Օմբուդսմեն․ Լեռնային Ղարաբաղում մնացել է ընդամենը 13 հայ
Եթե մինչև 2020թ. պատերազմը Արցախում ապրում էր 150 հազար հայ, ապա այժմ այնտեղ մնացել է ընդամենը 13 հայ։ Այս մասին «Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության դեմ» թեմայով համաժողովում նոյեմբերի 14-ին ասել է Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։
«Դա այն է, ինչ պետք է իմանալ Ադրբեջանի և մարդու իրավունքների օրակարգի մասին։ Մարդու իրավունքների բոլոր սկզբունքները մնում են թղթի վրա և հաշվի չեն առնվում այս կամ այն քաղաքական որոշումն ընդունելիս»,- նշել է նա։
Ստեփանյանն ավելացրել է, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների բացակայությունը և նրա հանցագործությունների անտեսումը հանգեցրին էթնիկ զտումներին արցախահայության հանդեպ։
Նրա գնահատմամբ՝ Արցախի պարագայում «Գրետայի էֆեկտ» չի եղել այն տեսակետից, որ Ադրբեջանին անգամ խրախուսել են իր հանցագործություններում, ինչի վկայությունն է դարձել COP29-ի կազմակերպումը Բաքվում Արցախի էթնիկ զտումներից հետո։
«Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հանցագործությունների անտեսում, սա խրախուսում է։ Լաչինի միջանցքի շրջափակումը էթնիկ զտումների տարրերից մեկն է։ Զարմանալի է, որ համաշխարհային հանրությունը աչք է փակել այն բանի վրա, որ Արցախի ժողովուրդը քաղցած էր, այդ թվում երեխաները և հաշմանդամները։
Անգամ ԿԽՄԿ-ի դեպքում մենք ստիպված ենք եղել խնդրել, որպեսզի նրանք հանդես գան հայտարարությամբ։ Դա նշանակում է, որ ինչ-որ բան մարդու իրավունքների ոլորտում այնպես չէ»,- ընդգծել է Ստեփանյանը։
Նշենք, որ համաժողովին մասնակցել է նաև շվեդ հայտնի էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.