Բրազիլիայում բացվում է G20-ի գագաթնաժողովը
Ռիո դե Ժանեյրոյում բացվում է Մեծ քսանյակի (G20) երկրների երկօրյա գագաթնաժողովը։ Հանդիպմանը հրավիրվել են G20-ի բոլոր երկրների և այլ պետությունների, այդ թվում՝ Անգոլայի, Բոլիվիայի, Կատարի, Կոլումբիայի, Եգիպտոսի, Մալայզիայի, Նիգերիայի, Սինգապուրի և Վիետնամի ղեկավարները։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
Բրազիլիան իր նախագահության առանցքային թեմաներ է ընտրել կայուն զարգացումը, գլոբալ կառավարման և ինստիտուտների բարեփոխումը, ներառյալ ՄԱԿ-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը և Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, սոցիալական ինտեգրումը և սովի դեմ պայքարը: Նոյեմբերի 18-ին պլանավորված է Բրազիլիայի առաջարկած Սովի և աղքատության դեմ պայքարի համաշխարհային դաշինքի պաշտոնական մեկնարկը, որի նպատակն է մոբիլիզացնել երկրներին, միջազգային կազմակերպություններին և մասնավոր հատվածին՝ ձեռնարկելու միջոցներ, որոնք կերաշխավորեն սննդամթերքի հասանելիությունը, հատկապես առավել խոցելի տարածաշրջաններում:
Բրազիլիան նաև ցանկանում է հռչակագրում ներառել հակամարտությունների խաղաղ կարգավորման կոչ, այդ թվում՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։
Ինչպես հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, G20-ի գագաթնաժողովին կմասնակցի ավելի քան 40 երկիր։
Գագաթնաժողովին մասնակցելու համար արդեն Բրազիլիայում են գտնվում Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը և Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ Ռուսաստանը ներկայացնում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".