Ադրբեջանն ընդհանրապես չի կատարել եռակողմ հայտարարության պարտավորությունները. Արտակ Բեգլարյան (Տեսանյութ)
Ադրբեջանը եռակողմ հայտարարության իր պարտավորություններն ընդհանրապես չի կատարել, Եռաբլուրում այս մասին լրագրողներին ասաց Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Չի կատարել, դրա հետևանքն այն է, որ ես ու բոլոր արցախցիներն այստեղ ենք, Եռաբլուր ենք այցելում մեր զոհերին հիշատակ մատուցելու համար»,-ասաց Բեգլարյանը։
Հարցին, թե խոսվում է այդ համաձայնագրից Հայաստանի ստորագրությունը ետ կանչելու մասին, դա ի՞նչ կարող է փոխել, Արտակ Բեգլարանը պատասխանեց.
«Ցանկացած բան, որ արվում է, պետք է դրա նպատակը քննարկել։ Այս պարագայում մենք ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանի և ՌԴ-ի կողմից խոսվում է հատկապես 9-րդ կետի վերաբերյալ, որը հիմնարար հարցերից մեկն է, բայց այդ փաստաթութը պետք է դիտարկել ամբողջության մեջ։ Եթե որևէ դրույթի մասին խոսք է ընթանում, ապա փաստաթղթի բոլոր դրույթները պետք է կատարվեն ու հարգվեն»։
Նա ասաց, թե չէր ուզի, որ արցախցիների իրավունքների հարցը սահմանափակեին միայն եռակողմ հայտարարության սահմաններում.
«Պետք է խոսենք մեր հիմնարար իրավունքների մասին, որոնք միջազգային իրավունքի ավելի բարձր նորմերով են ամրագրված, ինչը նշանակում է, որ մենք պետք է վերադառնանք մեր հայրենիք և անվտանգ ու արժանապատիվ կյանք ունենանք»։
Aysor
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.