Մանդատները պահում ենք, որ երբ պահը հասունանա, ապահովենք ձայներ Նիկոլ Փաշինյանի մեկ փուլով հեռացման համար. Մկրտչյան
Նիկոլ Փաշինյանն այս ամբողջ ընթացքում իրավական համակարգն այնպես է ջարդել ու ճկել, որ հնարավորություն կտա իրեն, առանց լրացուցիչ ջանքերի, նկարելու բոլոր այն արդյունքները, որոնք իրեն պետք կգան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքում փոփոխություններին։
«Իրենց պետք է մի այնպիսի Ընտրական օրենսգիրք, որի բոլոր կետերը գրված են Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ, հարմարավետությամբ, որպեսզի ընտրություններ կազմակերպելուց Ոստիկանությունն ու հեղինակազրկված ԱԱԾ-ն խնդիրների առաջ չկանգնեն»,-հավելեց պատգամավորը՝ նշելով, որ իրենց խմբակցությունը շարունակում է իշխող խմբակցության հետ քննարկումներ չունենալ։
Նա նշեց, որ ընդդիմությունն այս մասով շատ անելիքներ ունի. «Ազնիվ պայքարի, վճռականության կարիք ունի ընդդիմությունը։ Նիկոլ Փաշինյանը շատ է սուտ խոսում, իսկ մենք ի՞նչ պետք է հակադրենք դրան, ձևական աշխատա՞նք ԱԺ-ում՝ ո՛չ, ազնիվ պայքար։ Մենք ԱԺ-ում մանդատները պահում ենք մի բանի համար՝ հնարավորության դեպքում ունենալ ձայների այն քանակը, որը կհեշտացնի Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացը»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.