ԻՆՉՈ՞Ւ ՀԵՐԹԵՐ ՉԵՆ ԵՐԵՎՈՒՄ
Հայաստանի իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային կոմունիկացիաների նախագիծը փող աշխատելու միջոց է ինչպես Հայաստանի, այնպես էլ հարևան երկրների համար, հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հաղորդում է Նովոստի-Արմենիան:
«Նոր տրանսպորտային ուղի է, երբ չինական ապրանքը այնուամենայնիվ պետք է հայտնվի ֆրանսիական սուպերմարկետում ու ֆրանսիական ապրանքը հայտնվի չինական սուպերմարկետում։ Մենք գործող բարդ ճանապարհներին առաջարկում ենք այլընտրանքային հեշտ ճանապարհ»,- ասաց Պապոյանը երեքշաբթի խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքերով, «խաղաղության խաչմերուկը» վերաբերում է ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին։ «Շատ երկրներ ողջունել են այս քայլը, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ շարունակում են քննարկումները։
Մենք ասում ենք՝ մեր հարևանների հետ խնդիրներ չունենք, որևէ մեկի նկատմամբ չունենք տարածքային պահանջ ու պատրաստ ենք մեր հարաբերություններում նոր էջ սկսել, որի շրջանակում է բաց սահմանը, առևտուրը»,- ընդգծեց նախարարը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԱՐԴԵՆ ԳՐԵԹԵ ՄԵԿ ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՎԵՌՎԱԾ ԵՆ ԱՅԴ ԳԱՂԱՓԱՐԻ ՎՐԱ, որը ձևակերպվել է նույնիսկ բրոշյուրի տեսքով։ Դա առաջ են մղում ամենատարբեր միջազգային ամբիոններից, գլոբալ համաժողովներում, տարբեր երկրների ղեկավարության հետ հանդիպումներում։ Բայց չգիտես ինչու այդչափ «գայթակղիչ» նախագիծն առանձնապես չի տպավորում նրանց, ում դա, ըստ էության, պետք է շահագրգռի։ Այո, երբեմն հնչում են դրական գնահատականներ, բայց այդքանով ամեն ինչ սահմանափակվում է։ Թվում է, թե հավանական ներդրողները պիտի որ հերթ կանգնեն այն նախագծին մասնակցելու համար, որը, հայաստանյան իշխանությունների պնդմամբ, վիթխարի օգուտներ է խոստանում բոլորին։ Բայց հերթեր կարծես թե չկան։ Ինչո՞ւ։ Գուցե այն պատճառով, որ հավանական ներդրողները թերահավատորե՞ն են վերաբերվում ՀՀ իշխանության հերթական սևեռուն գաղափարին։ Մի տեսակ լուրջ չեն ընդունում նրան։
Ուղիղն ասենք, թերահավատության համար այստեղ կան բոլոր հիմքերը։ Նախևառաջ ակնհայտ է, որ Հայաստանի վերածումը տրանսպորտային խաչմերուկի, լոգիստիկ երթուղիների հատման կետի, որպես անհրաժեշտ պայման պահանջում է նախագծին մասնակցելու մեր բոլոր հարևանների համաձայնությունը։ Իսկ դա նշանակում է, որ առանց Բաքվի և Անկարայի միանշանակ աջակցության գաղափարն ուղղակի անիրատեսական է։ Խաչմերուկը չի կարող խաչմերուկ լինել պարզապես անունով: Այսինքն հայկական նախաձեռնության իրականացումը փաստացի ուղղակիորեն կախված է ադրբեջանական ու թուրքական հավանությունից և ծրագրին մասնակցելու ցանկությունից։
Եվ ահա այստեղ ուշադրություն դարձնենք, թե ինչ է ասում Հայաստանի էկոնոմիկայի նախարարը։ Տվյալ համատեքստում նա նշում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցությունները դեռ շարունակվում են։ Ըստ էության, ենթադրյալ խաչմերուկի երկու կողմերը փակ են, և հիմքեր չկան ենթադրելու, թե հայկական «Խաղաղության խաչմերուկը» երբևէ կհետաքրքրի Անկարային ու Բաքվին: Նրանք, ինչպես հայտնի է, ունեն տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման սեփական մոտեցումը, իրենց սևեռուն գաղափարը, որի հիմքում «Զանգեզուրի միջանցքն» է։ Փաստորեն «խաղաղության խաչմերուկն» այսօր փակուղային վիճակում է։ Եվ այդ փակուղին գովազդում են հայաստանյան իշխանությունները։
Բացի այդ, ինչպես հայտնի է, ի տարբերություն ՀՀ իշխանությունների, մեր հարևանները, ասենք՝ նաև արտատարածաշրջանային դերակատարները տարածաշրջանային լոգիստիկ նախագծերին վերաբերվում են ոչ միայն, նույնիսկ ոչ այնքան որպես «փող աշխատելու միջոցի», այլ որպես աշխարհաքաղաքական խնդիրների լուծման և իրենց աշխարհաքաղաքական հավակնությունների բավարարման գործիքի։ Ուստի ամեն ինչ չէ, որ չափվում է փողով։ Ո՛չ Բաքվի, ո՛չ Անկարայի, ո՛չ Թեհրանի, ո՛չ էլ Թբիլիսիի համար։ Ավելին, ո՛չ Մոսկվայի, ո՛չ Վաշինգտոնի, ո՛չ էլ Պեկինի…
ԹԵՊԵՏ, ՏՎՅԱԼ ԴԵՊՔՈՒՄ ԽՈՍՔՆ ԱՅԼ ԲԱՆԻ ՄԱՍԻՆ Է։ Ահավասիկ Հայաստանի էկոնոմիկայի նախարարն առաջ է մղում «խաղաղության խաչմերուկի» գաղափարը։ Դատելով այդ նախարարի աշխատանքի առանձնահատկություններից՝ քարոզչական գլխավոր հաղթաղուղթը պետք է լիներ նախագծի հեռանկարների տնտեսական հիմնավորումը։ Մինչդեռ նման հիմնավորումներ, ըստ էության, չկան։ Դժվար թե այդպիսիք համարվեն վերացական հայտարարություններն այն մասին, թե գաղափարի իրականացման դեպքում և՛ մյուս մասնակիցները, և՛ Հայաստանը հնարավորություն կունենան փող վաստակել: Համաձայնեք, տնտեսական գերատեսչությունից առհասարակ ակնկալվում են նախագծի արդյունավետության ավելի կոնկրետ գնահատականներ։
Այդ նախաձեռնության գոյության մեկ տարվա ընթացքում կարելի էր գոնե մոտավորապես հաշվարկել, թե ինչ շահաբաժիններ կարող է ակնկալել Հայաստանը իր իսկ ծրագրի իրականացման դեպքում։ Դեռ ոչ մի անգամ ոչ մի հայ պաշտոնյա չի կարողացել նույնիսկ մոտավոր թվերով նշել այդ գաղափարի ենթադրյալ արդյունքը։ Նկատեք, Հայաստանը կանոնավորապես աշխարհին է ներկայացնում իր նախագիծը, առաջարկում միասին փող աշխատել, բայց ինքը չնչին իսկ պատկերացում չունի, թե որքան գումար կարելի է վաստակել դրա շնորհիվ: Եվ ընդ որում հայաստանյան իշխանություններն ուզում են, որ ինչ-որ մեկը լո՞ւրջ ընդունի իրենց գաղափարը։
Մինչ Հայաստանի իշխանության օրակարգում տխրահռչակ «Խաղաղության խաչմերուկի» հայտնվելը՝ Հայաստանի կառավարությունն առաջ էր տանում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համանման գաղափար։ Դա պակաս պաթետիկ տեսք ուներ, բայց այդուհանդերձ կառավարությունը նախանշում էր որոշակի կոնկրետ տնտեսական նպատակներ, որոնց պատրաստվում էր հասնել մտահղացման կենսագործման դեպքում։ Մասնավորապես, էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը բազմիցս հայտարարել է, որ ինչպես իր գերատեսչության, այնպես էլ օտարերկրյա փորձագետների գնահատականներով՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը երկու տարում կավելացնի Հայաստանի ՀՆԱ-ն 30%-ով։ Իհարկե, դա նույնպես նման չէր հեռանկարների լուրջ, խորը վերլուծության: Բայց գոնե ինչ-որ կոնկրետություն կար։ Իսկ ի՞նչ է հիմա։ Համատարած գեղարվեստական հորինվածք…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 10:24
Изменение радиационного фона на армяно-иранской границе не наблюдаются. Об этом Sputnik Армения сообщили в Центре гидрометеорологии и мониторинга. В ГНКО заверили, что специалисты Центра осуществляют круглосуточный мониторинг на госгранице, а также измеряют дозы фонового гамма-излучения. Таким образом, уровень радиации находится в пределах 14-20 мкР/час, что считается нормальным и безопасным для человека.
-
2025-06-20 09:10
Министр финансов Армении Ваге Ованнисян на пресс-конференции ответил на вопрос - обсуждаются ли в контексте влияния на армянскую экономику сценарии открытия границы с Турцией и мирного урегулирования с Азербайджаном, передает АРКА. "Обсуждения были, в том числе в рамках исследований, которые проводились в Совете безопасности. Но такие сценарии не заложены в основу среднесрочной программы расходов, потому что возможны очень большие отклонения", - сказал Ованнисян. По его словам, власти Армении руководствовались двумя-тремя основными сценариями. "Лично я верю в то, что это произойдет, и не очень поздно, но скорость и поэтапность процесса будут определять уровень его последствий", - сказал Ованнисян, добавив, что ввиду высокой неопределенности возможные развития не учитываются в экономических прогнозах. По его словам, есть несколько исследований, которые связаны со сценариями изменения товаропотока и влияния на экономику. "Это не только финансовый вопрос. Есть общие показатели того, как данное изменение скорости или администрирования повлияет на ВПП. Все зависит от того, какие изменения произойдут после открытия (армяно-турецкой границы - ред.), - сказал Ованнисян. - Будут ли производиться в Армении товары, которые будут экспортироваться в Турцию или Азербайджан или наоборот? Здесь также есть вопросы, на которые трудно ответить на данном этапе".
-
2025-06-17 09:40
Вот уже больше месяца алкогольная продукция армянских производителей, и в частности коньяк, не может добраться до российских потребителей. Десятки машин с алкогольным грузом застряли на грузинской таможне. Ситуация, разумеется, получила широкий резонанс и даже привлекла внимание правительства Армении. Но единственное, что смогли предпринять армянские чиновники, так это притормозить выезд из Армении фур с алкогольной продукцией.
-
2025-06-16 09:18
Недавно начальник армянского правительства самозабвенно доказывал себе и все остальным, что с наступлением «бархата» жить в стране стало лучше. Даже вычислил, что лучше стало на 50%. Далеко не все граждане разделяют эту точку зрения и, мягко говоря, сильно сомневаются в таком радикальном улучшении своей жизни. И на то есть масса причин. Одна из них заключается в том, что, несмотря на определенный рост зарплат, цены на потребительских рынках растут с бешеной скоростью. И это подтверждается даже официальной статистикой.