել է, որ դրանց հետևանքները զգալու համար տարիներ կպահանջվեն։
Նա նշել է, որ իր ստորագրած օրենսդրությունը միայն այժմ «իրոք ուժի մեջ է մտնում»՝ հավելելով, որ կիրականացվեն 1 տրիլիոն դոլար ենթակառուցվածքային աշխատանքներ, որոնք կփոխեն գյուղական համայնքների և այլ վայրերում դժվարություններ ունեցող մարդկանց կյանքը:
«Դա ժամանակ կպահանջի»,-նշել է նա՝ հավելելով, որ իրենից հետո կթողնի «աշխարհի ամենաուժեղ տնտեսությունը»։
Նա Հարիսի պարտությունից հիասթափված ամերիկացիներին հորդորել է չհանձնվել:
«Ձախողումն անխուսափելի է, բայց հանձնվելն աններելի է: Բոլորս էլ մոլորվում ենք, բայց մեր բնավորության չափանիշը, ինչպես հայրս կասեր, այն է, թե որքան արագ ենք ոտքի կանգնում։ Հիշեք՝ պարտությունը չի նշանակում, որ մենք պարտված ենք։ Մենք պարտվել ենք այս ճակատամարտում: Ձեր երազանքների Ամերիկան ձեզ ոտքի կանգնելու կոչ է անում»,-շեշտել է Բայդենը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.