Ֆրանսիական թերթը հեռացրել է ՌԴ-ին հարվածելու թույլտվության մասին լուրը
Ֆրանսիական «Le Figaro» թերթը ջնջել է Լոնդոնի և Փարիզի կողմից իրենց «SCALP/Storm Shadow» հրթիռներով Ռուսաստանին հարվածելու թույլտվության մասին լուրը:
Ավելի վաղ պարբերականը, առանց աղբյուր նշելու, հայտնել էր, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան թույլ են տվել Ուկրաինային հեռահար զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին:
«Le Figaro»–ն այդ մասին գրել էր, երբ «The New York Times» հայտնել էր, որ «ATACMS» հրթիռների վերաբերյալ նույնատիպ որոշում է կայացրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
NYT-ի տվյալներով՝ թիրախ կարող են դառնալ այն զորքերը, որոնք «սպառնում են ուկրաինական զորքերին Կուրսկի մարզում», սակայն Բայդենը կարող է Կիևին թույլ տալ հեռահար զենք օգտագործել նաև այլ վայրերում։ Թերթը հստակեցրել է, որ ԱՄՆ-ն որոշումը կայացրել է Կուրսկի մարզում հյուսիսկորեացի զինվորականների հայտնվելուն ի պատասխան: Ընդ որում` ԱՄՆ-ում չեն կարծում, որ որոշումը մեծ ազդեցություն կունենա հակամարտության ընթացքի վրա։
Ռուսաստանն ավելի վաղ ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ ԱՄՆ–ն ապացույցներ չունի, որ հյուսիսկորեացի զինվորականները մասնակցում են ռազմական հատուկ գործողությանը։ Իսկ ԿԺԴՀ-ում Փհենյանի հասցեին մեղադրանքներն անվանել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների «կեղտոտ մանևրներ»՝ սեփական հանցագործությունները քողարկելու և Ուկրաինայի հակամարտությունը ձգձգելու նպատակով:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 11:34
Президент Турции Реджеп Тайип Эрдоган сегодня, 15 мая, до вечера будет находиться в Анкаре, где у него запланированы официальные мероприятия, в их числе встреча с Владимиром Зеленским. Об этом свидетельствует график работы турецкого лидера, обнародованный для СМИ.
-
2025-05-15 11:31
Российская переговорная делегация для встречи с украинскими представителями уже прибыла в Стамбул, заявил источник РИА Новости.
-
2025-05-15 11:27
Префект Нор-Норка Тигран Тер-Маркарян все же подал в отставку из-за громкого скандала, связанного со своим участием в избиении блогера и оппозиционного активиста Артура Чахояна. Об этом пишет издание ArmLur.am со ссылкой на свои источники.
-
2025-05-15 11:20
В Горисском государственном колледже уже четвертый день продолжается забастовка, пишет газета "Жоховурд".