Последние новости

ԴԱՐԻ «ԳՈՐԾԱ՞ՐՔ»

Հայերենում մի լավ խոսք կա. «Կենացները քաղցրանում են»: Հիշեցի սա Փաշինյանին լսելիս, երբ վերջինս պատասխանում էր հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բովանդակության մասին պատգամավորներից մեկի հարցին։

ՀԱՅՏՆԻ ԲԱՆ Է. ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐ ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՒ ՎԱՐՊԵՏ Է։ Սկզբնական շրջանում, երբ դեռ այնքան էլ չէր հմտացել, գործում էր պարզունակ՝ մեղքը բարդում մեկ ուրիշի վրա։ Դե, հիշում ենք. «նախկիններն» են մեղավոր, արցախցիներն են մեղավոր, զինվորականներն են մեղավոր, ռուսներն են մեղավոր և այլն, և այդպես շարունակ... Բայց խնդիրն այն է, որ մեղավորների ցանկը կամաց-կամաց սպառվեց. չափազանց շատ էին ձախողումները... Իրոք որ, հո Տիգրան Մեծին չի՞ մեղադրելու իր ձախողումների համար, ինչը, թեպետ, հաջողացրեց անել փաշինյանական պատգամավորներից մեկը։

Փաշինյանը հասկանում է, որ այդ հնարքն այլևս չի գործում։ Հիմա, երբ նախապատրաստում է Հայաստանի շահերի հերթական հանձնումը, նա չի բարդում մեղքն ուրիշի վրա. Նա հորինում է «հայեցակարգ»։ Այդպես ծնվեց «իրական Հայաստանի հայեցակարգը», ի հակադրում «պատմական Հայաստանի»։ Իբր՝ Փաշինյանի ու իր թիմի առաքելությունն այն է, որ այսուհետ մենք ապրենք այդ նոր հայեցակարգին համապատասխան։ Հայեցակարգ, որը «բացատրում է», թե ինչու Փաշինյանի կառավարությունը ճանաչեց Արցախը ադրբեջանական, չի բարձրացնում արցախցիներին իրենց տներ վերադարձնելու հարցը, հրաժարվում է նույնիսկ ադրբեջանական բանտերում պահվող հայ պատանդների հետ կապված հայտարարություն ընդունել։ Քանզի բոլոր այդ հարցերը չեն տեղավորվում «Փաշինյանի հայեցակարգի» մեջ։ Ինչպես Արարատ լեռը և Հայոց ցեղասպանությունը:

Բայց խորհրդարանում երեկվա քննարկումները ցույց տվեցին, որ Փաշինյանը մտադիր չէ կանգ առնել ձեռք բերածի վրա, նա նոր խաղաքարտ է հորինել։ Պարզվում է, Ադրբեջանի հետ հարաբերություններում պետք է գնալ «ռազմավարական գործարքի»։ Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու համար: Խաղաղ ապրել ոչ թե պարզապես հիմա, այլ հարյուրամյակներ շարունակ, ասաց Փաշինյանը։ Եվ պարզաբանեց. այդ գործարքը պետք է կայանա «իրական Հայաստանի» հայեցակարգի հիման վրա։

Կրկնենք ևս մեկ անգամ. ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ դարեր շարունակ խաղաղ ապրելու համար Հայաստանը պետք է «ռազմավարական գործարք» կնքի Բաքվի հետ՝ «իրական Հայաստանի հայեցակարգին» համապատասխան:

Սա զառանցանք չէ, սա ասվեց բնավ ոչ հռետորական պոռթկումով, այլ խորհրդարանում բյուջեի վերաբերյալ լսումների ժամանակ։ Առաջին բանը, որ անցնում է մտքովդ, նման հիվանդագին դրսևորումների պարագայում հայտնի հարցն է. «Այս ի՞նչ է բարբաջում, գրո՛ղը տանի»։ Ի՞նչ «ռազմավարական գործարք»՝ հիմնված «իրական Հայաստանի հայեցակարգի» վրա, որը կարող է դարեր շարունակ ապահովել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ գոյակցությունը: Նա ընդհանրապես կարող՞ է պատմությունից օրինակ բերել, որ մի որևէ «ռազմավարական գործարք» հարյուրամյակներ շարունակ ապահոված լինի հարևան պետությունների խաղաղ գոյակցությունը։ Թեկուզ ոչ այնքան բարդ համատեղ պատմությամբ, որքան մեր դեպքում։ Չկա նման օրինակ։

Իսկապես հիվա՞նդ է։ Այդ աստիճան ցնորամի՞տ: Այնպես է տառապում վեհության մոլուցքով, որ կարծում է, թե կարող է իր կամային որոշումով ապահովել Հայաստանը բազմադարյա խաղաղությա՞մբ։ Թե՞ պարզապես բլթացրեց: Լավ, ելնենք անմեղության կանխավարկածից։ Այսինքն ելնենք այն կանխադրույթից, որ Փաշինյանը գիտի, թե ինչ նկատի ունի, բայց առայժմ չի ասում։ Ուրեմն ի՞նչ։

Տեղեկություններ են շրջում, որ աշխատանք է ընթանում Սևանա լճի ռեսուրսների հայ-ադրբեջանական համատեղ օգտագործման ուղղությամբ... Փաշինյանից դա հեռու չէ, բայց հարյուրամյակների չի ձգի, այնպես չէ։

Իսկ գուցե Փաշինյանը մտադիր է պարտավորությո՞ւն ստանձնել, որ Հայաստանի տարածքում չի լինի որևէ այլ պետության ռազմական ներկայություն։ Թե՞ նա պատրաստ է պարտավորություն ստանձնել, որ Հայաստանը հրաժարվում է սպառազինություն գնելուց՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո, և հիմա վարչապետը հող է նախապատրաստում։ Եվ այդուհանդերձ սրանք էլ են «մանրուքներ», ակնհայտ է, որ դա բավարար չէ, չի երաշխավորում բազմադարյա խաղաղություն Ադրբեջանի հետ։

Ըստ երևույթին, միակ բանը, որ տեղավորվում է Փաշինյանի թեզի մեջ, այն է, որ «իրական Հայաստանի» հայեցակարգի հիման վրա «ռազմավարական գործարքի» արդյունքում մեր հանրապետությունը դառնում է թյուրքական աշխարհի մաս, անդամակցում թյուրքական պետությունների միությանը, ստորագրում մի փաստաթուղթ, որի հիման վրա փաստորեն դառնում է նույն ժողովրդի երկու պետությունների, այսինքն Թուրքիայի և Ադրբեջանի բաղկացուցիչ մաս։

Ահավասիկ այդ ժամանակ Փաշինյանի տեսությունն իսկապես աշխատելու հնարավորություն կստանա։ Հո Թուրքիան ու Ադրբեջանը չե՞ն պատերազմելու իրենց բաղկացուցիչչ մասի դեմ։

Զառանցա՞նք։ Բնականաբար։ Բայց չմոռանանք, որ գործ ունենք Նիկոլ Վովայի Փաշինյանի հետ։ Եվ վե՛րջ:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • БЕЗ ПРАВА НА ПАТРИОТИЗМ
    2025-06-24 10:37

    Во время встречи с представителями армянской общины Турции Пашинян повторил мысль, однажды уже им высказанную по ходу форума Армения-Диаспора. О том, что его фраза «Арцах - это Армения» была продиктована патриотизмом. То же заявил на этот раз. Дескать, так говорил, потому как был патриотом. Дескать, не дурак: понимал, что это не совсем так, что это раздражает Азербайджан, но был патриотом.

  • О ВЫЗОВАХ ПРИ ИЗУЧЕНИИ КИТАЙСКОЙ ФИЛОСОФИИ
    2025-06-21 10:39

    Лучшие аналитические умы Армении бьются разгадать, что же случилось с Николом Пашиняном, когда он вдруг решил наехать на Самвела Карапетяна? На человека, о котором годами ранее говорил исключительно с придыханием. Можно сказать, оды пел в его честь, в честь его известной благотворительной деятельности в Армении и Арцахе.

  • ДНИ УНИЖЕНИЯ
    2025-06-19 15:23

    Время, и далеко не самое отдаленное, расставит все точки над i и даст однозначные ответы на вопрос о том, какая связь между заключением под стражу Самвела Карапетяна и визитом Никола Пашиняна в Турцию. А то, что между этими двумя унизительными для Армении событиями есть прямая связь - к гадалке не ходи. Эта связь гораздо более тесная, чем попытка Пашиняна связать арест Карапетяна с работой «Электрических сетей Армении». Связь более прямая, чем попытка Пашиняна и рюкзаков из «Гражданского договора» связать арест Карапетяна с процессами вокруг церкви. Не говорим уже о смешных попытках обвинить Карапетяна в призыве свергнуть конституционный строй. Обвинениях, которые свелись к сказанной Карапетяном фразе, что если политикам не удастся разрулить ситуацию вокруг церкви, он, Карапетян, «по-своему примет участие в этом» …

  • К ИСТОРИЧЕСКОМУ ВИЗИТУ В ТУРЦИЮ НИКОЛА ВОВАЕВИЧА ПАШИНЯНА
    2025-06-18 09:35

    Официально подтверждено: Никол Воваевич совершит визит в Турцию. В гости к Эрдогану, по приглашению последнего. Правда, на момент написания статьи еще не был уточнен статус визита: государственный, официальный или рабочий. Но разве это важно, какие формальности между своими?

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ